ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Ազգային Ժողովը պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն և սկսել գործընթաց՝ Արցախի ճանաչում հանուն փրկության. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) 04/06/2022 13:14 | ԼՐԱՀՈՍ
Աշխարհաքաղաքական այս քաոսի մեջ, որը տիրում է ողջ աշխարհում, մեր մի բուռ դարձած Հայրենիքը դարձել է սակարկման առարկա,- Արցախի հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքս Հակոբյանը՝ ընդգծելով, որ օրեցօր թշնամական կողմի ավելացող և անկանխատեսելի դարձած ահաբեկչական գործողությունները, ինչի արդյունքում շարունակում ենք զոհեր և վիրավորներ ունենալ։
«Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր բոլորիս մոտ նույն զգացողությունն է, որ յուրաքանչյուր անցնող օրը ծանրագույնն էր, սակայն եկող օրվա հետ նոր ցավոտ անակնկալներ ու ծանր փորձություններ են, որոնք շատ դեպքերում վիրավոր ու կեղեքված Արցախի համար անհաղթահարելի են թվում, երբեմն էլ հենց այդպիսին դառնում: 34 տարի առաջ Հայը գիտակցում էր, որ թե հաղթանակը, թե անկախությունը հեշտ չի տրվելու, իսկ պահելը առավել՝ դժվար, սակայն դա չկանգնեցրեց, որ դառնանք մեկ՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, ու սկսենք հարթել Հայաստան-Արցախ միավորող ու մեկ դարձնող «արահետը»,- նշել է պատգամավորը եւ ավելացրել, որ մեր ազգը աշխարհի բացառիկներից է, որը երբևէ չի ցանկացել ու չի ձգտել պատերազմի, մենք միշտ ստեղծել ենք, արարել ու քարից հաց քամել:
Այդուհանդերձ, բարբարոս, քոչվոր ցեղերը միշտ ցանկացել են տիրանալ մեր ստեղծածին ու մեր հայրենիքին:
«Հիմա, երբ կարծես աշխարհը քաղաքակրթության ծաղկման գագաթնակետում է, մեկ հարյուրամյակ մեզ թշնամության հայտ ներկայացրած ադրբեջանն ու թուրքիան բացահայտ, ի ցույց աշխարհի շարունակում են լկտիաբար ահաբեկել, սպանել ու զրկել մեզ մեր պատմական հայրենիքից: Կարողացանք դիմակայել և վերջապես 90-ականներին հաղթել թշնամուն մեր մեծ և ուժեղ կամքի ու մեր համախմբման շնորհիվ: Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել, 2020 թվականի նոյեմբերի 9-ից ադրբեջանը թուրքիայի աջակցությամբ հիբրիդային պատերազմ է վարում մեր դեմ, նաև այդ ամենը հաստատում՝ հրապարակայնորեն հռչակելով և օրենքի ուժ տալով պանթուրքիստական նկրտումներին: Օրեցօր թշնամական կողմի ավելացող և անկանխատեսելի դարձած ահաբեկչական գործողությունները, ինչի արդյունքում շարունակում ենք զոհեր և վիրավորներ ունենալ, հաստատում է, որ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է, քանզի 1915 թվականի նմանատիպ կեղծ օրակարգով ցեղասպանվեց մեկուկես միլիոն հայ, իսկ ողջերը դարձան հայրենազուրկ… Մեր առջև արյունարբու և հայատյաց թշնամի է, որը մեկ նպատակ ունի վերացնել Հային ու տիրանալ մեր պատմական ողջ Հայրենիքին»,- նշել է արցախցի պատգամավորը:
Նա կարեւորել է զգոն լինելը, որ միշտ պատրաստ լինենք դիմակայել ագրեսորին, հստակ պահելով կարմիր գծերը, այն է՝ Հայաստանը և Արցախը մեր պատմական հայրենիքն են, մենք երբեք չենք կարող կեղծ խաղաղության օրակարգ որպես ողորմություն վերցնել, պիտի երբեք չմոռանալ, որ խաղաղությունը պիտի լինի վաստակած և արժանապատիվ:
« Արցախը երբեք չի կարող ադրբեջանի կազմում լինել, քանզի դա նշանակում է հրաժարվել Արցախից, հանձնել այն թշնամուն, չապրել Արցախում և կորստյան մատնել Հայաստանը: Կարմիր գիծ է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն ու 88-ի գաղափարը: Այսօր Արցախի Հանրապետությունը օրհասական իրավիճակում է, լինել չլինելու ճամփաբաժնին է, ուստի Արցախի Ազգային Ժողովը պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն և սկսել գործընթաց՝ Արցախի ճանաչում հանուն փրկության: Կարմիր գիծ է մեր համախմբվածությունն ու միասնականությունը: Ես գիտեմ, որ և այս դահլիճում և դահլիճից դուրս գտնվող Հայը, կրկնում եմ ՝Հայը, մեկ նպատակ ունի ապրել արժանապատիվ, իր իսկ Հայրենիքում և վերադարձնել սերունդներից վերցրածը: Եվ ինչպես Շիրազը կասեր. Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ: Եվ հիմա, երբ կրկին Հայի լինել չլինելու հարցն է, բոլորս մի կողմ պիտի դնենք ամեն բան՝ բնավորություն, բարեկեցություն, անձնական ցանկություններ և մի բռունցք դարձած փրկենք Արցախը…»,- ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից