ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանի սահմանների սահմանազատման գլխավոր բանալին Ռուսաստանի ձեռքում է, այն պահվում է ՌԴ ԶՈւ Գլխավոր Շտաբի չհրկիզվող պահարաններից մեկում». Գրիգոր Բալասանյան 04/10/2022 20:13 | ԼՐԱՀՈՍ
Պետք է լինել իրատես և հասկանալ, որ Մինսկի խումբն արդեն վաղուց, ըստ էության, չի գործում։ Իհարկե, դեռևս ոչ ոք Մինսկի համանախագահների ինստիտուտը չի վերացրել, այսինքն, փաստաթղթերով խումբը կա, գոյություն ունի, սակայն դե ֆակտո՝ 44- օրյա պատերազմից սկսած և դրանից հետո, այն չի արդարացնում իր վրա դրված գործառույթները։ Հետևաբար, ՌԴ Արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարութունն, ըստ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի, մեծ իմաստով նորություն չէ։
«Ստեղծված իրավիճակում, Լավրովի հաղորդած մեսիջը հետևյալն էր՝ տարածաշրջանում որպես ռեալ հարց լուծող պետություն, մնացել է միայն Ռուսաստանի Դաշնությունը։ Անդրկովկասում ՌԴ-ն երբեք չի ստորադասելու իր դաշնակիցների շահերը, հետևաբար, Ռուսաստանի Դաշնությանը մնում է ճիշտ դասավորվել այդ շահերի արանքում և կարողանալ այնպես անել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրություն կատարելիս, Ռուսաստանն այն անի հօգուտ Հայաստանի,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գրիգոր Բալասանյանը։
Հարցին ՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակում, Ռուսաստանի Դաշնությանը, փաստացի, դուրս մղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից, Արցախի հարցի լուծումը չի թողնվում Արևմուտքին` միջազգայնագետը պատասխանում է՝ իրավիճակը ճիշտ հակառակն է.«Լավրովի հայտարարությունից ես ճիշտ հակառակ տպավորությունը ստացա։ Ոչ թե Ռուսատանն է գնում տարածաշրջանից, այլ ընդհակառակը՝ Ռուսաստանը, կարծես, փակում է տարածաշրջանն Արևմուտքի համար։ Լավրովի հայտարարությունից հետևություն ենք անում ՝ տարածաշրջանում հարցեր լուծողը միայն և բացառապես Ռուսատանի Դաշնությունն է։ Նա շատ պարզ կերպով Հայաստանին հասկացրեց՝ եթե ցանկանում ես, որ քո շահերը հաշվի առնվեն, պետք է հարաբերություններդ կառուցես ինձ հետ։ Մնացածն, իմ խորին համոզմամբ, ուտոպիա է։ Հետխորհրդային տարածքի որևէ պետություն, որը հույս կդնի Արևմուտքի վրա, իր անվտանգային խնդիրները կապելով Արևմուտքի հետ, դաժան ձևով կպատժվի՝ արժանանալով Վրաստանի և Ուկրաինայի ճակատագրին»։
Արդյո՞ք Հայաստանին մոտ ապագայում նման ճակատագիր չի՞ սպասվում` հաշվի առնելով օրվա իշխանությունների ընդգծված արևմտամետ դիրքորոշումը։ Բալասանյանը նկատում է՝ իշխանությունները Հայաստանում, իհարկե, արևմտամետ են, բայց, հատկապես, բրյուսելյան այցից հետո ինքն անձամբ տպավորություն ունի, թե Հայաստանի դերն, արդեն իսկ, կանխորոշված է, որը հստակորեն Արևմուտքում չէ. «Բրյուսելյան այցից և՛ առաջ, և՛ հետո Փաշինյան – Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Սա խոսում է այն մասին, որ թե՛ հանդիպումից առաջ, թե՛ հետո Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է վերահսկողություն պահպանել իրավիճակի վրա։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հանդիպումից հետո մանրամասնորեն ծանոթացել է այդ հանդիպման բոլոր կետերին։ Այդ մասին է վկայում վերջին հեռախոսազրույցը։ Հետևաբար, այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ՀՀ ղեկավարությունը, առաջին հայացքից կարող է արևմտամետ թվալ, սակայն, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է իր ուշադրությունը պահել ոչ միայն ՀՀ-ի շուրջ զարգացումների, այլ նաև՝ ՀՀ իշխանությունների վրա։ Այսինքն, ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը, կարծում եմ, փոփոխություն չի կրի»։
Հարցին՝ ի՞նչ հեռանկարով է Արևմուտքը փորձում Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից, եթե, արդեն իսկ հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր Շտաբում պահվող քարտեզների հիման վրա, միջազգայնագետը պատասխանում է՝ սա մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ ՌԴ-ն ոչ թե դուրս կմղվի, այլ, օբեկտիվորեն, ավելի կամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում.«Սրանով իսկ, ամեն ինչ ասված է։ Ստեղծված իրավիճակում, Արևմուտքն անում է ամեն ինչ՝ սեփական դեմքը Հարավային Կովկասում ամեն կերպ պահպանելու համար։ Հարցի լուծման գլխավոր բանալին Ռուսաստանի Դաշնության ձեռքում է, այն պահվում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի չհրկիզվող պահարաններից մեկում։ Ի՞նչ է մնում անել այսքանից հետո ՀՀ իշխանություններին՝ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի հարցը լուծվի Հայաստանի պետական շահը հաշվի առնելով։ Չէ՞ որ Ռուսատանի Դաշնության Զինված Ուժերի Գլխավոր շտաբում Խորհրդային տարիների Հայաստանի վերաբերյալ մի քանի քարտեզներ են պահվում։ Խնդիրը հետևյալն է՝ դաշնակցային բարիդրացիական հարաբերություններ պահպանելով, ստիպել ՌԴ-ին` սահմանազատման պրոցեսներում օգտագործել մեզ համար շահեկան քարտեզներ։ Ըստ էության, Ադրբեջանն այլևս չի կարող ընդդիմանալ այս որոշմանը, որովհետև այն եռակողմ համաձայնությամբ է կնքված՝ սահմազատումն իրականացվելու է ՌԴ ԶՈւ ԳՇ-ում պահվող քարտեզներով»։
Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Լավրովը բավական բազմանշանակ հայտարարությամբ հանդես եկավ Փառուխի դեպքերի վերաբելյալ` նշելով, որ դեռեւս բոլոր հանգամանքներն իրենց համար պարզ չեն: Ավելին` շեշտել, թե չեն կարծում, որ խաղաղապահներին պատասխանատվության ենթարկելու կամ ծառայողական քննություն նշանակելու մասին Երեւանից հնչեղ հայտարարություններն արտահայտում են հայ ժողովդրի իրական վերաբերմունքը` խաղաղապահների դերի նկատմամբ: «Ըստ էության, իր այդ հայտարարությամբ, Լավրովը հայկական կողմին հասկացրեց հետևյալը՝ նախ պետք է պարզել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել Քարագլխում կամ Փառուխում, ո՞ւմ մեղքով է հայկական զորամիավորումը դուրս բերվել այդ հատվածներից, այդ ինչպե՞ս է պատահել, որ ադրբեջանցիները ոտքով զբոսնելով եկել նստել են այդ դիրքերում և ստեղծված իրավիճակում, առհասարակ, ի՞նչ մեղքի բաժին ունի խաղաղապահ առաքելություն իրականացող զորամիավորումը։ Լավրովը հայկական կողմին հասկացրել է՝ կատարեք ձեր պարտավորությունները պատճաշ կերպով, պահպանեք ձեր ժողովրդի անվտանգությանն առնչվող հարցերը, հետո միայն՝ պատասխանատվությունը փորձեք բարդել խաղաղապահ զորամիավորման վրա։ Լավրովի այդ հայտարարությունը թաքնված մեսիջ էր ստեղծված իրավիճակի պատասխանատուներին առ այն, որ չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել սեփական ժողովրդի, հետո նաև՝ տեղում ծառայություն իրականացնող խաղաղպահների նկատմամբ։ Հետևաբար, չի թույլատրվում մանր և էժանագին պրովոկացիաներով խաղաղալ խաղաղապահների բարի համբավի հետ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ