ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արցախում ապրող մարդկանց սկսում են հասկացնել, որ Մայր Հայաստանի հետ կապն ինչ – որ պահից կարող է կտրվել». Արցախի ԱԺ պատգամավոր 04/13/2022 15:01 | ԼՐԱՀՈՍ
«Արցախում ապրող ժողովուրդը չի հասկանում, թե ի՞նչ է այստեղ կատարվում։ Հայաստանից ժամանած ընդդիմադիր պատգամավորներներին Արցախ մտնելը խոչընդոտելու մասին լուրերն այստեղ տարօրինակ լղոզված կերպով տարածվեցին։ Մենք այդպես էլ չհասկացանք՝ ո՞վ չէր թողել, որպեսզի նրանք մուտք գործեին Արցախ, կամ ինչո՞ւ չէին թողել։ Մի բան, սակայն, հստակ է՝ սա հերթական հոգեբանական ճնշումն է Արցախում ապրող մարդկանց վրա, հասկացնելու, որ Մայր Հայաստանի հետ ձեր կապն ինչ – որ պահից կարող է կտրվել,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Վերջինս հավելում է՝ հասկանալի է, որ այսօրինակ վարքն ավելի է սրելու, առանց այն էլ՝ ճնշող անորոշության մեջ հայտնված արցախցիների վիճակը, մտածելու, որ նրանք այնտեղ բոլորովին մեկուսացված ու կտրված են մնացել Հայաստանից. «Ստացվում է, որ Հայաստանի իշխանական թևը չի այցելում Արցախ, ընդդիմության մի ամբողջ երկու ֆրակցիա ուզում է այցելել, բայց նրանց էլ արգելում են։ Ուրեմն ի՞նչ է ստացվում, որ մենք այստեղ այլևս միայնա՞կ ենք…Ի՞նչ է սա՝ հերթական հոգեբանական ճնշում արցախցիների վրա՞, մենակ մնալու վա՞խ են սերմանում մարդկանց մեջ»,- ասում է Մետաքսե Հակոբյանը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե պատրաստ է անձամբ Էվերեստի գագաթին կանգնեցնել Արցախի դրոշը, եթե իմանա, որ դրանով բոլոր հարցերը կգտնեն իրենց լուծումները. «Եթե ԱԺ ամբիոնից իրեն կոտորող Լուլուն մոռացել է, ապա ես կարող եմ նրան հիշեցնել, որ նա այն մարդկանցից մեկն էր, որը 44 օրյա պատերազմի օրերին Արցախի «Արմենիա» հյուրանոցում քեֆ էր քաշում ու Ստեփանակերտի այս ու այն թփի տակ սելֆի անելով էր զբաղված։ Հիմա նա կանգնել է ՀՀ ԱԺ ամբիոնից քննադատում է Արցախի դրոշի տեղադրման ակցիա՞ն, կամ իրեն թույլ է տալիս մտքեր արտահայտել՝ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորների Արցախ կատարած այցի վերաբերյա՞լ…Համենայն դեպս, հայաստանյան ընդդիմությունը, հաստատ, նկարվելու համար չէր գալիս Արցախ»,- ասել է պատգամավորը։
Ամփոփելով զրույցը Մետաքսե Հակոբյանը նկատել է՝ որպեսզի հարցին լուծում տրվի և այն այլևս չկրկնվի, առաջին հերթին պետք է հասկանալ, թե ընդդիմադիր պատգամավորների Արցախ մուտքն արգելող հրահանգը որտեղի՞ց է եկել, ո՞ւմ կողմից։
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Հայաստանից մեկնած պատգամավորներն Արցախի պատգամավորների հետ հանդիպել են Աղավնոյի անցակետի մոտ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից