ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևի վաղեմի երազանքն իրականություն է դառնում՝ Մինսկի խմբի չեղարկմամբ. քաղաքագետ 04/08/2022 21:00 | ԼՐԱՀՈՍ
«Դեռևս երեկ կենդանի էին այն խոսակցությունները, որ Մինսկի խմբի շրջանակներում կարող է քննարկվել Արցախի հիմնախնդիրը։ Այսօր արդեն, իրավիճակն այլ է։ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործոց նախարարն առավոտյան հայտարարեց, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ համագործակցությունից, թեև, աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին, անձամբ ես, դժվարանում էի պատկերացնել, թե ինչպե՞ս կարող են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանի Դաշնությունը միասին որևէ հարց քննարկեն։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակով հանդերձ, չենք կարող արձանագրել, որ Մինսկի խմբի ձևաչափն, այլևս, վերջնականորեն տապալված է, որովհետև, այս պահի դրությամբ, մենք խնդրի վերաբերյալ լսել ենք միայն Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դեռևս լուռ են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե հակառուսական ալիքի համատեքստում Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը.
«Ֆրանսիացի ու ամերիկացի մեր գործընկերները հայտարարել են, որ չեն հաղորդակցվելու մեզ հետ՝ այդ ֆորմատի շրջանակներում»,- ասել է Լավրովը եւ ընդգծել, որ դա նրանց իրավունքն է։ Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և ընդհանրապես Հարավային Կովկասում կարգավորման շահերը, եթե պատրաստ են այս պարագայում զոհաբերել հայկական կողմը շահերը, ապա դա իրենց ընտրությունն է»։
Քաղաքագետ Արա Պողոսյանը ենթադրում է՝ գուցե ստեղծված իրավիճակով պայմանավորված, Մինսկի խմբի ներկայիս ձևաչափը սառեցվի կամ ժամանակավորապես դադարեցվի։ Քանի դեռ մենք չունենք պաշտոնական հայտարարություն այն մասին, որ Մինսկի խմբի ձևաչափն, այլևս, պաշտոնապես
չի գործում, չենք կարող այդպիսի հետևություններ անել, ասում է քաղաքագետը։
Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի Դաշնության՝ Մինսկի խմբից դուրս բերումը չի՞մեծացնում ռիսկերն՝ այնտեղ տեսնելու ոչ ցանկալի պետության, մասնավորապես, Թուրքիայի ներկայությունը, Արա Պողոսյանը պատասխանում է՝ թեև Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ խոսել է իր այդ ցանկության մասին՝ Մինսկի խմբի եռակողմ ձևաչափը դարձնել քառակողմ՝ ներգրավելով այնտեղ իր ռազմական դաշնակցին՝ Թուրքիային, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ, Ադրբեջանին ավելի ձեռնտու է Մինսկի խմբի չեղարկումն, առհասարակ.«Կարծում եմ, Ադրբեջանն այս պահին որևէ նպատակ չունի պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Նրան լիուլի բավարարում է Արցախի հիմնախնդրի մոռացության մատնումը, կամ, եթե քննարկումներն անխուսափելի են, ապա միայն երկկողմ ձևաչափով։ Ի դեպ, այս առումով բրյուսելյան վերջին հանդիպումն Ալիևի թափած երկարատև ջանքերի ձեռքբերումն էր։ Ալիևի ձգտումն էր, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանն առանց միջնորդների՝ միայնակ խոսեն Արցախի հիմնախնդրի մասին ու այս իմաստով, Մինսկի խմբի չեղարկմամբ, կարծես, իրականանում է Ալիևի վաղեմի երազանքը։ Նա շատ լավ գիտակցում է, որ, եթե Արցախի հիմնահարցի քննարկման ընթացքում չլինեն աշխարհաքաղաքական կենտրոնների ճնշումները, ապա Հայաստանի օրվա իշխանությունների հետ նա կարող է հասնել բացառապես այն ամենին, ինչին ձգտում է, ինչին էլ մենք, ըստ էության, ականատես ենք լինում վերջին մեկ տարվա ընթացքում»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Մինսկի խմբի բացակայության պայմաններում, Արցախում ռազմական սադրանքներ բռնկվելու պարագայում, միակ միջամտող կողմն իրավաբանորեն և դե ֆակտո դառնում է խաղաղապահ ծառայություն իրականացնող ռուսական զորամիավորումը և Ռուսաստանի Դաշնությունը։
«Փաստացի ստացվում է, որ այսպիսով, Արցախն ամբողջությամբ անցնում է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո։ Եթե մինչև 2020 թվականը Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր, այսինքն, ինչ-որ առումով, Արցախը վերածված էր ինքնատիպ հայկական մարզային սուբյեկտի, ապա այս պարագայում հակառակ պրոցեսն է լինելու՝ Արցախի անվտանգության միակ երաշխավորը դառնալու է Ռուսաստանի Դաշնությունը՝ ռուսական սուբյեկտայնության ներքո»։
Ամփոփելով զրույցը, քաղաքագետ Արա Պողոսյանն ընդգծում է՝ հայկական կողմը պետք է գործի դնի հնարավոր և անհնար բոլոր ջանքերը, որպեսզի Մինսկի խումբը չտապալվի «Հայաստանից, Արցախի իշխանություններից և Սփյուռքից որոշակի ճնշումներ պետք է բանեցվեն՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնական շրջանակների վրա՝ վերականգնելու Մինսկի խմբի եռակողմ ձևաչափը։ Մինսկի խումը, թերևս, միակ մանդատ ունեցող միջազգային պլատֆորմն է, որ, գոնե, մինչև 2018 – 19 թվականներին ի զորու էր մեզ համար որոշակի ընդունելի միջոցներով՝ վերհանել Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցերը։ Չեմ կարող ասել, որ այն խիստ արդյունավետ է եղել, սակայն իր ձևաչափի մեջ միակ ընդունելի հարթակն էր, որտեղ քննարկվում էր Արցախի հիմնահարցի լուծման տարբերակները և կարծում եմ, պետք է ջանքեր գործադրել՝ այն վերջնականապես չտապալելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից