Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր. հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ 04/11/2022   12:55  |  ԼՐԱՀՈՍ

Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին:

- Պարոն Դեսպան, ինչպես գիտեք՝ այս տարի Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ս. թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի առիթով փոխանակվել են ուղերձներով: Այս կապակցությամբ կուզեի հարցնել՝ շատ հաճախ երկու կողմն էլ ընդգծում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունեն: Ասացեք, իսկ ի՞նչն է առանձնահատուկ դարձնում հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կգնահատեք 30-ամյա այն ճանապարհը, որ հաղթահարել են Հայաստանն ու Ռուսաստանը անկախության շրջանում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո:

- Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները առանձնահատուկ են դարձնում այն արժեքները, այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ռուս և հայ ժողովուրդների միջև հարյուրամյակների ընթացքում, և այն, ինչ արվել է վերջին 30 տարիներին, համոզված եմ, որ անքակտելիորեն կապված է պատմական այն ողջ ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում մեր ժողովուրդներն առնչվել և փոխգործակցել են: Եվ մեր պատմության այս ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումները, համատեղ փորձությունները ստեղծել են մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգության ոլորտին, այլ առաջին հերթին հոգևոր ընդհանրությանը, զգալի առումով՝ քաղաքակրթական, մտավոր ընդհանրությանը, և այն ժառանգությունը, որ այսօր ունեն մեր երկրները մշակույթի, պետականաշինության, հասարակական-քաղաքական, տնտեսական մշակույթի ոլորտներում, զգալի առումով մեր ժողովուրդների փոխգործակցության արդյունքն է:

Եթե խոսում ենք հետխորհրդային շրջանի մասին, ապա վերջին 30 տարվա ընթացքում, իհարկե, մեր հարաբերությունները նոր բնույթ են ստացել՝ երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ: Բայց քանի որ դրանք դրված են շատ ամուր հիմքի վրա, այդ հարաբերությունները մնացել են եղբայրական, դաշնակցային, և այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին, ըստ իս՝ այս 30 տարվա ընթացքում ոչ միայն պահպանվել է, այլև ամրապնդվել է և հարմարվել է նոր իրողություններին:

Իսկ խոսել հանրահայտ այն փաստերի մասին, թե ինչպես ենք մենք կախված միմյանցից տնտեսապես, անվտանգության, քաղաքական ոլորտներում, մեր բազմաթիվ մշակութային, միջանձնային կապերում, կարծում եմ՝ ավելորդ է. բոլորս էլ շատ լավ գիտենք դա:

- Հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները, այլ նախ և առաջ հայերի և ռուսների, հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների հիմքը: Էթնիկ առումով մենք, իհարկե, տարբեր ենք, թեև հավատքը նույնն է: Ամեն դեպքում, մենք շատ լավ ենք իրար հետ լեզու գտնում և շատ լավ հասկանում ենք իրար: Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում, շատ ռուսներ կան նաև Հայաստանում, մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան հատկապես վերջին տարիներին: Ո՞ր գործոնները, հոգևոր և մշակութային ո՞ր արժեքներն են, Ձեր կարծիքով, մերձեցնում հայ և ռուս ժողովուրդներին:

- Հենց այն, ինչի մասին խոսում էի: Իսկապես, մեր հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն, մենք իսկապես շատ մեծ ճանապարհ ենք անցել իրար հետ, և մեզ մերձեցնում են հոգևոր արժեքները և մշակույթը: Իսկապես, մեր ժողովուրդների մշակույթը զարգացել է շատ սերտ միահյուսման մեջ: Դրանք, կարծում եմ, ընդհանրության բազմաթիվ տարրերն են մեր գիտակցության մեջ:

- Խոսքը հավանաբար հիմնականում խորհրդային կամ հետխորհրդային ժառանգությա՞ն մասին է:

- Գիտեք, ես դա չէի տանի դեպի խորհրդային կամ հետխորհրդային երևույթներ: Մենք իսկապես ապրել և փոխգործակցել ենք միասին դարեր շարունակ՝ պատմական տարբեր շրջափուլերում և շատ մեծ ազդեցություն ենք գործել միմյանց վրա՝ մշակութային, մտավոր, հոգևոր, և այսօր այդ ամենը, բնականաբար, իր արտացոլումն է ունենում:

- Իսկ ի՞նչ ընկալում ունի Հայաստանը Ռուսաստանում:

- Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում:

- Որո՞նք են Ռուսաստանի առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերություններում, և ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան, Ձեր կարծիքով՝ ո՞ր ուղղությամբ դրանք կզարգանան՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Հայաստանի նոր մարտահրավերները:

- Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա մեր ընդհանուր շահն, իհարկե, այն է, որ պահպանենք և բազմապատկենք մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կուտակված այն հարստությունը, այն վաստակը, որ մենք ունենք այսօր, և հարմարեցնենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ լինի անվտանգությունը, տնտեսությունը թե մշակույթը, հարմարեցնենք դրանք այն նոր իրողություններին և մարտահրավերներին, որոնց մեր երկրները առերեսվել են:

Ի դեպ, այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունի մեր ընդհանուր մասնակցությունը ինտեգրացիոն միավորումներին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և վերջերս տեղի ունեցած կլոր սեղանի անցկացումը այնպիսի արդիական թեմայով, ինչպիսին է «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո», որը տեղի ունեցավ ապրիլի 6-ին Երևանում, խոսում է այն մասին, որ դա իսկապես մեր փոխհարաբերությունների շատ կարևոր մասն է: Ինտեգրացիոն գործընթացների զարգացման, աշխարհի փոխկախվածության խորացման դարաշրջանում հարաբերությունների նշված ասպեկտը շատ կարևոր է, և երկու կողմն էլ ամբողջությամբ գիտակցում են այդ կարևորությունը:

- Այս համատեքստում, հատկապես վերջին շրջանում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ աղոտ հեռանկարներ են նշմարվում, ակնարկներ են հնչեցվում Ռուսաստանի և Բելառուսի միասնական պետության ընդլայնման, այլ խոսքերով՝ Ռուսաստանի առաջնորդությամբ և իր մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին ընթացող ինտեգրացիոն գործընթացների խորացման մասին: Այդպիսի ակնարկ վերջերս Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցի ընթացքում արել է, օրինակ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ: Կա՞ արդյոք այդպիսի իրական հեռանկար, որ ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածությունում կարող են այդ ուղղությամբ տարվել:

- Ինչպես արդեն ասացի՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և մեր բոլոր դաշնակիցների մոտեցումն այն է, որ ինտեգրման գործընթացներն, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեն, և մենք պատրաստ ենք գնալու այդ ճանապարհով այնքան, որքան դա համապատասխանում է մեր երկրների շահերին: Բայց ուզում եմ ընդգծել շատ սկզբունքային մի հանգամանք, որ ինտեգրման այդ գործընթացները յուրաքանչյուր մասնակից պետության ինքնիշխան ընտրության արդյունքն են: Ուստի կարծում եմ, որ փոխգործակցության, ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են, առաջին հերթին իրական վիճակից և մեր երկրների պահանջներից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից:

Հիմա մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա հենց յուրաքանչյուր մասնակից պետության քաղաքական, ինքնիշխան և գիտակցված ընտրության արդյունքն է: Ահա այդպես էլ մենք դրան վերաբերվելու ենք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:31 04/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպել են Կոպիրկինին
10:06 04/12/2021  |  ՄամուլՀայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը. «Հրապարակ»
17:04 08/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
09:56 05/08/2021  |  ՄամուլՆոր նախագծեր են մշակում. «Փաստ»
13:19 07/07/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ գերիներին վերադարձնելու աշխատանքները կշարունակվեն. ՀՀ-ում ՌԴ դեսպան
13:10 07/07/2021  |  ԼՐԱՀՈՍԳնում են առարկայական քննարկումներ. ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Գեղարքունիքում և Սյունիքում սահմանապահների տեղակայման մասին
13:11 30/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄԱԶԾ-ն Հայաստանում կաջակցի շուրջ 28,000 բնակչի՝ ներառյալ տեղահանվածների, ապրուստի միջոցների բարելավմանը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ
13:13 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ ժողովուրդը հսկայական ներդրում ունեցավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում. Կոպիրկին
12:45 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը գործադրում է ջանքեր ռազմագերիներին տուն վերադարձնելու համար. Հայաստանում ՌԴ դեսպան
16:39 12/06/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանը օգնում է հաղթահարել պատերազմի ողբերգական հետեւանքները, այդ թվում ՝ ռազմագերիների խնդիրը. Սերգեյ Կոպիրկին

Արխիվ

[]