Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

«ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել». Տիրան Խաչատրյանը՝ պատերազմում պարտության և գեներալիտետի գործողությունների մասին․ 168.am 04/06/2022   20:50  |  ԼՐԱՀՈՍ

Ինչո՞ւ 2021-ի փետրվարին ՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը սահմանափակվեց միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ, արդյո՞ք գեներալիտետին հասցեագրված հասարակության պահանջները, ինչո՞ւ չէ, նաև մեղադրանքները, արդարացի են:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: Ի դեպ, գեներալը երեկ մասնակցում էր Ազատության հրապարակում հրավիրված «Հանուն Արցախի և Հայաստանի» ընդդիմության հանրահավաքին: 

–Ժամանակ առ ժամանակ զինվորականների, գեներալիտետի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նրանք կտրուկ քայլերի չգնացին և սահմանափակվեցին միայն հայտարարությամբ: Արդարացի՞ է այս պահանջը, թե՞ զինվորականների դեպքում, որոնք այդ ժամանակ ծառայության մեջ էին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հայտարարությամբ պահանջելն արդեն մեծ բան էր, ինչը բավարար չէ ոչ զինվորական մարդկանց տեսանկյունից:

– Ըստ իրենց պատկերացումների՝ երկրի ներսում քաղաքացիական պատերա՞զմ պետք է սկսեին զինվորականները:

 
– Այսինքն, 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը հաջորդող գործողությունների որևէ սցենար նախատեսված չէր, և ի սկզբանե որոշված էր միայն հայտարարությո՞ւնը: Ի դեպ, դա պլանավորվա՞ծ էր, թե՞ պահի թելադրանքով էր:

– Ոչ, հայտարարության համար սցենար նախատեսված չէր: Ուղղակի ստիպված էինք նման հայտարարություն անել, որովհետև իշխանությունների պահվածքը, վարած քաղաքականությունը, և կանխազգալով հետագա քայլերի վտանգավորությունը, իշխանություններին այդ անվստահության հայտարարությունն արվեց:

– Ինչո՞ւ այդ հայտարարությունը չարվեց 2020-ի նոյեմբերի 10-ին:

– Գիտեք, կային վտանգներ, որոնց հետ կապված՝ բարդացումներ, ավելորդ լարվածություն առաջացնել չէր կարելի: Եվ հետո այն ժամանակ իշխանությունները հավաստիացնում էին, որ իրենց քայլերը կլինեն այնպիսին, որ ոտքի կկանգնենք, եղածը կկարողանանք պահել, զարգանալ: Բայց ժամանակը լրիվ հակառակն ապացուցեց:

– Այսինքն, պատերազմից հետո դուք հավատում էիք, որ այս իշխանությունները…

– Կոնկրետ ես՝ չէ, բայց հավատացողները շատ էին: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ այդ կարգավիճակում մնացել եմ իմ մարտական ընկերներին աջակցելու համար: Ուրիշ ոչ մի բան ինձ չի պահել:

– Ըստ էության, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ ստորագրած գեներալներից կամ բարձրաստիճան զինվորականներից բոլորը շատ հստակ և համառորեն Փաշինյանի հրաժարականին էին ուզում հասնել, լոյալ էին: Այսինքն, չի բացառվում, որ ոմանք ընդամենը պահի թելադրանքով են ստորագրել այդ պահանջի տակ:

– Որևէ մեկին հարկադրանք չի եղել: Պահի թելադրանքով ասվածը չեմ հասկանում: Ես կասեի՝ ոչ թե պահի թելադրանք էր, այլ հրամայական: Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ուրիշ տարբերակ այդ ժամանակ չկար:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Օնիկ Գասպարյանը մենակ մնաց իր պայքարում, որ ԳՇ-ն հետո չաջակցեց՝ ինչպես հարկն է, կամ գոնե որոշ զինվորականներ:

– Ոչ, չէի ասի: Ընդհակառակը՝ նոյեմբերի 10-ից հետո շատերը մնացել են, շարունակել են ծառայությունը նաև Օնիկ Գասպարյանին մենակ չթողնելու համար: Մենակ թողնելու խնդիր չի եղել: Ես գոնե համոզված եմ, որ իրեն աջակցողները՝ թե գաղափարապես, թե այլ ձևերով, շատ-շատ են: Եվ ոչ միայն այդ ստորագրողները, այլ ընդհանրապես զինվորականները շատ-շատ են:

– Վերջերս որոշ քաղաքական գործիչների, քաղաքագետների կողմից կարծիքներ են հնչում, թե ԳՇ-ն կտրուկ քայլերի չի գնացել, որովհետև թուրքական սպառնալիքի վտանգ է եղել, անուղղակի զգուշացում, շանտաժ: Այս մասին մի քանի անգամ խոսել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նման բան եղե՞լ է, դուք տեղյա՞կ եք:

– Ի՞նչ կտրուկ քայլերի:

– Ռազմական հեղաշրջման տանող, որին չեք գնացել, որովհետև եղել է թուրքական սպառնալիք…

– ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել: Չի եղել նման բան, որ սպառնալիքներ… Չկա այդպիսի բան: Դա ընդամենն իրենց ֆանտազիան է: Ռազմական հեղաշրջում անելը շատ հեշտ խնդիր էր, ուղղակի չի եղել այդպիսի տրամադրվածություն և մտահղացում:

– Փաստորեն պիտի արվեր հայտարարություն, մնացած քայլերն ընդդիմությո՞ւնը պիտի աներ:

– Թե մնացած քայլերը ով պիտի աներ կոնկրետ, չգիտեմ, բայց զինված ուժերը ընդամենը հայտարարություն էին անելու, որի նպատակը, կրկնում եմ, գործող իշխանություններին անվստահություն հայտնելն էր:

– Այսօր երբեմն մեղադրում են այն զինվորականներին, որոնք ներկա պայմաններում շարունակում են մնալ զինված ուժերում: Օրինակ, եթե ձեզ հետ կանչեին ԳՇ պետի պաշտոնում, կընդունե՞իք առաջարկը:

– Չգիտեմ ով՝ ոնց է պատկերացնում, բայց ինձ հետ չէին կանչի:

– Ընդունենք՝ կանչել են, բառախաղի չդիմենք:

– Ես հիմա դատական գործի մեջ եմ՝ ինձ անօրինական ազատելու համար: Շարունակությունը թողնում եմ ձեզ…

– Պատերազմի ժամանակ եղել եք ԱԻ նախկին նախարար, գեներալ Անդրանիկ Փիլոյանի վերադասը, իր շուրջ և իր նկատմամբ կատարվող իրավական քայլերին ինչպե՞ս եք վերաբերվում: Հնարավոր համարո՞ւմ եք, կամ կա՞ այդպիսի վտանգ, որ հետագայում պատերազմի համատեքստում էլ մեղադրանքներ լինեն, այս դեպքում կարող է սլաքը նաև Ձեզ ուղղվել:

– Եկեք չխառնենք: Ես հակված չեմ դրան: Այդ ամենը զուտ ԱԻ նախարարի պարտականությունների շրջանակում է: Իսկ մանրամասներին ծանոթ եմ այնքանով, որքանով ԶԼՄ-ներով ներկայացվում է:

– Պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով է ստեղծվել, որը կարծես թե անգործության է մատնված: Ի՞նչ կասեք:

– Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ եթե լինի անաչառ հանձնաժողով, պատրաստ ենք մասնակցել, ներկայացնել բոլոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են մեզ, և իրենց անհանգստացնում է, որպեսզի ճիշտ վերլուծություն կատարվի: Չնայած ես ասեմ, որ մինչև դա զինված ուժերում երեք անգամ տարբեր վերլուծություններ են եղել, որը, չգիտեմ ինչի, որպես հիմք չի ընդունվել: Բայց այստեղ պետք է համաձայնեմ ընդդիմության մոտեցման հետ, որ եթե հանձաժողովը կազմավորվում է միատարր մտածող կամ մեկ կենտրոնից ղեկավարվող անձանց կողմից, դրա անաչառությունը ո՞նց գնահատես: Եվ հետո, եթե ունեն նման տրամադրվածություն իրենք, ինչի՞ չեն գործում, ինչի՞ է այսքան ձգվում: Ի՞նչ նախահիմքեր են պետք իրենց պատրաստվելու, ինչ-որ հարցեր վերացնելու, ինչ-որ բաներ շտկելու, կարգավորելու, թե՞ մոռացության մատնելու, չեմ կարող ասել… Բայց որ այդ կարգի հանձնաժողովներն այդպես չեն ստեղծվում, և դրանց կատարած աշխատանքը խիստ կասկածելի է հիմա էլ, դա փաստ է:

– Կադրային փորձառու սպա եք, գեներալ, վաղուց եք համակարգում: Ըստ Ձեզ՝ մեզ պատերազմից հետո, հետպատերազմյան ներկա իրավիճակում ի՞նչ տեսակ բանակ է պետք: Իշխանություններն անընդհատ խոսում են պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից:

– Իսկ հիմիկվա մեր բանակը պրոֆեսիոնալ չէ՞: Այն, ինչը գործող կա, դրա ի՞նչը պրոֆեսիոնալ չէ, որ ասում են՝ մեզ պրոֆեսիոնալ բանակ է պետք: Ամենազայրացնողն այն է, որ որոշ մարդիկ իրենց անունը դրել են փորձագետ, դրանից են խոսում, իսկ ոմանք նույնիսկ բանակից գաղափար չունեն և խոսում են բանակի, բանակի արհեստավարժ լինել-չլինելու մասին: Այդ ի՞նչ վերլուծությունների, ուսումնասիրությունների հիման վրա են պրոֆեսիոնալիզմ գնահատել, հիմա էլ եսիմ ինչերի հետևից են ընկել:

Իհարկե, որոշակի փոփոխություններ, շտկումներ պետք է մտցվեն՝ հաշվի առնելով և՛ մեր նախկին վերլուծությունները, և՛ վերջին պատերազմի փորձը: Բայց ասել, որ մեր ունեցածը պրոֆեսիոնալ չի, և պետք է ունենալ ինչ-որ նոր բան… կա դա, պարզապես պետք է կատարելագործել: Ասում եմ՝ դրա մասին խոսում են այն մարդիկ, որ կամ բանակից գաղափար, պատկերացում չունեն, կամ էլ չգիտեմ ում թելադրանքով ինչ-որ բաներ են կատարում:

– Իշխանությունները փորձում են, ի դեպ, փոխել զինված ուժերի կառավարման մոդելը, և ԳՇ պետին դարձնել ՊՆ առաջին տեղակալ:

– Կա մի շղթա, և այդ շղթան ստեղծվում է ինչ-որ նպատակային գործողություն իրականացնելու համար, շղթայի գլխին կա սլաք, որը պետք է կոնկրետ խնդիր լուծի: Հիմա այդ ամբողջ շղթան թողնում են, սլաքը կտրում և ասում, թե այդ խնդիրը պիտի լուծվի: Հիմա ԳՇ պետին ուզում են դարձնել ՊՆ առաջին տեղակալ, բայց նախարարը քաղաքացիական անձ: Սա մեր դեռևս մի քանի տարվա ծրագրերից է եղել, բայց ՊՆ-ն պիտի դառնա ամբողջությամբ զինվորական կառուցվածքի, այդ թվում՝ նախարարը լինի զինվորական: Այդ դեպքում հասկանալի է:

– Մի օր այլ առիթ կլինի առավել խորքային և մասնագիտական զրուցելու այս բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ պատերազմի ընթացքի, ելքի համատեքստում: Բայց ևս մեկ հարց՝ ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում, Դուք Ձեր մեղքը տեսնո՞ւմ եք այդ պարտության մեջ, եղել եք ԳՇ պետի տեղակալ, հարավային ուղղության, այսպես ասած, պատասխանատու, որտեղ տակտիկական նահանջներ են եղել… Ձեր մեղքը սրանում տեսնո՞ւմ եք:

– Այո: Եթե ինչ-որ մեկը իր մեղքը չի տեսնում, իր հետ ընդհանրապես մի խոսեք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:44 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Կամո Քոչունցը
09:00 26/02/2022  |  ՄամուլՈվ կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. «Ժողովուրդ»
09:37 25/02/2022  |  ՄամուլՈ՞ւմ կամ ի՞նչ երեւույթ էին քննադատում ուսադիր կրող անձինք, ովքեր մինչ այժմ էլ պաշտոնավարում են․ «Ժողովուրդ»
22:22 18/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
23:32 15/11/2021  |  Մեկնաբանություն«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասելիք չունի՞»․ Տիգրան Աբրահամյան
19:55 08/11/2021  |  ԼՐԱՀՈՍՏիրան Խաչատրյանը մասնակցում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
14:54 06/11/2021  |  ԼՐԱՀՈՍՏիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հայցից.գործը կարճվել է
20:59 19/10/2021  |  ՄեկնաբանությունՍրանք որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել․ Աբրահամյան
21:35 18/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
10:17 04/09/2021  |  ԼՐԱՀՈՍԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

Արխիվ

[]