Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին. նախարար 04/11/2022   11:14  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների: Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ:
 
Արցախում մեկնարկե՞լ են արդյոք գարնանացանի աշխատանքները: Եթե այո, ապա ի՞նչ փուլում են, ի՞նչ է արվում:
 
Հանրապետությունում 2022 թվականի բերքի տակ նախատեսվող գարնանացանի համար հողի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս անցած տարվա դեկտեմբերից և շարունակվում են առ այսօր:
 
Գարնանացանի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով Արցախի կառավարության կողմից հաստատվել է «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է.
 
1) գարնանացան մշակաբույսերի սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում և լրավճարի տրամադրում (նվազագույնը 0,5 հեկտար մակերեսով հողատարածքում գարնանացան մշակաբույսերից եգիպտացորենի, արևածաղկի, հնդկացորենի և կտավատի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին տրամադրվում է՝ 1 հեկտարի դիմաց սահմանված համապատասխան քանակությամբ սերմ՝ սերմի արժեքի 80 տոկոսի չափով սուբսիդավորմամբ: Հատկանշական է, որ կորնգանի և առվույտի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին ծրագրով նախատեսվում է տրամադրել 1 հեկտարի դիմաց սահմանված քանակությամբ սերմ՝ արժեքի 100 տոկոսի չափով սուբսիդավորմամբ (նախկին 80 տոկոսի փոխարեն)),
 
2) բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում (բանջարաբոստանային մշակաբույսեր մշակելու համար հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է 1 հեկտարի դիմաց՝ 200 000 դրամ միանվագ գումար),
 
3) սիլոսի համար եգիպտացորենի և ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց լրավճարի տրամադրում (սիլոսի համար եգիպտացորենի մշակությունից ստացված բերքի իրացման դեպքում տրամադրվում է լրավճար՝ 1 կիլոգրամի դիմաց 10 դրամ գումարի չափով, իսկ ծխախոտից ստացված բերքի իրացման դեպքում՝ 1 կիլոգրամի դիմաց 20 դրամ գումարի չափով):
 
Ի՞նչ դժվարությունների առաջ եք կանգնել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների ֆոնին գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու գործում:
 
2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի հողօգտագործողները առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ կապված ցանկացած տեսակի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտման հետ: Ինչպես գիտենք, եղել է նույնիսկ սեփական այգին տրակտորով մշակող անձի սպանության դեպք:
 
Նման դեպքերի բացառումը վերապահված է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբին. վերջիններս տեղեկացվում են արձանագրված ցանկացած դեպքի կամ սպասվող սադրանքների մասին և ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ թշնամուն սանձելու ուղղությամբ:
 
Հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով բնակիչները կորցրել են վարելահողերը, սպասվու՞մ է արդյոք տեղական արտադրանքի դեֆիցիտ: Նման խնդրի դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու:
 
Արցախի Հանրապետությունը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Այս փաստն, իհարկե, չէր կարող բացասաբար չանդրադառնալ հացահատիկի արտադրության ցուցանիշների վրա: Գումարած դրան, անցած գյուղատնտեսական տարին եղել է բավականին չորային, ինչը ևս բացասաբար է անդրադարձել բերքատվության վրա:
 
2022 թվականի բերքի տակ կատարված աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը խոստանում են ապահովել նախորդ տարվանից առավել գոհացուցիչ արդյունքներ՝ հաշվի առնելով տեղումներն ու առավել ճշգրիտ մշակությունը:
 
Սակայն այս ամենը դեռևս չի նշանակում, որ Արցախը կարող է համարվել հացահատիկի արտադրության առումով ինքնաբավ երկիր. այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է գործադրել շատ ջանքեր՝ նախևառաջ սահմանամերձ տարածքներում անվտանգության լիարժեք ապահովման, կուլտուրաների մշակությունն ագրոտեխնիկական կանոններին համապատասխան իրականացնելու ուղղությամբ: Պակաս կարևոր չէ նաև բարենպաստ բնակլիմայական պայմանների առկայությունը: Նշված բոլոր պայմանների առկայության պարագայում հնարավոր է աստիճանաբար հասնել ինքնաբավության:
 
Հատկանշական է, որ հանրապետությունում աշխատանքներ են տարվում նոր տարածքների բարելավման և նպատակային օգտագործման ուղղությամբ, ինչն իր հերթին կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողերի ավելացմանը:
 
Ո՞ր փուլում է արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացը: Քանի՞ շահառու է արդեն օգտվել և ինչ ձևաչափով է տրամադրվել աջակցությունը:
 
Պետք է նշեմ, որ 44-օրյա պատերազմի հետևանքով բնակչությանը պատճառված գույքային վնասների դիմաց աջակցության տրամադրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է հատուկ մարմին՝ «Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտե», որը և զբաղվում է Ձեր նշած հարցերի լուծմամբ:
 
Կարող եմ նշել, որ գյուղատնտեսական գույքի կորուստների դիմաց որոշակի անձինք արդեն ստացել են աջակցություն, այժմ աշխատանքներ են տարվում կորուսյալ գույքի վերաբերյալ տվյալներում անճշտությունների վերացման ուղղությամբ:
 
Մարտ ամսին Արցախում գրանցված աննախադեպ տեղումների հետևանքով տուժե՞լ են արդյոք անասնագոմերն ու ջերմոցային տնտեսությունները: Արդեն հայտնի՞ է վնասի չափը:
 
Այո, հանրապետության տարբեր համայնքներում տեղացած առատ ձյան պատճառով գրանցվել են թե՛ անասնագոմերի, թե՛ ջերմոցային տնտեսությունների մասնակի կամ լրիվությամբ փլուզման դեպքեր: Նախարարության համապատասխան մասնագետները արդեն եղել են որոշ տեղերում և փորձել են ցուցաբերել համապատասխան մասնագիտական խորհրդատվություն՝ բացասական հետևանքների մեղմման ուղղությամբ:
 
Վնասների չափերը դեռևս վերջնական չեն ճշտվել:
 
Ներկայում ինչպիսի՞ աջակցության ծրագրեր են գործում գյուղատնտեսության տարբեր ճյուղերում:
 
Արցախի կառավարութան կողմից առայսօր հաստատվել են Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման, Այգեգործության զարգացման, Ջերմատնային տնտեսությունների զարգացման, Արցախի Հանրապետություն ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, Արցախի Հանրապետությունում ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, Անասնապահության զարգացման խթանման, Արցախի Հանրապետությունում արտադրված կաթի դիմաց լրավճարի տրամադրման ծրագրերը:
 
Նշվածներից մեր տնտեսավարողների համար նորույթ է միայն վերջին ծրագիրը, համաձայն որի Արցախի Հանրապետությունում արտադրված կաթի դիմաց տրամադրվում է լրավճար՝ մեկ կիլոգրամի դիմաց՝ կենդանիների մսուրային պահվածքի դեպքում 50 (հիսուն), իսկ մսուրաարոտային պահվածքի դեպքում 35 (երեսունհինգ) դրամ գումարի չափով:
 
Մնացած բոլոր ծրագրերը նախկինում արդեն գործել են, այժմ փոփոխվել են որոշ պայմաններ:
 
Այգեգործության զարգացման ծրագրով նախատեսվում է նվազագույնը 0,5 հեկտար (մեկ ամբողջական հողատարածքում), իսկ առավելագույնը 10 հեկտար մակերեսով հողատարածքում այգի հիմնադրելու դեպքում տնկիների արժեքի մասնակի սուբսիդավորում՝ մեկ տնկիի դիմաց առավելագույնը 1 000 դրամ: Նույն ծրագրով սահմանվել է նվազագույնը 0,5 (մեկ ամբողջական հողատարածքում) և առավելագույնը 10 հեկտար մակերեսով հողատարածքում հիմնադրված այգիներում կարկտապաշտպան ցանցի տեղադրման դիմաց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում՝ հենասյունային մշակությամբ հիմնադրված յուրաքանչյուր 1 հեկտար այգու դեպքում՝ 3 000 000 դրամ, առանց հենասյուն հիմնադրված և (կամ) հենասյունային մշակությամբ նոր հիմնադրվող յուրաքանչյուր 1 հեկտար այգու դեպքում՝ 6 000 000 դրամ:
 
Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրով նախատեսվում է ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին՝ 1 հեկտարի դիմաց 6 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 600 ՀՀ դրամ), իսկ չջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին՝ 1 հեկտարի դիմաց 3 000 000 դրամ (1 քառակուսի մետրի դիմաց՝ 300 դրամ) տրամադրում: Միջոցառումից օգտվելու համար պարտադիր պայման է հանդիսանում մեկ ամբողջական ջերմատնային տնտեսության մակերեսը ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը:
 
Արցախում նոր ջերմատնային տնտեսություն կառուցած անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում միջոցառմամբ նախատեսվում է առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում՝ 1 քառակուսի մետրի դիմաց 8 000 դրամ աջակցության տրամադրում, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում` 1 քառակուսի մետրի դիմաց 22 000 դրամ աջակցության տրամադրում:
 
Արցախի Հանրապետություն ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հայտատու տարեկան կարող է ներմուծել բավարարված հայտի քանակությամբ տոհմային կենդանիներ, որոնց համար սահմանվում է սուբսիդավորում արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան՝ 700 000 դրամ՝ մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկով, 50 000 դրամ՝ մեկ գլուխ մանր եղջերավոր կենդանու հաշվարկով, 200 000 դրամ՝ մեկ գլուխ խոզի հաշվարկով, 5 000 դրամ՝ մեկ թև հավի հաշվարկով, 15 000 դրամ՝ մեկ թև հնդկահավի հաշվարկով, 15 000 դրամ՝ մեկ գլուխ ճագարի հաշվարկով, 35 000 դրամ՝ մեկ մայր մեղուի հաշվարկով:
 
Արցախի Հանրապետությունում ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա է ձեռքբերվելիք տոհմային կենդանու արժեքի 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը հայտատուն վճարում է միանվագ ընկերություններին առուվաճառքի պայմանագրերը կնքելու պահին:

Անասնապահության զարգացման խթանման ծրագրով նախատեսվում է Անասնաշենքերի էլեկտրաֆիկացում՝էլեկտրագծերով. արևային էներգիայով, ենթակայանների ձեռքբերում և տեղադրում:
 
Անասնաշենքերի ջրաֆիկացում՝ ակունքի կառուցում, վերակառուցում. ջրագծերի անցկացում. նովերի, ջրի տարողությունների կառուցում և կամ տեղադրում։
 
Միջոցառումները կիրականացվեն այն շահառուների համար, ովքեր տիրապետում կամ պարտավորվում են պահելու տասը և ավելի պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանիներ: Պետական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր պայմանական գլուխ գյուղատնտեսական կենդանու հաշվով առավելագույնը 70 000 դրամի չափով, որից 90 տոկոսը՝ պետական միջոցներով անհատույց, իսկ 10 տոկոսը՝ հայտատուն սեփական միջոցներով վճարում է շինարարություն իրականացնող ընկերությանը։
 
Նշված բոլոր աջակցության ծրագրերը կոչված են խթանելու Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացումը՝ ոգեշնչելով մեր տնտեսավարողներին շարունակել արարել սեփական հայրենի հողում՝ արժանապատվորեն դիմակայելով արտաքին խոչընդոտներին ու մարտահրավերներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:13 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանի սահմանների սահմանազատման գլխավոր բանալին Ռուսաստանի ձեռքում է, այն պահվում է ՌԴ ԶՈւ Գլխավոր Շտաբի չհրկիզվող պահարաններից մեկում». Գրիգոր Բալասանյան
19:03 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրում նույնպես տեղադրվեց Արցախի դրոշը
17:18 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Բեգլարյանը աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջան
16:49 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ում հայ բնակչության թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը.ՀՀ ԱԳՆ
16:32 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էջմիածնի կենտրոնում տեղադրվել է Արցախի դրոշը
15:15 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍԺամը 14.00-ի դրությամբ Արցախի համայնքներում ընտրությանը մասնակցել է 706 ընտրող
14:05 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կա, Արցախը կա և ընդմիշտ լինելու է.քաղաքացիները Գյումրու Բագրատունյանց պուրակում տեղադրել են Արցախի դրոշը
11:39 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
11:29 10/04/2022  |  ԼՐԱՀՈՍՄարաղայի ջարդը ի ցույց դրեց Բաքվի ցեղասպան ծրագրերն Արցախի ամբողջ բնակչության նկատմամբ. Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել
17:47 09/04/2022  |  ԼՐԱՀՈՍԹաղավարդում նույն վիճակն է․ ադրբեջանցիները հայերենով հնչեցնում են գյուղը լքելու կոչեր, երգեր՝ ադրբեջաներենով

Արխիվ

[]