Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների․ ԱՀ ԿԳՄՍ 04/02/2022   11:54  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների:Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
 
«2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին:
 
Բացի ռազմավարական նշանակությունից, տարածքը կարևորվում է նաև իր պատմամշակութային ու բնապատմական միջավայրով: Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի, վերոնշյալ տարածքներում պաշտոնապես գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, այդ թվում՝ 2 եկեղեցի (ներառյալ՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, 13-րդ դար, լուսանկարը կցվում է), հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:
 
Սակայն հարկ է շեշտել, որ տարածքը բավարար ուսումնասիրված չէ, ինչի օգտին խոսում են նաև 2021 թվականի դեկտեմբերին տարածքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են ևս երեք տասնյակ հուշարձաններ:
 
Ունենալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դառը փորձը, երբ այդ երկիրը ամենաբարձր մակարդակով կազմակերպում և խրախուսում է մշակութային վանդալիզմը Արցախի բռնազավթված տարածքներում՝ վստահաբար հայտարարում ենք, որ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո:
 
Մեր մտահոգությունները առարկայանում են, ս.թ. մարտի 30-ին ադրբեջանական AZTV լրատվամիջոցի տարածած տեսանյութով, որտեղ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով: Այնինչ իրականությունն այլ է, մասնավորապես՝
 
1. Թեև ադրբեջանական կողմը վաղուց դիմում է զեղծարարության և հայկական կողմին մեղադրում Իվանյան գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանության մեջ, սակայն բազմաթիվ անառարկելի ապացույցներ կան, որ Արցախի զինված ուժերը ռազմական գործողություններից առաջ ու ընթացքում հումանիտար միջանցք են տրամադրել քաղաքացիական բնակչությանը և այդ կոտորածը տեղի է ունեցել հենց ադրբեջանական ընդդիմության զինյալների կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Ակնայի (ադրբեջանական կիրառմամբ՝ Աղդամի) մատույցներում: Նրանք նպատակ ունեին այդ կոտորածն Ադրբեջանում օգտագործել որպես իշխանափոխության հիմք, որի մասին խոստովանել է նաև Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: Ավելի մանրամասն ապացույցները՝ հետևյալ հղմամբ՝
 
2. Ելնելով մեր ունեցած բավարար տեսագրական, աշխարհագրական ու մշակութաբանական տվյալների վերլուծությունից՝ միանշանակ է, որ նշված կադրերը Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են (քարտեզը կցվում է): Հետևաբար, ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են:
 
ա) Տեղանքը ճանաչող փորձագետներն ու Փառուխի բնակիչները հստակորեն արձանագրում են, որ տեսանյութը «Կալեն խութ» գերեզմանոցում է նկարահանված:
 
բ) Մշակութաբանների ու հնագետների առաջին հայացքն անգամ բավարար է արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն, այնինչ Ադրբեջանի բնակչությունն ունի կասպիական մարդաբանական տիպի գանգի դոլիխոկեֆալ (երկարագլուխ) կառուցվածք (լուսանկարները կցվում են):
 
գ) Ներկայացվող բոլոր ոսկորները ողորկ են, ինչը հնագիտական առումով նշանակում է, որ դրանք չեն կարող 30 տարվա հնության լինել, այլ՝ դարերի, իսկ ադրբեջանական բնակչության քոչվոր նախնիները Արցախի այս հատվածներ ներխուժել են միայն 18-19-րդ դարերում:
 
3. Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան այնքան անհիմն ու կեղծ փաստարկ է կիրառում, որ կարելի է նաև արձանագրել, որ Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) գյուղը Փառուխից գտնվում է առնվազն 17 կիլոմետր հեռավորության վրա (քարտեզը կցվում է), և հասկանալի է, որ Իվանյանում տեղի ունեցած ռազմական գործողությունները չէին կարող Փառուխի հետ որևէ առնչություն ունենալ:
 
Նշյալ փաստերն այնքան խոսուն են, որ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ևս մեկ դրվագ, այլև՝ ադրբեջանական կողմի հայատյաց զեղծարարությունը և փորձը խաբելու սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը:

Ուստի, հաշվի առնելով նախընթաց տասնամյակներում Ադրբեջանի կողմից համակարգային ու դիտավորյալ կերպով իրականացված հանցագործությունները հայկական ու համաքրիստոնեական հարուստ մշակութային ժառանգության դեմ, որոնք նոր թափ են առել 2020թ. ագրեսիայից սկսած և արձանագրվել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2022թ. մարտի 9-ի բանաձևով՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը, մշակութապահպան ու իրավապաշտպան կազմակերպություններին անտարբերություն չցուցաբերել ու զսպման միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի դեմ: Ցավում ենք, որ առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանը, այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:07 01/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
19:10 01/04/2022  |  ԼՐԱՀՈՍԽրամորթի և Քարագլուխ բարձունքի պաշտպանության համար մարտական հերթապահություն իրականացնող կամավորականները
18:38 01/04/2022  |  ԼՐԱՀՈՍԶենք էլ ենք վերցնելու, գնանք կռվենք, չեմ կասկածում, որ որևէ ջահել կին կերկմտի էդ հարցում. արցախցի կանայք թիկունքի ամրությունն ու մարտական ոգին են փոխանցել դիրքապահ տղաներին
16:15 01/04/2022  |  ԼՐԱՀՈՍՔարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ.Հարությունյան
15:50 01/04/2022  |  ԼՐԱՀՈՍՆորագյուղում կանայք ժենգյալով հաց ու կարկանդակ են թխում՝ սահմանապահ զինվորների համար
18:24 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՄԹ Համայնքների պալատի Հայաստանի հետ բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ԼՂ-ի դեմ
18:07 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի վերաբերյալ ադրբեջանական կեղտոտ քարոզչությունը հասել է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորում
18:00 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՓառուխ-Քարագլուխ տեղանքը անչափ կարևոր է Արցախի պատմամշակութային ժառանգության տեսանկյունից․ Լեռնիկ Հովհաննիսյան
17:22 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՆման հայտարարություններով հայկական պետականությունը վտանգի տակ է դրվում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին
16:51 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԷրդողանը հայտարարել է, թե ԼՂ տարածքից հայկական զորքը պետք է դուրս բերվի

Արխիվ

[]