ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն հրաժարվել է անգամ նյութեր նախապատրաստել դատավոր Լուսինե Սեփխանյանի կողմից մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար (տեսանյութ) 04/11/2022 20:05 | ԼՐԱՀՈՍ
«Ցորի» աղմկահարույց գործով մեղադրյալին դատավոր Լուսինե Սեփխանյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորելու վերաբերյալ փաստաբանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱԱԾ-ն անգամ նյութեր չի նախապատրաստել։ Մինչդեռ ներկայացված արարքի ընդամենը 10 տոկոսն անելու համար դատավոր Բորիս Բախշիյանն արդեն տևական ժամանակ է, ինչ կալանավորված է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Գոռ Գևորգյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, «Ցորի» վերաբերյալ աղմկահարույց գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում անփոփոխ է թողել Գևորգ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Ըստ պաշտպանության կողմի՝ դատարանը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում, ինչի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել է ԱԱԾ՝ քննարկման, որտեղ, պարզվում է քննարկման արդյունքում որոշել են անգամ նյութեր չնախապատրաստել։
Փաստաբան Գոռ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտից ստացվել է մի գրություն միայն, թե իբր իր հաղորդումը բովանդակալից, հանգամանալից հանգամանք չի պարունակում, որը կարող էր դառնալ նյութերի նախապատրաստման հիմք կամ կարող էր համարվել հանցագործության մասին հաղորդում։ Ընդ որում, հանցագործության մասին հաղորդումը հիմնավորելու համար պաշտպանը ներկայացրել է նաև այդ օրվա դատական նիստին Գևորգ Գևորգյանի ազգականների, ընկերների և ներկա գտնվող մտահոգ անձանց հայտարարությունները՝ դատարանի հոսանքազրկման, ինչպես նաեւ դատավորի՝ որպես այդպիսին որոշում չունենալու և հեռախոսի էկրանից «ինչ-որ » տեքստ արտաբերելու մասին։
«Գործ էի արել, որը պետք է ստիպեր մեր պետական մարմիններին օբյեկտիվ մոտեցում ցույց տալու և հարց տալու, թե ինչ է տեղի ունեցել, բայց փաստորեն ստացանք ևս մեկ անգամ իրավունքի կոպիտ ոտնահարում»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ գնալու է բողոքարկման ճանապարհով, թեեւ որեւէ հույս չունի։
Զուգահեռներ անցկացնելով դատավոր Բախշիյանի վերաբերյալ քրեական գործի հետ՝ փաստաբանը նշեց, որ Բորիս Բախշիյանը՝ նույն արարքի 10 տոկոսը կատարելու համար մինչ օրս կալանավորված է, իսկ Լուսինե Սեփխանյանը շարունակում է պաշտոնավարումը։
«Այն գործերով, որոնք առնչվում են անձանց հետ, որոնց ամեն գնով փորձում են իշխանության ներկայացուցիչները փայփայել, այնտեղ արդարադատություն ուղղակի գոյություն ունենալ չի կարող»,- նշեց Գոռ Գևորգյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից