ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արմեն Դանիելյանին հիշեցրի Աստծո դատաստանի մասին, հարց տվեց՝ արդյոք իրեն սպառնում եմ. փաստաբան 04/11/2022 20:58 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Ցորի» զորամասի աղմկահարույց գործով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի գործով որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, «Ցորի» վերաբերյալ գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում անփոփոխ թողել Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Փաստաբան Գոռ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ, թեև նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ պայմանավորված դատավոր Լուսինե Սեփխանյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ, այսօր դատարանն ավարտել է բողոքի քննությունը՝ առանց հարցնելու, թե, ի վերջո ինչ որոշում է կայացվել, ինչը պաշտպանի մոտ կասկածներ է առաջացրել առ այն, որ դատավորը քաջատեղյակ է, չի բացառվում, որ նույնիսկ զանգել և ասել են, որ հաղորդման հիման վրա ԱԱԾ-ն անգամ նյութեր չի նախապատրաստել։
Վերաքննիչ բողոքի շրջանակներում պաշտպանը վեր է հանել իրավունքի այն խախտումները, որոնք կարող էին պատճառ դառնալ որոշման բեկանման համար, սակայն չի կարող ասել՝ զուգադիպություն է արդյոք, որ գործը մակագրվել է հենց դատավոր Արմեն Դանիելյանին։
«Հարցում էլ անցկացնենք՝ 10-ից 9.5-ը կասեն, որ Արմեն Դանիելյանից արդարադատություն սպասելի չէ։ Դա միայն իմ կարծիքը չէ։ Այնպես որ՝ որևէ ակնկալիք չունեմ, զուտ էթիկայից ելնելով այսօր եկել եմ։ Ստիպված եղա Արմեն Դանիելյանին հիշեցնելու, որ մեր ազգը բավականին հետ է գնացել քրիստոնեությունից, Արմեն Դանիելյանին հիշեցրի Աստծո դատաստանի մասին, որ, եթե անգամ այս պահին ինքը կտրվի իրավունքից և կայացնի որոշում, որն իրենից ակնկալում են, խնդրեցի հիշեցնել Աստծո դատաստանի մասին և որ Աստծո դատաստանին արժանանալու է ոչ թե ինքը, այլ՝ իր սերունդները։ Մի պահ, իմ կարծիքով, դա սթափեցրեց Արմեն Դանիելյանին, անգամ հարց տվեց՝ արդյոք իրեն սպառնում եմ, ես էլ ստիպված պարզաբանեցի, որ Աստծով երբեք չեմ սպառնում, ընդամենը հիշեցնում եմ Աստվածաշնչյան մոտեցման մասին, թե ով է դատավորը և ինչ ֆունկցիա պետք է կատարի այստեղ»,- նշեց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ