ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի դրոշի, ՔՊ-ականների վախերի եւ Հայաստանի վաղվա օրվա մասին. Գեղամ Նազարյան 04/12/2022 15:04 | Մեկնաբանություն
Վախերից դրդված ԱԺ ամբիոնին ամրացված դրոշը հանում են, իսկ հետո հասկանալով, թե ինչ կոպիտ սխալ են անում, արդարանում, թե դրոշը չի կարելի թեք դնել: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում նշված է. «Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է»:
Աշխարհի որեւէ երկրի կառավարության ծրագրում նման անհեթեթ եւ անտրամաբանական միտք չեք գտնի մի պարզ պատճառով. խաղաղությունը ոչ թե միջոց է անվտանգության ապահովման համար, այլ նպատակ, որին հասնելու համար գործի են դրվում անվտանգության բոլոր մեխանիզմները եւ երկրի ամբողջ ներուժը:
«Խաղաղության» մասին վերոհիշյալ նախադասությունն էլ հուշում է, թե ինչու է Հայաստանի կառավարությունը վարում այսպիսի խղճուկ արտաքին քաղաքականություն: Հասկանում ես, թե ինչու մեր երկիր, մեր տուն պատերազմ եւ ավեր բերեցին: Հասկանում ես, թե ինչու են իրենց վախերից եւ խաղաղության ու անվտանգության մասին արմատապես սխալ պատկերացումների հետեւանքով շարունակում ճակատագրական սխալների շարանը:
Խորհրդարանական ընդդիմությունը Արցախին աջակցելու, Արցախի թիկունքին կանգնելու համար Երեւանի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է անում, իսկ վարչախումբը եւ խորհրդարանական ՔՊ խմբակցությունը կարծում է, որ այսպես խաթարում են մեր երկրի, այդ թվում նաեւ Արցախի անվտանգությունը: Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդանշական գործողություն է իրականացնում՝ խորհրդարանում ամրացնելով Արցախի դրոշները եւ հայտարարում Արցախ մեկնելու մասին, իսկ ՔՊ-ականները վախերից դրդված հայտարարում են, թե այդպես վտանգում ենք արցախցիներին:
Գործը հասավ նրան, որ ՔՊ-ականները խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեցին ադրբեջանական զինված ուժերի հետ համագործակցության մասին: Պատկերացնո՞ւմ եք, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ ունեցողները նման մեղադրանք են ներկայացնում ընդդիմությանը:
Եւ եթե հանկարծ Արցախում կամ, Սյունիքում տեղ գտնեն ադրբեջանական զինված սադրանքներ, ապա դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է խորհրդարանական քաղաքական մեծամասնության վրա:
Իրականությունն այն է, որ վախերը թույլ չեն տալիս սթափ նայել իրավիճակին: Վախերը ՔՊ-ականներին եւ նրանց առաջնորդներին թույլ չեն տալիս առկա իրավիճակում ճիշտ քայլեր, հայտարարություններ եւ գործաղություններ անել, իսկ իրավիճակը փրկել ցանկացող ընդդիմությանն էլ մեղադրում են ամենածանր հանցանքների մեջ:
Վախից դրդված քաղաքական որոշումը սովորական արկածախնդրություն եւ բախտախնդրություն է: Վախերից դրդված քայլերը հանգեցրին ծանր եւ արյունալի պատերազմի:
Վախերից դրդված գործողությունները հանգեցրին տարածքային եւ մարդկային կորուստների Սյունիքում եւ Գեղարքունիքում:
Վախերից դրդված էլ վարչախումբն Ադրբեջանից չի պահանջում ազատ արձակել բոլոր գերիներին եւ նոր նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Վախերից դրդված ԱԺ ամբիոնին ամրացված դրոշը հանում են, իսկ հետո հասկանալով, թե ինչ կոպիտ սխալ են անում, արդարանում, թե դրոշը չի կարելի թեք դնել: Հիմա չդնենք ու բացատրենք, թե դրոշն ինչ կերպ կարելի է տեղադրում կամ ինչ կերպ չի կարելի, բայց երբ 1993 թվականին ծնված ՔՊ-ական պատգամավորը Արցախի դրոշը ամուր չտեղադրելու համար մեղադրում է Արցախն ազատագրած Ռոբերտ Քոչարյանին ու Սեյրան Օհանյանին, արդեն իսկապես դժվար է ինչ-որ բան ասել: Դժվար է ինչ-որ բան ասել նրանց, ովքեր վախից դրդված պատերազմի օրերին Ստեփանակերտում, նախագահականի շենքի վրայից իջեցրել էին Արցախի դրոշը եւ այն վերատեղադրել միայն Արցախում գտնվող Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կոշտ դիտողությունից հետո:
Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանն այնքան ամուր էին տեղադրել Արցախի դրոշը, որ երեսուն տարի այն անսասան էր: Վախը թույլ չի տալիս ՔՊ-ական պատգամավորներին ընկալել, որ այդ իրենց կառավարման տարիներին Արցախի դրոշն իջեցվեց Հադրութից ու Շուշիից, Ավետարանոցից ու Քարվաճառից: Դե եթե այդքան թույլ էին տեղադրել, ինչո՞ւ մինչեւ 2018-ի մայիսը չընկան այդ դրոշները: Հայտարարություններ անելուց առաջ փորձեք հաղթահարել ձեր վախերը եւ ճիգ գործադրեք նայել իրականության դեմքին:
Ինչպես ասում են, ամեն ինչ շատ պարզ է. գործ ունենք վախերով առաջնորդվող քաղաքական թիմի հետ, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ արդեն չորս տարի ղեկավարում է Հայաստանը եւ այս ընթացքում մեր երկրի եւ ժողովրդի գլխին արյուն ու ավեր է շաղ տալիս: Վախերը գործող վարչախմբին եւ ՔՊ-ական պատգամավորներին ամբողջովին կտրել է իրականությունից: Սրա հետեւանքով նրանք դարձել են քաղաքական բախտախնդիրներ, իսկ այս տեսակին պետության ղեկը վստահելը խիստ վտանգավոր է, մեղմ ասած, ռիսկային:
Նրանք ցանկացած քննադատության, դիտողության պատասխանում են առասպելական թալանի մասին բղավոցներով: Բղավոցներ, որոնց աղմուկի տակ ավերվում է մեր սուրբ երկիրը:
Իսկ խորհրդարանական ընդդիմությանն էլ այս վիճակում մնում է լինել ավելի խոհեմ, զերծ հուզական եւ պահի տակ կայացված որոշումներից, ու ոչ մի դեպքում չհայտնվել այն հարթությունում, որտեղ քաղաքական բանավեճերը վերածվում են ցածրակարգ վիրավորանքների: Խորհրդարանական ընդդիմությունը պետք է լինի բարձրության վրա ու գիտակցի, որ երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու առաքելությունը դրված է հենց իրենց ուսերին:
Մեր տղերքն Արցախը պաշտպանելիս, Հայաստանը պաշտպանելիս զոհվել են ոչ նրա համար, որ մենք թույլ տանք ավերել եւ թուլացնել այս երկիրը: Մեր տղերքն իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, որ մենք այնպիսի երկիր կառուցենք, որ ապագան լինի մեր ժողովրդինը, այն ժողովրդինը, որը ապրում, արարում է, հույս ունենալով, որ ունի բարձր գիտակցությամբ օժտված խորհրդարանական ընդդիմություն, որը կարող է եւ պետք է երկիրը հանել այս վիճակից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից