Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Թվում էր, թե ամբողջ համակարգն իմ դեմ է եղել». պատմության ուսուցիչը հրաժարվեց նախկին ցուցմունքից 04/06/2022   13:12  |  Քրեական խրոնիկոն

«Պատմության ուսուցչի» գործով դատարանն անթույլատրելի ճանաչեց մեղադրանքի հիմքում դրված և գործի համար առանցքային նշանակություն ունեցող ձայնագրությունը՝ անհայտ աղբյուրից ձեռք բերված լինելու հիմքով՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով դատական նիստը։

Դատարանում հարցաքննվեց գործով վերջին վկան՝ դպրոցի նախկին տնօրենը, որն այժմ աշխատում է որպես ուսուցիչ։ Նա պատմեց, որ վերջին տարիների ընթացքում պատմության չորս ուսուցիչ է ընդունել, որոնք դուրս են եկել աշխատանքից, հետո՝ աշխատանքի է ընդունել Հակոբին, որն իրենց կուրսի լավագույն ուսանողն էր, իսկ որպես ուսուցիչ՝ իրենով հիացած էին բոլորը, հատկապես՝ ծնողները, որոնք նշում էին, որ «հազիվ երեխաները պատմություն և հայրենասիրություն են սովորել»։

Ինչ վերաբերում է դեպքին, դպրոցի նախկին տնօրենը նշեց, որ մշտապես ուսուցիչներին ասել է՝ դրսից ոչինչ չբերել, իսկ համացանցում՝ ձայնագրության տարածումից հետո Հակոբ Գրիգորյանն ինքն է դիմում ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու մասին։ Վկան, որը մասնագիտությամբ ևս պատմության ուսուցիչ է, 37 տարի պատմություն է դասավանդում, նկատեց, որ պատմության ուսուցիչը կարող է քաղաքականությունից խոսել՝ համեմատելով նախկին իրավիճակները՝ ներկայի հետ, քանի որ ամբողջը պատմություն է։

Վկայի հարցաքննության ավարտից հետո դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալը՝ պատմության ուսուցիչը։ Նա պատմեց, որ դասը չի օգտագործել այլ նպատակի համար և, որ ուսուցիչը չի դիտվում որպես պաշտոնատար անձ։ Դասի թեման եղել է միջնադարը՝ թուրքմենական ցեղերին վերաբերող, իսկ ուսուցիչը պետք է ակտուալացներ աշխատանքը։

«Առաջին անգամ նրանք Տիգրիս եկան, անցան Արևմտյան Հայաստան՝ 1475թ-ին։ 547 տարի է այդ օղյուս ցեղի ձեռքին տառապում ենք՝ մինչև հիմա։ Հիմա, ճիշտ է, կեղծ հայրենասիրություն են մեզ հետ խաղում, բայց սահմանին մեր տղաները մահանում են»,-պատմեց ուսուցիչը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ պատմությունը, ցավոք սրտի, սպիրալաձև կրկնվում է՝ մեզ համար ողբերգական ելևէջներով։ Նա շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, որևէ կուսակցության չի անդամակցել, միայն՝ ԽՍՀՄ տարիներին ընդունվել է Կոմկուսի շարքերը, քանի որ այդ տարիներին սովորում էր ասպիրանտուրայում և դիսերտացիայի վրա աշխատելու համար ինքը պետք է ծանոթանար արխիվներիրն, ինչի համար պետք էր լինել կուսակցական։

Նա պատմեց, որ դասի ընթացքում, երբ դեպքը տեղի է ունեցել, որն այդքան էլ լավ չի հիշում, կապված էր ստացված լուրի հետ, որ թուրքերն ինչպես ամբողջ Արցախում, այնպես էլ՝ Մեծ Թաղլարում, որտեղ ծնվել է իր պապը, մայրը, ավիրել են խաչքարերը, եկեղեցին, պատմամշակութային բոլոր հուշարձանները, Հայրենական պատերազմին զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, ինչը յուրաքանչյուր հայի համար ցավ է և, երևի այն, ինչ ասել է՝ եղել է այդ ապրումների, զգացմունքների ազդեցության տակ։

Ընդ որում, Գրիգորյանը հայտնեց, որ ձայնագրության տարածումից հետո իր հասցեին վիրավորական արտահայտություններ, ատելության խոսք է հնչել։

«Ես հասկանում եմ, որ նման բան չպետք է ասեի, բայց ես ինձ մեղավոր չեմ համարում, չեմ գտնում, որ հանցանք եմ կատարել, որի համար պետք է պատասխանատվություն կրեմ»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իր նախկին ցուցմունքներից գրեթե ոչինչ չի հիշում, քանի որ ոստիկանություն ներկայացել էր շատ անտրամադիր, զարմացած վիճակում, հետևաբար, հրաժարվում է իր նախկին ցուցմունքներից, իսկ ձայնագրությունը, որը դրված է մեղադրանքի հիմքում, համարում է ապօրինի՝ անհայտ ծագումով։

«Այդ ո՞նց եղավ՝ ինձ ձայնագրեցին, գործ հարուցեցին, իսկ իմ հասցեին շատ ավելի վատ բան ասողները մնում են անպատիժ։ Դրանից բացի՝ մեղադրում էին ինձ, ԿԳՄՍ-ին և նախկին տնօրենին՝ իբրև շղթայի մեջ լինելու և անօրինական գործողություններ կատարելու համար։ Ինչ-որ մատյաններ էին նկարել՝ չգիտեմ որ դպրոցի և ոչ պատմության առարկայի և դա էլ էին ինձ վերագրում»,-պատմեց Գրիգորյանը՝ հայտնելով, որ իր մեղավորությունն այն էր, որ ինքն առանց փաստաբանի էր գնացել հարցաքննության, ճնշված է եղել, միայնակ և իրեն թվում էր, թե ամբողջ համակարգն իր դեմ է եղել, չի հասկացել պաշտպանի անհրաժեշտությունը։

Գրիգորյանի հարցաքննությունից հետո, նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով, որ մեղադրանքի հիմքում որպես ապացույց դրված ձայնագրությունը, որն անհայտ աղբյուրից ներբեռնել էր ոստիկանը, ճանաչվի անթույլատրելի։

Մելիքյանն ընդգծեց, որ առկա չէ որևէ տեղեկություն, թե որն է այդ ձայնագրության աղբյուրը, մասնավորապես, արդյոք այն սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ձեռք է բերվել օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, թե կոնկրետ քաղաքացուց կամ համացանցից՝ կոնկրետ հասցե ունեցող կոնկրետ կայքից, ավելին, առկա չէ տվյալ, թե ինչպիսի դատավարական գործողությունների արդյունքում է նշված փաստաթուղթն ամրագրվել ոստիկանության համապատասխան բաժանմունքի պետ Խաչատրյանի կողմից և դարձել զեկուցագրի բաղկացուցիչ մաս, առկա չէ նաև որևէ ապացույց, որը կնկարագրեր ձայնագրության առաջացման և ստացման հանգամանքները, մինչդեռ, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անհայտ աղբյուրից ձեռք բերված ապացույցները թույլատրելի համարվել չեն կարող։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը՝ հաստատելով ձայնագրառման անթույլատրելի լինելը։ Դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 226,2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Ըստ նախաքննական մարմնի, պատմության ուսուցիչը համաձայն չի եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և 2021 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, աշակերտների ներկայությամբ, իբր, հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերով, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Նախաքննության ընթացքում Գրիգորյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և զղջացել կատարվածի համար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:28 06/04/2022Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին
22:53 05/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Այս իշխանությունները տիրապետում են բացառիկ հմտությունների՝ մանիպուլացնելու, խաբելու, տարբեր լծակներ օգտագործելով՝ սուտ տեղեկություններ տարածելու գործին». Արթուր Վանեցյան
20:36 05/04/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
20:30 05/04/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
19:54 05/04/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը
17:55 05/04/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին
20:55 04/04/2022  |  Քաղաքական«Նիկոլ Փաշինյանը, մինչև իշխանության գալը, 70 անգամ փորձեց և միայն 71-րդ անգամը հաջողեց՝ գալ իշխանության». Կարեն Քոչարյան
20:40 04/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Փաշինյանը պատկերացնո՞ւմ է ի՞նչ կլինի իր և իր ընտանիքի հետ՝ իշխանափոխության դեպքում». Հայկ Նահապետյան
16:56 04/04/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
12:19 03/04/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյին

Արխիվ

[]