Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Աղվան Հովսեփյանի գործով դատավոր Արղամանյանն արձանագրել է՝ վկաների շրջանակն անորոշ է, նրանց նկատմամբ խոչընդոտման ռիսկը գրեթե բացակայում է, բայց կալանավորելու որոշում կայացրել 04/04/2022   18:59  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ՔԿ նախկին նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մարտի 3-ին բավարարել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելով պաշտպանության կողմը, ի թիվս այլնի, արձանագրել է նաև Աղվան Հովսեփյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։

Մասնավորապես, պաշտպանության կողմի գնահատմամբ, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված, քանի որ մակագրման ընթացքում խախտվել է օրենքով սահմանված կարգը, ինչը հաստատվել է նաև դատարանի նախագահին ուղղված դիմումի պատասխանից։ Բացի դրանից՝ կասկածի տակ է նաև դատավոր Արղամանյանի անաչառության հարցը, քանի որ վերջինս՝ մինչև դատավոր նշանակվելը, մասնակցել է Փաշինյանի կազմակերպած քաղաքական ակցիաներին, թմբուկ զարկել, պնդել, թե դատավորների ճնշող մեծամասնությունը պատվեր կատարողներ են։

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել 2019թ սեպտեմբերի 20-ին՝ նշելով, թե դատավորների 90 տոկոսը եղել են հրաման կատարողներ, և պաշտպանների դիտարկմամբ, Դավիթ Արղամանյանը եւս որպես դատավոր կատարում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ցուցումը, հրահանգը՝ քննելու Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործը։

Բացի այդ՝ Դավիթ Արղամանյանը մինչև 2018 թվականի հեղափոխությունն առկա դատաիրավական համակարգը համարել է կոռումպացված, իսկ Աղվան Հովսեփյանը շուրջ 14 տարի հանդիսացել է Դավիթ Արղամանյանի համոզմամբ այդ կոռումպացված դատաիրավական համակարգի կարևորագույն մաս կազմող կառույցների ղեկավարը։ Նա նախապաշարմունքներ ունի՝ նախկին իշխանությունների նկատմամբ, որը նաեւ կասկածի տակ է դնում Արղամանյանի՝ որպես դատավոր նշանակվելու հանգամանքները։

Վերաքննիչ բողոքում բարձրացվել է նաև քրեական գործի հարուցման օրինականության հարցը։ Մասնավորապես, պաշտպանության կողմն արձանագրել է, որ քրեական գործը հարուցվել է կոպտագույն խախտումներով՝ նախ խախտվել է հանցագործության մասին հաղորդման քննարկման ժամկետները, ապա՝ ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետները, հետևաբար, բացակայել է Աղվան Հովսեփյանի վերաբերյալ դրվագով նախաքննություն կատարելու իրավական հիմքը՝ քրեական գործ հարուցելու մասին օրինական որոշումը, ինչը ենթադրում է, որ բացակայում է նաև քրեական գործ հարուցելու որոշումից բխող մյուս բոլոր ընթացակարգերի կիրառման համար անհրաժեշտ նախապայմանը: Այլ խոսքով՝ պաշտպանության կողմը գտնում է, որ բացակայում է կալանավորման կարևորագույն պայմանը՝ համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, բացակայել և բացակայում է նախաքննություն կատարելու իրավական հիմքը՝ քրեական գործ հարուցելու մասին օրինական որոշումը:

Վիճարկվել է նաև հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Նշենք, որ Աղվան Հովսեփյանի կալանավորման միակ հիմքը մատնանշվել է նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու, ինչի վերաբերյալ դատարանի եզրահանգումները պաշտպանների գնահատմամբ՝ անորոշ են և վերացական։ Հատկապես, որ նախաքննությունն ավարտված քրեական գործով քննիչն ընդամենը 2 առերեսում է կազմակերպել Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ՝ Վարշամ Ղարիբյանի և Արշավիր Սարգսյանի հետ, որոնք սույն քրեական գործով բազմաթիվ անգամներ հարցաքննվել են և քննիչը նրանց հարցաքննելու այլևս որևէ անհրաժեշտություն չի տեսնում։


Որևէ այլ անձի հետ քննիչը առերեսում չի նախաձեռնել, ինչը նշանակում է, որ որևէ այլ անձի և Աղվան Հովսեփյանի ցուցմունքներում էական հակասություններ չկան, այլապես քննիչը պարտավոր էր առերեսում կատարել նման հակասությունների առկայության դեպքում։ Դեռևս 2020թ մարտի 30-ին հարուցված քրեական գործով 1 տարի 9 ամիս նախաքննություն կատարելու ընթացքում, ըստ քննիչի, ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ ապացույցները, ուստի նախաքննության ավարտ է հայտարարել, հետևաբար, ակնհայտ է, որ այս պայմաններում նման ենթադրությունների հիման վրա Աղվան Հովսեփյանին շարունակական կալանքի տակ պահելը ևս խախտում է նրա անձնական ազատության իրավունքը։

Ինչպես արդեն հայտնի է՝ նախորդ կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության հիմքում քննիչը դրել էր դատախազի ցուցումները կատարելու անհրաժեշտությունը՝ նշելով, թե անհրաժեշտ է իրականացնել հարցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռք բերված տեղեկությունների հաստատման կամ հերքման ուղղությամբ կատարել այլ քննչական և դատավարական գործողություններ, անդրադառնալ Աղվան Հովսեփյանի արարքների վերջնական գնահատականին, իսկ թե ինչ ցուցումների մասին է խոսքը՝ չէր հստակեցվել, դատական նիստի ընթացքում քննիչը միայն նշել էր, թե չի բացառվում, որ քրեական գործով վկաների հարցաքննելու անհրաժեշտություն առաջանա՝ առանց հստակեցնելու, թե հնարավոր հարցաքննությունն ինչ հանգամանքների շուրջ պետք է տեղի ունենա։ Պաշտպանության կողմն էլ արձանագրում է՝ հնարավոր չէ անօրինական ազդեցություն գործադրել անորոշ շրջանակի անձանց նկատմամբ, որոնց հարցաքննելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ կամ չառաջանալ։ Հատկանշական է, որ դատավոր Դավիթ Արղամանյանը համաձայնել է պաշտպանների պնդումներին, որ հնարավոր չէ խոչընդոտել գործի քննությանն անորոշ անձանց շրջանակի նկատմամբ, բացահայտված չեն վկաների այն շրջանակը, որոնք պետք է հարցաքննվեն, ուստի նրանց նկատմամբ ենթադրյալ խոչընդոտման ռիսկը գրեթե բացակայում է։ Սա արձանագրելով՝ Արղամանյանն այդուհանդերձ որոշել էր բավարարել քննիչի միջնորդությունը։

Նույն պատճառաբանությամբ կալանավորման ժամկետի երկարացման քննության ընթացքում պարզվել է, որ նախորդ 57 օրվա ընթացքում, երբ Աղվան Հովսեփյանը շարունակել է պահվել կալանքի տակ, քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդամենը 20 օր է որևէ գործողություն կատարել, որից 12 օրվա ընթացքում միայն ինչ-որ գրություններ է ուղարկել տարբեր պետական մարմիններին, ստացել է դրանց պատասխանները, առգրավում է կատարել կամ այլ դատավարական որոշումներ կայացրել, իսկ 8 օրվա ընթացքում թվով 14 վկա է հարցաքննել, որոնցից 8-ին հարցաքննել է վերջին 5 օրերի ընթացքում։ Ավելին, այդ գրությունների, առգրավման որոշումների բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք պետք է կատարված լինեին նախորդ ժամանակահատվածի ընթացքում, առնվազն նախքան նախաքննության ավարտը, քանզի ուղիղ վերաբերում են դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 7-ից Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներին։ Իսկ թե ինչու նախքան այդ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել այդ գործողությունները, թե ինչու դատախազի ցուցումում նշված դեռևս չկատարված հարցումները վարույթն իրականացնող մարմինը չի կատարել մնացած 37 օրերի ընթացքում, որոնց կատարման համար էլ հենց նախորդ անգամ դատարանը 2 ամսով երկարացրել էր Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը, պաշտպանների գնահատմամբ, դատարանին այդպես չեն հետաքրքրել, ինչից ակնհայտ է, որ այս ուղղությամբ դատարանը խիստ ձևական քննություն և որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան ու արդեն 7 ամիս է, ինչ գտնվում է նախնական կալանքի տակ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:00 08/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործով քաղաքական իշխանությունն ունի որոշակի հետաքրքրություն. Երեք պաշտոնյա վրեժխնդիր են լինում. Ալեքսանյան (տեսանյութ)
15:16 04/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև՝ անձնական հետապնդում է իրականացվում. փաստաբան
17:15 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱյլ բան չէինք էլ սպասում, նա աչքերը բաց և առանց կշեռքի, ամբողջությամբ մերկ Ֆեմիդա է. Էրիկ Ալեքսանյանը՝ Հովսեփյանի կալանքը երկարացնելու դատարանի որոշման մասին
20:58 02/03/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու վերաբերյալ հաղորդումը քննարկվում է դատախազությունում
11:01 28/02/2022  |  ՄեկնաբանությունԴավիթ Արղամանյանը և Արմեն Դանիելյանն ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
18:09 27/01/2022  |  ՄեկնաբանությունԱղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է.հայտարարություն
21:49 26/01/2022  |  ԼՐԱՀՈՍՔննիչների և դատախազների մոտ հրճվանք է, երբ բողոքը մակագրվում է Արմեն Դանիելյանին, իսկ փաստաբանների, մեղադրյալների մոտ՝ սուգ. այդ մարդն ի վիճակի չէ՝ օբյեկտիվ որոշում կայացնելու. Սարգսյան
15:38 26/01/2022  |  ԼՐԱՀՈՍՉկա այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Հովսեփյանի շարունակական կալանքի տակ պահելը.փաստաբան
16:25 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը դժգոհ է Հակակոռուպցիոն կոմիտեի քննության որակից. չի հաստատել Արամ Հարությունյանի գործով մեղադրական եզրակացությունը
09:52 19/01/2022  |  ՄամուլՆոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»

Արխիվ

[]