ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարծես թե դատավորը կարող է անարդար տույժի ենթարկվել. իրավապաշտպանը՝ Արտուշ Գաբրիելյանի կարգապահական վարույթի մասին 04/13/2022 10:36 | Մեկնաբանություն
ԲԴԽ-ն վերանայող ատյան չի, ուստի «նյութական կամ դատավարական իրավունքի խախտում» արձանագրելու համար պիտի ելնի ո՛չ թե այն հարցից, թե արդյոք դատավորը ճիշտ է թե սխալ, այլ այն հարցից, թե դատավորի մեկնաբանությունը «կյանքի իրավունք» ունի թե ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ մտահոգություն հայտնելով, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, կարծես թե, կարող է ենթարկվել անարդար տույժի։
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
(առավելապես՝ իրավաբանների համար)
Մշտապես հետևում եմ կարգապահական վարույթներով Բարձրագույն դատական խորհրդի նիստերին, և ահա դիտեցի մի շատ «տարօրինակ» նիստ, և ցանկանում եմ կիսվել որոշ դատողություններով, քանի որ հարցը հանրային հնչեղություն չի ստացել։
Նախ, նշեմ, որ դատավորը հանրային ընկալման մեջ, մեղմ ասած, հայտնի չէ որպես դատական իշխանության անկախության ու հեղինակության գաղափարի նվիրյալ։ Ավելին, ես նրա դահլիճում ունեմ երկար տևող մեկ նիստ, և իմ մի քանի սկզբունքային միջնորդություններ այդ դատավորը մերժել է։ Ուստի «դրական էմոցիաներ» ունենալու առանձնապես լուրջ պատճառներ չունեմ։
Այնուհանդերձ, որոշեցի անդրադառնալ, քանի որ խնդիրը, կարծում եմ, հետաքրքիր նրբություններ ունի, և կարծես թե դատավորը կարող է անարդար տույժի ենթարկվել։
Գլխավոր դատախազի տեղակալի դիմումի հիման վրա հարուցված վարույթով դատավորին նախարարը մեղադրում է կալանքի միջնորդությունը ապօրինի մերժելու համար։ Մերժումը եղել է «հիմնավոր կասկածի» բացակայության հիմքով՝ այն պայմաններում, երբ անձը մեղադրվել է «պահեստարան մուտք գործելով» գողության համար, սակայն գողության զգալի չափի մասին (առնվազն 5000 դրամ) որևէ հիմնավորում դատարանին չի ներակայացվել։
Ի՞նչ է ասում «մեղադրանքի կողմը»։ Ասում է՝ օրենք է փոխվել, իսկ Դուք, դատավոր, կիրառել եք հին օրենքը։ Ասում է՝ նոր օրենքով այնպես է ձևակերպված, որ պահեստարան մուտք գործելով գողության համար այլևս պետք չի ունենալ «զգալի չափ»։ Կարող է լինել նույնիսկ 1000 դրամ։
Ի՞նչ է ասում դատավորը։ Նախ, ցավոք, նա իր դիրքորոշումը ԲԴԽ-ի առջև բանավոր չներկայացրեց, այլ հղում կատարեց գրավոր ներկայացված բացատրությանը։ Ուստի դատավորի դիրքորոշման մասին կարելի է կռահել միայն նախարարի ներկայացուցչի հնչեցրած հակափաստարկներից։
Նախ, դատավորն ասում է՝ լավ էլ իմացել եմ, որ օրենք է փոխվել։ Ուղղակի իմ մեկնաբանությունն այն է, որ անգամ նոր օրենքի ներքո՝ «պահեստարսն մուտք գործելով» գողության համար զգալի չափը (5000+) պարտադիր է։ Ասում է՝ ես այդպես եմ օրենքը մեկնաբանել (ցավոք, պարզ չեղավ՝ ինչու):
Ահա այստեղ է, որ պետք է խոսեմ «օրենքի ողջամիտ մեկնաբանության» կոնցեպտի մասին։ Այն նշանակում է, որ քանզի ԲԴԽ-ն վերանայող ատյան չի, ուստի «նյութական կամ դատավարական իրավունքի խախտում» արձանագրելու համար պիտի ելնի ո՛չ թե այն հարցից, թե արդյոք դատավորը ճիշտ է թե սխալ, այլ այն հարցից, թե դատավորի մեկնաբանությունը «կյանքի իրավունք» ունի թե ոչ։
Հիմա ըստ էության։ Նախարարի ներկայացուցչի հետ համաձայն եմ. օրենքի այն մեկնաբանությունը, թե այս դեպքում զգալի չափ պետք չէր, ճիշտ է թե՛ օրենքի տեքստով («տեքստուալիզմի» ներքո) և թե՛ համատեքստով («օրիգինալիզմի» ներքո)։ Բայց ախր դատավորը այլ կերպ է մեկնաբանել, ու դա այն պայմաններում, երբ դեռ չկա վճռաբեկ դատարան նախադեպ։
Ավելին, ըստ իս, վճռական է այն փաստը, որ կալանքի միջնորդության մեջ քննիչը ՈՒՂԻՂ ՄԱՏՆԱՆՇԵԼ Է գողությունը զգալի չափով կատարած լինելու հանգամանքը, բայց որևէ փաստական տվյալով այդ պնդումը չի հիմնավորել։
Բա այս պայմաններում դատավորը իրավունք չունե՞ր օրենքը մեկնաբանելիս հաշվի առնել քննիչի այդ դիրքորոշումը՝ այն, որ «զգալի չափը» պարտադիր հատկանիշ է։ Բա ինքնին այդ փաստարկով մեկնաբանությունը կարո՞ղ է դիտվել «օրենքի ողջամիտ մեկնաբանության» կոնցեպտից դուրս։ Կարծում եմ՝ դատավորն իրավունք ուներ այդպես մտածել, և այս պայմաններում նրան պատժելը կլինի խիստ անարդար։
Սպասենք որոշման հրապարակմանը»,- գրել է Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ