ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կկատարվի անսպասելին. բոլոր հարցերն իրենց հանգուցալուծումը կստանան». Հայկազուն Ալվրցյան 04/08/2022 17:55 | ԼՐԱՀՈՍ
«Պարզվում է, Արցախի ուրացման պրոցեսը հասցվել է ամենաբարձր մակարդակի։ Դրանով արդեն, բացահայտ կերպով, զբաղվում են Հայաստանի թրքացած իշխանություններն ու նրանց սպասարկող գործակալական ուժերը։ Արցախի դրոշի պղծումը սրա վառ դրսևորումն էր։ Ընդ որում, նկատենք, որ Հայաստանի տարածքում սա, կարծես, մասսայական բնույթ է կրում։ Երեկ էլ Արտաշատի գլխավոր հրապարակից էին հեռացրել Արցախի Հանրապետության դրոշը»-«Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, հայագետ Հայկազուն Ալվրցյանը։
Վերջինս հիշեցրեց՝ հանրաքվեի արդյունքում Արցախը հռչակել է իր անկախությունը, և որևէ մեկը՝ հայ իրականության կամ Սփյուռքի մեջ, չի մերժել, չի ժխտել կամ չի ընդվզել Արցախի անկախության և պետականության գոյության դեմ։ Ավելին, Հայաստանը մշտապես իրեն հռչակել է որպես Արցախի անվտանգության երաշխավորը.
«Թեև Արցախն ինքնահռչակ պետություն է և նրա միջազգային կարգավիճակը ճանաչված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ աշխարհի կողմից, այսինքն՝ դե յուրե Արցախը ճանաչված չէ, բայց դե ֆակտո, ամբողջ աշխարհն է ճանաչում Արցախի անկախության փաստը։ Այդ մասին են խոսում միջազգային հարթակներում տարիներ ի վեր տարվող բանակցությունները՝ Արցախի պետականության և կարգավիճակի շուրջ, այդ թվում նաև Մինսկի խմբի կողմից։ Ավելին, այդ բանակցությունների ընթացքում շեշտվել է նաև Արցախի ինքնորոշման իրավունքի գերակայությունը՝ մյուս իրավունքների նկատմամբ։ Փաստենք միայն, որ Արցախը, սկզբունքորեն, մերժված է բացառապես երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր մերժում են Արցախի գոյությունը՝ անխոս և անկասկած թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկուներն են՝ կլինեն դա Հայաստանի ներկա իշխանությո՞ւնը, թե՞ նրանց ծառայություններ մատուցող այս կամ այն քաղաքական ուժերը, որոնք, ամենայն հավանականությամբ, համաձայնության են եկել թշնամական տանդեմի հետ, որն իրենից ենթադրում է Արցախի պետականության ոչնչացում»։
Հայագետն ընդգծել է՝ դրոշի գույները ներկելը, նշանակում է պետական սիմվոլի պղծում.«Թեև այդ արարքն իրականացնողները հայտարարում են, իբր, դրանով ցանկացել են միավորել Արցախի և Հայաստանի կարգավիճակը, այնուհանդերձ, կասկածից վեր է՝ նպատակն այլ է, ինչպես արդեն ասացի։ Մենք գործ ունենք ինքնահռչակ պետության դրոշի հետ, ի՞նչ է նշանակում դրա վրա տարբեր գույներով աղավաղումներ անել և անունը դնել՝ միացում։
Անդրադառնանք սրա ակունքներում կանգնածներին…Նիկոլ Փաշինյան անունով վարչապետը վերջերս հետևյալ ձևակերպումն արեց՝ Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակ ինքը չի տեսնում։ Ի՞նչ է սա նշանակում՝ այն, որ Արցախի կարգավիճակը, ըստ իր պատկերացումների, պետք է որոշվի Ադրբեջանի կազմում, այլ կերպ ասած՝ նա հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից։ Հենց սա է պատճառը, որ, արդեն տևական ժամանակ, այս իշխանության անդամներից որևէ մեկը չի արտաբերում Արցախի Հանրապետություն բառակապակցությունը»։
Հայկազուն Ալվրցյանի դիտարկմամբ՝ Արցախի հետ կապված փաշինյանական մանիպուլյացիաները հղի են խիստ վտանգավոր հետևանքներով։ Արդեն այսօր տեղի ունեցած դրոշի պղծման արարքը, նույնպես, սարսափելի որևէ աղետի գույժ կարելի է որակել.
«Մենք տեսանք, թե ինչ պատահեց, երբ այդ մարդը Արցախում գոռգոռաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասությունը։ Սա ուզում էր ասել, իբր, Արցախը Հայաստանի մաս է և, ի պատասխան այդ արտահայտության, ընդամենը օրեր անց մենք հայտնվեցինք արյունալի պատերազմի մեջ։ Այսօր սցենարը նույնությամբ կրկնվում է, միայն դերակատարն է փոխվել։ Հիմա էլ՝ իրեն սպասարկող թուրքահպատակ ինչ-որ քաղաքական թիմի անդամներ, պղծելով Արցախի դրոշը, հայտարարում են, թե դա անում են, իբր, Հայաստանի և Արցախի միասնականության նպատակով։ Հետևաբար՝ սպասենք հերթական ստոր սադրանքին, որ կարող է պատահել Արցախի և Հայաստանի հետ»։
Ամփոփելով զրույցը՝ հայագետ Հայկազուն Ալվրցյանը հավելել է՝ այնուհանդերձ, թուրք ադրբեջանական տանդեմի շահերը ներկայացնող Փաշինյանի և իրեն կցված գործակալական ցանցի պլանները հաջողելու որևէ շանս չունեն.
«Ես լիահույս եմ, որ նրանք չեն հաջողելու։ Կգա մի պահ, որ կկատարվի անսպասելին՝ ժողովրդական ընդվզումը կպայթի։ Հակառակ դեպքում, ամբողջ Արցախն, ուղղակի, կցեղասպանվի, որից հետո Հայոց պետականության մասին խոսք լինել չի կարող։ Մինչև ընթացիկ տարվա աշուն, այս բոլոր հարցերն իրենց հանգուցալուծումը կստանան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ