ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզում հերթական արդյունավետ մասշտաբային գործողություններն են կատարվել ապօրինի պահվող զենք զինամթերք, թմրամիջոցներ հայտնաբերելու ուղղությամբ 04/13/2022 10:56 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց ստորաբաժանման կողմից սպասարկվող վարչական տարածքներում բնակվող բազմթիվ անձինք իրենց բնակության վայրերում, բնակարանին կից օժանդակ շինություններում և իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաներում պահում ու կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում թմրամիջոց, պահում և օգտագործում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Նշված տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2022թ. ապրիլի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարուցված քրեկան գործով դատարանի որոշման հիման վրա լայնածավալ, միաժամանակյա խուզարկություններ են կատարվել 27 անձանց պատկանող՝ Երևան, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա, Օձուն, Փամբակ, Շնող համայնքներում գտնվող բնակարաններում, բնակության վայրերում, դրանց կից օժանդակ շինություններում, շահագործվող ավտոմեքենաներում:
Համակարգված մեծածավալ գործողության արդյունքում նրանցից 8-ի պարագայում հայտնաբերվել են «Բայկալ» տեսակի հրացան՝ լիցքավորված 5 փամփուշտով, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «ԱԿՍ» տեասակի ակոսափող հրազեն, սպորտայի ատրճանակ, «ՏՕԶ-63» մոդելի հրացան, տարբեր տրամաչափի և զենքերի հարյուրավոր փամփուշտներ, 6 փամփուշտատուփ, սառը զենքեր և այլն: Բացի այդ, հայտնաբերվել են նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ դեղահաբեր, 5.3 կգ քաշով կանեփ:
Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված զենքերի, դրանց ձեռբերման և պահման օրինականությունը պարզելու ուղությամբ:
Առաջին հերթին կանխարգելիչ նպատակներով իրականացնող նմանատիպ միջոցները մարզում կրում են պարբերական բնույթ։ Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի զենք զինամթերք, թմրամիջոցներ պահելու, իրացնելու համար անձանց քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու, քրեածին վարքագծով աչքի ընկնող կամ դրանց հետ առնչություն ունեցող անձանց կողմից հրազենի օգտագործմամբ հանցագործությունների կատարումը բացառելու ուղղությամբ: Ելնելով օպերատիվ իրավիճակից՝ մարզի դատախազության կողմից ոստիկանությանը տրվում են համապատասխան հանձնարարություններ:
Ավելի վաղ՝ 2022թ. փետրվարին, մեկ այլ քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում ևս կատարվել էր նման մասշտաբային գործողություն՝ թվով 42 անձանց բնակարանների խուզարկությունների արդյունքում հայտանբերվել էին մեծաքանակ զենքեր, ռազմամթերք, թմրամիջոցներ։
Քաղաքացիներին կրկին կոչ ենք անում քրեական պատասխանատվության չենթարկվելու համար ապօրինի զենք-զինամթերքը, այդպիսիք ունենալու դեպքում անհապաղ հանձնել Ոստիկանությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ