ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի նպատակն է միանալ Մայր Հայաստանին. Մետաքսե Հակոբյանը չի բացառում՝ ՌԴ կազմի մեջ մտնելու խոսակցությունները Հայաստանի իշխանություններից է դուրս գալիս 04/06/2022 22:07 | ԼՐԱՀՈՍ
Արցախի նպատակն է միանալ Մայր Հայաստանին, բայց եթե պահն օրհասական լինի և ընտրության առաջ կանգնենք՝ Ադրբեջան, թե Ռուսաստան, միանշանակ, Արցախի փրկության համար այլ տարբերակ չի կարող լինել, քան Ռուսաստանին միանալը::
Նշենք, որ տևական ժամանակ է համացանցում լուրեր են շրջանառվում, թե Արցախում ոչ հրապարակային ստորագրահավաք են անց կացնում՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ Արցախում նման հարցով ստորագրահավաք չի անց կացվում, զրուցակիցն ընդգծեց, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կքննարկվի ծայրահեղ դեպքում՝ Արցախի ֆիզիկական ոչնչացումը կանխելու համար.
«Ես չեմ տեսել, որ ստորագրահավաք լինի, եթե սկսեին նման բան, Ստեփանակերտից կսկսվեր, Արցախը փոքր է, կտեսնեինք: Հավանաբար, հանրության շրջանում պտտվող խոսակցություններ են, քանի որ հանրությունը հասկանում է, որ այս իշխանությունները որևէ կերպ չեն ճանաչելու Արցախի անկախությունը, չեն նպաստելու այդ գործընթացին, մտածում են, որ միանգամից պետք է սկսենք Ռուսաստանին միանալու գործընթացը, որպեսզի հետագայում կարողանանք փրկել Արցախը, բայց սրանք ուղղակի լուրեր են: Նայելով Հայաստանի իշխանությունների գործողություններին՝ շատերը հասկանում են, որ իրենք հօգուտ Արցախի քաղաքական լուծում չեն տալու, այս պարագայում, եթե ընկնենք փակուղի, ֆիզիկական վերացման առաջ կանգնած լինի Արցախը , ստիպված ընտրության առաջ կանգնենք Ադրբեջան, թե Ռուսաստան, բնականաբար, հանուն փրկության պետք է ընտրենք Ռուսաստանը, բայց չեմ կարծում, որ հիմա մենք այդ իրավիճակում ենք, համարում ենք, որ այս պահին դեռ կարող ենք Արցախի ֆիզիկական բնաջնջումը կասեցնել».-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այսպիսի գործընթացը նաև քաղաքական առումով իրատեսական չէ, քանի որ այն բավականին երկար և բարդ գործընթաց է:
Ըստ պատգամավորի՝ ստեղծված աղետից որպես փրկություն կարող է լինել Արցախի անկախության ճանաչումը: Զրուցակիցն ընդգծեց՝ պետք է ստիպել Հայաստանի իշխանություններին, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը, կամ էլ դիմեն Ռուսաստանին, այլ պետության, որ ճանաչեն Արցախի անկախությունը.
«Եթե սա էլ չեն անում, ուրեմն պետք է պահանջենք, որ բոլոր դիվանագիտական խողովակներով Արցախի ձայնը լսելի դարձնեն, Արցախի համար մշտապես խոսել են Հայաստանի իշխանությունները, իհարկե, խորհրդակցելով Արցախի իշխանությունների հետ, թող միջնորդ հանդիսանան և այդ խողովակները տան Արցախին, որպեսզի Արցախը կարող է նաև ուղիղ Ռուսաստանի հետ՝ իր ճակատագրի վերաբերյալ, սրանք իրատեսական ելքեր են»,-ասաց զրուցակիցը:
Մետաքսե Հակոբյանին խոսքով՝ արցախցիները ևս հակված չեն Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն,ավելին՝ ըստ նրա, հանրության շրջանում ՌԴ կազմի մեջ մտնելու մասին խոսակցությունները խուճապի արդյունք են, ինչն էլ իր հերթին Արցախի իշխանությունների պահվածքի հետևանքն է
«Արցախում չկա մի ընտանիք, որ 90-ականներից առ այսօր գոնե մեկ զոհ տված չլինի ազատագրական պայքարի համար, իրենք բոլորը գիտակցում են, որ բոլոր զոհերը հանուն Հայաստանի միացման են և իրենց համար ամենակարևոր նպատակն է միանալ Հայաստանին, իրենք էլ են նույնկերպ մտածում »,-ասաց Հակոբյանը:
Արցախցի պատգամավորը չի բացառում, որ ՌԴ կազմի մեջ մտնելու խոսակցությունները Հայաստանի իշխանություններից է դուրս գալիս.
«Այսօր Հայաստանում լրիվ այլ զգացում է, ամեն դեպքում երեկվա հանրահավաքից արդեն պարզ դարձավ , որ առաջվա մի քանի հոգին չեն, շատ մարդ կար հրապարակում, այդ մարդիկ իրականում Արցախով են մտահոգված, հիմա իշխանություններն ուզում են ցույց տալ, թե Հայաստանում պայքարում են Արցախի, համար բայց արցախցին չի ուզում ձեզ, շարունակում են բաժանարար սեպ խրել, ատելություն մտցնել հայկական երկու պետությունների մեջ, իրենց այդ տեխնոլոգիաներին վաղուց ծանոթ ենք»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ