ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը պաշտպանում է մեղադրանք, որը չպետք է գոյություն ունենար. Ծառուկյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց 04/13/2022 14:34 | Դատական ռեպորտաժներ
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի վերաբերյալ քրեական գործերը միացվեցին մեկ վարույթում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր կայացել է Գառնիկ Իսագուլյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։
Դատական նիստի մեկնարկին պաշտպան Աննա Ծառուկյանը միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրող դատախազին բացարկ հայտնելու մասին՝ հայտարարելով, որ դատախազը շարունակում է պաշտպանել շինծու մեղադրանքը, երբ խոսքը գնում է ակնհայտ անմեղ անձի և հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի կարճման մասին։ Պաշտպանի խոսքով՝ եթե դատարանը կաշկանդված է դատաքննության փուլով, ապացույցների հետազոտմամբ, ապա դատախազը մինչև մեղադրական եզրակացությունը հաստատելն արդեն տեսել է ապացույցները, ունի ներքին համոզմունք առ այն, որ փաստերի հիման վրա հերքվում է հանցակազմը։
« Հանցակազմի բացակայության հիմքի պարագայում գալ և պաշտպանել մեղադրանքը՝ խոսում է այն մասին, որ կա շահագրգռվածություն՝ սուբյեկտիվ ընկալման հիմքով։ Գործ ունենք ոչ անաչառ դատախազի հետ, գործ ունենք դատախազի հետ, որը կոնկրետ թիրախավորված ապօրինի հետապնդման հիման վրա շարունակում է պաշտպանել մեղադրանք, որը չպետք է գոյություն ունենար»,- հայտարարեց փաստաբանը։
Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ։ Դատարանը, լսելով կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղ 15 րոպե մնալուց հետո վերադարձավ և հրապարակեց որոշում՝ դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելու մասին։
Դատական նիստին քննարկվեց նաև Գառնիկ Իսագուլյանի վերաբերյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հարցը։
Մասնավորապես, խոսքը երկու նույնական և համասեռ բնույթի գործերի մասին է՝ սուտ մատնության հատկանիշներով, որոնցից մեկը վերաբերում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից պատերազմի օրերին իբրև ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագիր բաժանելու գործին, որը հարուցվել և դատարան էր ուղարկվել շատ ավելի վաղ, իսկ մյուս քրեական գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Քրեական գործերով Գառնիկ Իսագուլյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ հայտարարություններին առնչվող քրեական գործով Իսագուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ երկրորդ քրեական գործի հարուցումից հետո Իսագուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Հետագայում դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննարկել է Իսագուլյանի խափանման միջոցի փոփոխման հարցը և նրա նկատմամբ գրավ կիրառելու որոշում կայացրել։ Նշենք, որ երկու գործերն էլ գտնվում էին դատավոր Վաչե Մարգարյանի վարույթում։
Այսօրվա նիստում դատարանը որոշել է մեկ վարույթում միավորել գործերը։ Դատական նիստը հետաձգվել է՝ դատախազ Սերոբյանի բացակայության հիմքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից