ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրաժարվել է ԲԴԽ-ում խոսել ի պաշտապնություն իր գործողությունների, անգամ չի պատասխանել որեւէ հարցի 04/07/2022 23:02 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը ներկայացրել է միջնորդությունը՝ նշելով, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2021թ ապրիլի 30-ի որոշմամբ թույլ է տվել քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերում ամրագրված պահանջների խախտում։
«Դատարանը, գործով քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որոշել է մերժել այն՝ վերջինիս՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, սխալ է մեկնաբանել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածը. մեկնաբանել է մինչև 2019-ի դեկտեմբերի 14-ը եղած խմբագրությամբ: Ուստի հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման, արդյունքում չի քննել կալանավորման հիմքերի առկայության հարցը»,- նշեք է Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ վարույթի ընթացքում դատավորը ներկայացրել է բացատրություններ, որոնցում հիմնականում հայտնել է, որ որոշմամբ մեկնաբանել է գործող, ոչ թե՝ նախորդ խմբագրությամբ նյութական նորմը, ներկայացրել է այդ ուղղությամբ վերլուծություններ, ինչի արդյունքում կալանավորման պայմանին տվել է իրավաչափ գնահատական և հիմքերին չի անդրադարձել իրավաչափորեն։
Հարությունյանի խոսքով՝ եթե դատավորն առաջնորդվեր քրեական օրենսգրքի գործող խմբագրությամբ և մեղադրյալի խափանման միջոցի հարցը քններ, ապա չէր կարող չառաջանալ դրա անհրաժեշտությունը: Նախարարության ներկայացուցիչը գտնում է, որ դատավորի կողմից դատավարական իրավական նորմի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է դիտավորությամբ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ԲԴԽ-ում չցանկացավ դիրքորոշում ներկայացնել՝ նշելով, որ ստանալով արդարադատության նախարարության կողմից իր վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը՝ համապատասխան պատասխան է պատրաստել, որն ուղարկել է և՛ ԲԴԽ, և՛ արդարադատության նախարարին, հետևաբար այս պահին ավելացնելու որեւէ բան չունի։
Դատավորը նաև նշեց, որ օգտվում է իր իրավունքներից՝ հրաժարվելով պատասխանել նախարարության ներկայացուցիչների և ԲԴԽ անդամների հարցերին, ինչին արձագանքելով Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց. «Մեզ էլ հետը՝ բիրիքով: Դե, որ ասում է՝ «նաս նետ, սուդա՝ նետ: Նստեք, որ հրաժարվում եք»։
Նախարարության ներկայացուցիչները պնդեցին միջնորդությունը։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 18-ին, ժամը՝ 15.00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը