ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրք- ադրբեջանական տանդեմի համար բացառիկ բարենպաստ ժամանակահատված է՝ հարձակվելու Հայաստանի և Արցախի սահմանների վրա բացառիկ վտանգավոր իրավիճակում ենք.Աշոտ Մելքոնյան 04/02/2022 17:19 | Քաղաքական
«Մշտապես այն կարծիքին եմ եղել, որ թուրքերի հետ հարաբերվելիս պետք է չափից ավել զգույշ լինել։ Եթե մենք շրջապատված ենք Թուրքիայով և Ադրբեջանով, ապա, նույնիսկ, 21-րդ դարում նոր Ցեղասպանության վտանգը չի բացառվում։ Մեզ համար բացառիկ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել, պետք է արագ միավորվել։ Թուրքական ծուղակը գործում է»,- «Փաստինֆո» լրատվականին հետ զրույցում ասում է պատմաբան, թուրքագետ Աշոտ Մելքոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում «քաղաքակիրթ» աշխարհի լռությունը մեզ համար ազդակ պետք է լիներ, որ, եթե, հանկարծ, Թուրքիան անցնի իր վաղեմի գործելաոճին և Ադրբեջանի միջոցով հարձակում իրականացնի Արցախի և Հայաստանի Հանրապետության վրա, ապա մենք նույն լռությանն ենք հանդիպելու։ Ի վերջո, վերջին տարիներին, ըստ պատմաբանի, աշխարհում մի քանի ցեղասպանություններ են եղել, որոնք, այսպես կոչված, միջազգային հանրության կողմից անարձագանք են մնացել։
Աշոտ Մելքոնյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամեն անգամ, կոնկրետ խնդիրների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, անգամ, Ադրբեջանը չի վարանում առանց՝ որևէ խնդրի անել այն, ինչ ինքն է ուզում.
«Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում է, թե, անգամ, Խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո, բացառված չեն, որ ռազմական գործողությունները՝ Հայաստանի և Արցախի սահմաններին։ Ինչի՞ մասին է սա խոսում՝ այն, որ այդ երկրի հետ խաղաղություն երբեք չի լինելու։ Պատմության փորձն է հուշում անգամ՝ դա անհնարին է։ Եթե, այս իշխանությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման և տարածքային զիջումների գնով անգամ որևէ փոխզիջման գնան, միեւնույն է՝ խաղաղություն՝ Հայաստանի հետ Թուրքիան և Ադրբեջանը չեն ունենալու։ Դա անհնարին է։ Այդ երկրների ղեկավարները, ժամանակ առ ժամանակ, բաց տեքստով խոսում են այն մասին, որ յուրաքանչյուր պահին պատրաստ են թքել ցանկացած պայմանավորվածության վրա և անցնել գործի՝ վերացնելու մեզ, ինչն էլ արվեց Փառուխում և Խրամորթում վերջին օրերին։ Ստոր խաբեությունը Ադրբեջանի և Թուրքիայի գործելաոճում միշտ է եղել և ոչինչ չի փոխվել»։
Խոսելով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարություն մասին, թե Արցախում Պաշտպանության բանակը պետք է լուծարվի, Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է նաև Ալիևը, հետևաբար, ակնհայտ է, որ հայկական կողմը գործ ունի թուրք-ադրբեջանական վտանգավոր ծուղակի հետ.
«Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է պատկերացնում։ Հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, ինքնին, նշանակում է անպաշտպան թողնել այնտեղ ապրող բնակչությանը, իսկ սա մեկ նպատակ է հետապնդում՝ Ցեղասպանության ենթարկել արցախահայությանը, վերջնականորեն հայաթափելով Արցախը։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»։
Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նախօրեին Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Չավուշօղլու հայտարարությունը, թե և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պատրաստ են բացել սահմանները Հայաստանի համար, արդյո՞ք սա նոր և վտանգավոր ծուղակի նախապայման չէ, այս անգամ, արդեն, Հայաստանի համար, Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ անկասկած այդպես է.«Եթե նման հայտարարություն է արվում, ուրեմն թուրք-ադրբեջանական տանդեմը որոշակի սպասելիքներ ունի, այն է՝ հայկական կողմը զիջումների է գնալու, որի արդյունքում իրենք նպաստավոր դիրքերում կհայտնվեն։ Աստված մի արասցե, եթե, հանկարծ, մեր կասկածներն իրականություն դառնան և այդ զիջումները տեղի ունենան»։
Այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը Փաշինյանը մտադիր է քննարկել Ալիեւի հետ՝ ապրիլի 6-ին Բրյուսելում՝ ԵՄ-ի հովանու ներքո, նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում՝ պատմաբան Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ հարցի առնչությամբ ինքը նույնպես լուրջ անհանգստություն ունի.«Եթե իշխանություններն այս առումով մեզ հստակ տեղեկատվություն չեն տրամադրում, իսկ ընդդիմությունն էլ մի ուղեգիծ է որդեգրել, որով չի ցանկանում հանդիպել իշխանության հետ և պարզել առաջիկա խիստ վտանգավոր հանդիպման մանրամասները, ապա հասարակության ներսում օբյեկտիվորեն տագնապներ և անհանգստություն է հասունանում,որն իր հետևանքներն է ունենալու»։
Հարցին՝ արդյո՞ք մոտ ապագայում Հայաստանի և Արցախի սահմաններին լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա՝ Աշոտ Մելքոնյանը պատասխանում է՝ վտանգը շատ մեծ է, հատկապես հիմա, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը՝ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեջ է. «Թուրք- ադրբեջանական տանդեմի համար, սա թերևս բացառիկ բարենպաստ ժամանակահատված է՝ հարձակվելու Հայաստանի և Արցախի սահմանների վրա՝ պոկելու հնարավոր և անհնար ամեն ինչ։ Այս առումով, Ադրբեջանը կցանկանա իրականություն դարձնել իր վաղեմի երազանքը՝ դեպի Նախիջևան, այնտեղից էլ՝ նեղ ելուստով դեպի Թուրքիա ճանապարհ բացելու համար։ Հետևաբար, մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել՝ սիրելի ժողովուրդ, մեր փրկության միակ օղակը, ստեղծված իրավիճակում, համախմբումն է՝ թույլ չտալու համար նոր ոճիրի կրկնությունը, այսպիսով՝ վերջնականորեն չկորցնելու համար Արցախն ու մեր պետականությունը։ Վտանգը խիստ արդիական է, համախմբվելու անհրաժեշտությունը՝ օրհասական»,-ամփոփելով զրույցն, ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, Աշոտ Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից