ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոսքը գնում է ՀՀ-Ադրբեջան փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին. Վլադիմիր Վարդանյանը խուսանավեց և առաջարկեց «դիվանագիտության մեջ տողերի արանքում գրվածը հաշվի առնել» 04/07/2022 12:09 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցություններից հետո չափավոր օպտիմիզմ է հայտնել, որ կողմերը որոշակի պատրաստակամություն են հայտնել շարժվելու առաջ այդ ուղղությամբ։ Դեռ վաղ է խոսել որևէ հստակությունների մասին, բայց կարծես թե կա ընդհանուր մոտեցում և կա ընդհանուր ցանկություն՝ առաջ գնալ բանակցությունների շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բանակցություններին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ 4,5 ժամ տեւած բանակցությունների արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Միաժամանակ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների ժամանակ անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին, սակայն Միշելի հայտարարության մեջ Արցախի մասին որեւէ հիշատակում չկա։
Վլադիմիր Վարդանյանը, ըստ էության, խուսափեց պատասխանել հարցին, թե ովքեր կարող են ներգրավված լինել հանձնաժողովի կազմում՝ նշելով, որ այդ հստակությունը չի կարող լինել հիմա, քանի որ հանդիպումը երեկ ուշ երեկոյան է ավարտվել։
Դիտարկմանը, որ հայտարարության մեջ չկար որևէ խոսք՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ՝ Վարդանյանը կրկին խուսանավեց՝ նշելով, թե բազում հարցերում, դիտարկումներում, հայտարարություններում ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, որոնք պետք է կարգավորվել՝ ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ, որն ունի որոշակի իրավունքներ և որոնք պետք է իրագործվեն։
«Տվյալ պարագայում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ըստ էության կատարման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին»,-նշեց Վարդանյանը, ինչին արձագանքելով լրագրողն արձանագրեց, որ Ադրբեջանը նախապայմաններով է խոսում և, որ թեև Վարդանյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին է խոսքը, բայց գիտենք, որ հստակ որպես նախապայման ներկայացվում է Արցախի հարցը։
Դիտարկմանն ի պատասխան Վարդանյանը հայտարարեց, թե բանակցությունները հաջողությամբ պսակվելու մեկ կարևոր գրավական ունեն՝ ճկունությունն է և այնպիսի իրավիճակի չստեղծումը, որը կարող է խոչընդոտել գործընթացները, իսկ տվյալ պարագայում ներկայացվել են առաջարկներ, դրան պատասխան առաջարկներ են ներկայացվել, ԵԱՀԿ Մինսկի խումբը տեղեկացված է, գործընթացը շարունակվում է։
Հարցին՝ արդյո՞ք շուտ չէ սահմանագծման և սահմանազատման մասին խոսելը, քանի որ Ադրբեջանը դեռևս ՀՀ սուվերեն տարածքում է և պետք է լքի այն՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Միշտ չէ, որ դիվանագիտության մեջ պետք է փորձեք պատասխանները տեքստերում գտնել, փորձեք նաև տողերի արանքում գրվածը հաշվի առնել։ Երբ խոսվում է փոխվստահության, անվտանգության որոշակի մթնոլորտ ձևավորելու մասին, սա նաև ենթադրում է որոշակի միջոցառումների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուսափելու որևէ տեսակի միջադեպերից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ