Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Հայաստանում իշխանության պետք է գան ազգայնական ուժերը. «Ազգային օրակարգ» կուսակցության հայտարարությունը 04/07/2022   16:40  |  ԼՐԱՀՈՍ

«Արդի աշխարհաքաղաքական խորքային տեղաշարժերի համատեքստում ոչ մի երկիր չի լինելու Հայության  և Հայաստանի անվտանգության երաշխավորը: Հայաստանի հետխորհրդային անվտանգային ճարտարապետությունը, ինչի հիմքում ընկած էր պատրանքը, որ մեր անվտանգային հիմնախնդիրները հնարավոր է մասնակի պատվիրակել այլ տերության, սին էր, ինչպես ցույց տվեց Արցախյան պատերազմի երկրորդ փուլը։ Նման գնահատականով է հանդես եկել «Ազգային օրակարգ» կուսակցության քարտուղար Արա Գասպարյանը։

«Մենք այլ տարբերակ չունենք, քան Հայաստանի անվտանգության և պաշտպանության ինքնուրույն ապահովումը։ Կեղծ և հակապետական են այն պնդումները, թե Հայաստանը թույլ է ու անկարող՝ապահովելու իր անվտանգությունը։

Պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են փոքր երկրները հաջողությամբ դիմագրավում իրենցից ավելի հզոր հարևանների ռազմական ներխուժումներին (Ֆինլանդիա, Իսրայել, Ուկրաինա)։ Գոյություն ունեն վերոնշյալ հիմնախնդիրների լուծման համակցված քաղաքական-կազմակերպչական-ռազմական եղանակներ։

Հայաստանի պարագայում, անվտանգային-ռազմական նոր գործուն համակարգի ձևավորումը և դրա շուրջ Հայության համախմբումը, հնարավոր է իրականացնել միմիայն, ազգ-բանակ ձևաչափի արդյունավետ կիրարկման միջոցով։

Պետությանը և բնակչությանը համազգային/տոտալ պատերազմին նախապատրաստումը պետք է դառնա պետական քաղաքականության անայլընտրանք գերակայություն։

Վերոնշյալ քաղաքականության հիմնական տիրույթներն են՝

 Ա) Բանակ, որն ի վիճակի կլինի պաշտպանել Հայաստանը թուրքական ուղղությունից, իսկ ադրբեջանական ուղղությամբ կվերականգնի առնվազն 2020 թվականի սեպտեմբերի 26-ի սահմանը։

Պատերազմի նոր (ցանցակենտրոն/մանևրային) հայեցակարգի որդեգրում:

Ռազմավարական, օպերացիոնալ և մարտավարական մակարդակներում ՀՀ զինված ուժերի կառավարելիության բարձրացմանն ուղղված նոր կազմակերպչական-կառուցվածքային մոդելների ներդրում:

Ստորաբաժանումների և առանձին զինվորի մարտունակության ու կրակային հզորությունների շարունակական բարձրացում:

Ռազմական կրթահամակարգի վերափոխում։

Զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի բարձրացում՝ հոգեբանի ինստիտուտի կատարելագործում։

Կադրերի առաջխաղացման մերիտոկրատական համակարգի կիրառում և ենթակայության ուղղահայացի խնդիրների կարգավորում

Պատերազմի վարման նոր եղանակներին և մեթոդներին համարժեք տեխնոլոգիաների ու զորատեսակների ներդրում, ինչպես նաև զինտեխնիկայի և հանդերձանքի համալրում։ 

 Զինծառայողների սոցիալական բարձր մակարդակի ապահովում։

 Բ) Պահեստազոր, որը սահմանված ժամկետում անհրաժեշտ մարդուժով կլրացնի բանակի շարքերը։

 Պահեստազորի մասնագիտական մարդուժի վերահաշվառում։

ՀՀ զինված ուժերի արագ լրահամալրաման արդյունավետ մեխանիզմների ներդրում և պարբերական կիրարկում.

Միևնույն ստորաբաժանման կազմում տարեկան 2-3 շաբաթանոց վարժական-մասնագիտական իրական հավաքների մասնակցություն։
Պահեստազորայինը պատերազմի ժամանակ նախապես կիմանա ծառայության զորամասը, զինվորական պաշտոնը, մարտական խնդիրների շրջանակը, հրամանատարներին և ծառայակիցներին, ինչպես նաև հրամանատարներն էլ կիմանան լրահամալրողներին և նրանց տվյալները:
Այս մեխանիզմով տարեկան մի քանի տասնյակ հազար պահեստազորային կմարզվեն, նրանց զինվորական մասնագիտական հմտությունները պատշաճ մակարդակի վրա կպահվեն։
 

Գ) Աշխարհազոր, որը կներառի զինված ուժերում և պահեստազորում չընդգրկված Հայաստանի բնակչության արական սեռի ներկայացուցիչներին (որոշ բացառություններով՝ առողջական խնդիրներ և այլն)։

Խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի հավաքագրման, ենթակայության և ղեկավարման մեխանիզմների անհապաղ ներդրում ու գործարկում։

Աշխարհազորայինների անվանացուցակների կազմում, գումարտակների և բրիգադների ձևավորում։

Մարտական խնդիրների առաջադրմանն ու դրանց լուծման նպատակով վարժանքների և պարապմունքների անցակացում։

Աշխարհազորայիններին զենքի ամրակցում, համազգեստի հատկացում և սննդով ապահովում։

Բանակի ու ոստիկանության հետ համատեղ աշխարհազորի տարբեր ստորաբաժանումների մարտականին մոտ պայմաններում վարժանքների անցկացում։

Դ) Երկիր-ամրոց, որը Հայաստանի տարածքը կնախապատրաստի հնարավոր պատերազմի։

Ռազմական ամրությունների համակարգի ստեղծում։

Տրանսպորտային երկրորդական ուղիների զարգացում։

Նյութական միջոցների պահեստների ապակենտրոնացված ցանցի ստեղծում։

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների արդիականացում։

Կապի և կառավարման պաշտպանված համակարգի ձևավորում։

Բուժական հաստատությունների և էներգաապահովման համակարգերի նախապատրաստում։

Ռազմավարական օբյեկտների պահպանության ամրապնդում։

Մարդուժի փոխադրման համապատասխան եղանակների և համարժեք միջոցների ներդրում (հաշվի առնելով 44-օրյա պատերազմի տապալման փորձը)։

Քաղաքացիական պաշտպանության շարունակական պարապմունքների անցկացում։

Հայաստանի բնակչության համատարծ զինում։

Ամբողջ երկրում հրաձգարանների կառուցում։

Ե) Նախազորակոչային պատրաստության համակարգ, որը կբարձրացնի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, կբարելավի զորակոչիկների բարոյահոգեբանական և ռազմաֆիզիկական որակները, կօգնի զորակոչիկներին հաղթահարել հոգեբանական սթրեսը, կնվազեցնի պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափողների քանակը։

Զինված ուժերի հովանու ներքո նախաբանակային կրթության 100-ավոր ակումբներից բաղկացած ռազմականացված համակարգի ձևավորում։

Նշյալ ակումբներում նախազորակոչային տարիքի 14-18 տարեկան երիտասարդների ընդհանուր կրթական և ռազմական պատրաստվածության, այդ թվում նաև մի շարք ռազմական մասնագիտություններով նախնական պատրաստության հատուկ դասընթացների անցկացում։

Ամենամյա ռազմահայրենասիրական միջոցառումներին մեծաքանակ նախազորակոչիկների մասնակցություն (ներառելու են ռազմա-մարզական մրցումներ, ճամբարային հավաքներ և զորախաղեր` ռազմակիրառական, ֆիզիկական և լեռնային պատրաստության հիմունքների վերաբերյալ)։

Սույն փաստաթղթում ներառված բոլոր սկզբունքերն ու գործողությունները հնարավոր է իրականացնել բացառապես մեկ պարագայում, եթե Հայաստանում իշխանության գան ազգայնական ուժերը»-ասված է «Ազգային օրակարգ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ»,- նշել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:35 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունների համատեղ նախաձեռնության հայտարարությունը
12:13 06/02/2021  |  ԼՐԱՀՈՍՉպետք է թույլ տանք ներկա իշխանություններին անխնա մսխել մեր երկրի քաղաքական, տնտեսական, մտավոր, հոգևոր և մշակութային պաշարները.կոչ՝ ուսուցիչներին
11:21 27/01/2021  |  ԼՐԱՀՈՍՉհասցրեցիք, թե անգործություն դրսևորեցիք, թե երկուսն էլ միասին՝ այն էլ միտումնավոր. Արա Գասպարյան
13:09 04/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցով հրավիրել ՓՊ խորհրդի նիստ
14:00 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցությունը դիմեց դատախազությանը՝ վարչապետի գործողությունների հետ կապված քրեական գործ հարուցելու համար
14:38 21/11/2020  |  ՎերլուծություններԸնդդիմությունը պետք է գնա «Նախ չափանիշ, ապա՝ մարդ» սկզբունքով
16:13 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանին հրավիրել են ՀՔԾ
12:55 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը պետք է հեռանա. փոփոխություններ հնարավոր է միայն հանրային ճնշման միջոցով
14:09 09/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական վայրիվերումների հետքերով
10:58 03/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի տնտեսական անվտանգությունը վտանգված է. «Ազգային օրակարգի» համահիմնադիր

Արխիվ

[]