ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարաղայի դաժան ջարդերի 30-րդ տարելիցն է․ հիշատակի օր, որն օրենքում ամրագրել ՔՊ-ն մերժեց. Արեգնազ Մանուկյան 04/10/2022 13:20 | ԼՐԱՀՈՍ
Այսօր հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված Մարաղայի դաժան ջարդերի 30-րդ տարելիցն է։ Ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին Արցախի Հանրապետության Մարաղա գյուղ և խոշտանգեցին ու սպանեցին հայ բնակչությանը։ Այդ ռազմական հանցագործությանը զոհ գնաց ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ կանայք։
Երկու շաբաթ անց Մարաղան երկրորդ գրոհին ենթարկվեց, որի ընթացքում իրենց հարազատներին հուղարկավորելու համար Մարաղա վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ դարձան։
Մարաղայի վրա հարձակումը բացառապես ուներ հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ, և շարունակությունն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու Ադրբեջանի այլ բնակավայրերի, ինչպես նաև Արցախի գյուղերում հայկական բնակչության կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության:
Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն արմատավորման, և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության, ինչն էլ առավել ցայտուն դրսևորվեց թե՛ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումով, թե՛ առ այսօր Ադրբեջանի կողմից շարունակվող այլ հայատյաց գործողություններով:
Հիշեցնեմ, որ խորհրդարան առաջարկ էի ներկայացրել «ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր: Հարկ էր ընգծել, որ ինչպես Սովետական Ադրբեջանն էր հայատյաց քաղաքականություն վարում, այնպես էլ այդ գործելաոճը շարունակվել է հետանկախական շրջանում և իրականացվում է մինչ օրս։ Մենք պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինչը նաև հուշում է, թե ինչ կլինի հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։
Սակայն, ինչպես և սպասվում էր, ՔՊ-ն՝ անհեթեթ ու չտրամաբանված պատճառաբանություններով, մերժեց Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը։ Նրանցից մեկն ասում էր, թե օրենքը հիշատակի ավելորդ օրերով պետք չէ ծանրաբեռնել, մյուսը, թե՝ մտավախություն ունեն, որ այն կխանգարի Ապրիլի 24-ի հիշատակի օրվան, էն մյուսը՝ պետք չէ անընդհատ սգալ, էն մյուսն էլ․․․ մի խոսքով, այլ շենքից հրահանգ էին ստացել օրինագիծը մերժել, իրենք էլ՝ որպես հլու կամակատարներ, հրահանգը դակեցին։
Բայց դե մի խմբակից, որը մերժում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, որը աջուձախ անամոթաբար հայտարարում է, թե կարելի է դիտարկել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կամ առնվազն ուղիղ կերպով՝ որպես կարմիր գիծ, չի բացառում դա, խմբակ, որը կործանեց Արցախը և հիմա էլ Հայաստանն է դարձրել աշխարհաքաղաքական մանրադրամ և խաղաղության դարաշրջանի անվան տակ նոր՝ ավելի խոշորամսշտաբ պատերազմ է բերում Հայաստանի գլխին, այլ բան սպասել հնարավոր չէր։
Այս խմբակի՝ իշխանության մնալու դեպքում մի օր էլ Հայաստանի բնակչության դաժան ջարդերի օր սահմանելու անհրաժեշտություն է առաջանալու, եթե, իհարկե, այդ օրն ամրագրող սուբյեկտ քարտեզի վրա գոյություն ունենա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ