ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ վարչության պետն ու քննիչն իմացել են, որ Ուզունյանը օդանավակայանում է և պատրաստվում է լքել ՀՀ-ն. Քննիչին և վարչության պետին մեղադրանք է առաջադրվել 04/06/2022 19:10 | Քրեական խրոնիկոն
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ, «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ՀՀ սահմանը հատելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում շուրջ 2,5 տարի անց մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննչական առաջին վարչության պետ Էդգար Պողոսյանին և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կառույցից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 2019թ. դեկտեմբերի 20-ին ԲԴԽ-ի կողմից Ս. Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները բավարարվելուց, Գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Սամվել Ուզունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվելուց հետո, նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ (ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետ) Է.Պ.-ն տեղեկացվել է կայացված բոլոր վերոնշյալ որոշումների օրինակներն ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններն անհապաղ կատարելու անհրաժեշտության մասին և դրա վերաբերյալ տեղեկացրել այդ քրեական գործով նախաքննությունն իրականացնող նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ (ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ավագ քննիչ) Լ.Ս-ին։
Սակայն, ինչպես հայտնում են դատախազությունից, նրանք անմիջապես միջոցներ չեն ձեռնարկել որոշումները ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները կատարելու համար՝ հայտնելով, որ դրանք կստանան հաջորդ օրը։ Բացի այդ՝ պարզվել է, որ 2019թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 01:50-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրավասու մարմնի աշխատակցի կողմից հեռախոսազանգի միջոցով ՀՔԾ վարչության պետը, իսկ նրա միջոցով՝ նաև քննիչը տեղեկացվել են այն մասին, որ Ս. Ուզունյանը գտնվում է օդանավակայանում, գնել է ժամը 02։50-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս և պատրաստվում է լքել ՀՀ տարածքը և այդ պայմաններում ՀԿԳ ավագ քննիչը, ՀՀ ՀՔԾ վարչության պետը, ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ և ժամանակ, չեն կատարել իրավիճակից բխող անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դրսևորելով անգործություն:
«Նշած անձանց անգործության հետևանքով ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ուզունյանը լքել է ՀՀ տարածքը՝ թաքնվելով քննությունից, խուսափել քրեական պատասխանատվության ենթարկվելուց»,-հայտնում են դատախազությունից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սամվել Ուզունյանը երկիրը լքել է 2019 թվականի լույս դեկտեմբերի 21-ի գիշերը՝Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով, մինչդեռ ԲԴԽ-ն նրան անձեռնմխելիությունից զրկել էր, այսինքն՝ համաձայնություն է տվել Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ դեկտեմբերի 20-ին։ Ճիշտ է՝ այդ մասին մամուլին հայտնի է դարձել դեկտեմբերի 21-ին, սակայն նույն այդ հաղորդագրության համաձայն, գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունը քննարկվել եւ բավարարվել է դեկտեմբերի 20-ին։
Հետեւապես՝ պետական սահմանը հատելիս նա արդեն չի եղել անձեռնմխելի, բայց պարզվում է անգամ հարցաքննության կանչված չի եղել, տեսականորեն նա անգամ տեղյակ չի եղել իր նկատմամբ հարուցված հետապնդման մասին, մինչդեռ դատախազությունը մամուլին հայտնել է, որ նրան մեղսագրվում են կաշառքի ստացում, խարդախություն։ Այն է՝ մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄՆ դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:
Նշենք, որ Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ սահմանը հատելու դեպքի առթիվ դեռևս 2019թ դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ՀՀ սահմանը հատելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով։
Նշենք, որ վարչության պետն ու քննիչը առ այս պահը շարունակել են իրենց պաշտոնավարումը ու տեղափոխվել աշխատանքի վերակազմավորված հակակոռուպցիոն կոմիտե։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից