ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկը, եթե համաձայնվի իշխանության կողմից ապօրինի նշանակվել Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, պետք է հռչակվի Վանաձորում ժողովրդավարության թշնամու լիազոր դեսպան․Բաբայան 04/02/2022 20:47 | Մեկնաբանություն
Լրացուցիչ հիմնավորում այն մասին, որ ՏԻՄ մասին օրենքի վերջին փոփոխությունը, ինչով իշխանությունը փորձում է յուրացնել Վանաձորի համայնքային իշխանությունը, չի կարող տարածվել Վանաձոր համայնքի նկատմամբ։ Թեմային է անդրադարձել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Այսպես, Ավագանու լիազորությունները ստանձնելուց հետո սպասվող առաջին նիստում, ըստ օրենքի, Ավագանին պետք է ընտրեր համայնքի ղեկավարի։ Սակայն Ավագանու անդամների իշխանական և իշխանամերձ հատվածը (հետագա տեքստում՝ իշխանական հատված) տեղեկացվել էր, որ վարչական դատարանը որպես հայցի ապահովման միջոց արգելել է համայնքի ղեկավարի ընտրությունը։ Այսինքն, ավագանու իշխանական հատվածը տեսնելով, որ անկախ իր կամքից անհնար է դառնալու օրակարգում ընդգրկված հարցով քվեարկությունը, պարզապես չէր մասնակցել այդ նիստին։
Սակայն նույն իշխանական հատվածի հետագա գործողությունները հստակ ապացուցեցին, որ Ավագանին գործում է, քանի որ դրանից հետո հրավիրված նիստին, որի ընթացքում էլ լիազորություն էր հաստատվել, նրանք մասնակցել են և քվեարկել։ Նախ քվեարկել են օրակարգը հաստատելու օգտին, այնուհետև՝ օրակարգում ընդգրկված հարցին քվեարկել են դեմ։ Բայց քանի որ իշխանական հատվածը Վանաձորում փոքրամասնություն է եղել, որոշումն ընդունվել է ընդդիմության միասնական ձայների առավելությամբ։
Բացի այն, որ արդեն գումարվել է առաջին նիստը, սա նաև հստակ ապացույցն է այն հանգամանքի, որ Ավագանին գոյություն ունի, իր լիազորությունները իրականացնում է պատշաճ, դրա շրջանակներում չի կարողանում ընտրել համայնքի ղեկավար, քանի որ այդպիսի արգելք է սահմանվել վարչական դատարանի կողմից։
Այս առումով հավանաբար շնորհակալություն է պետք հայտնել հատուկ հանձնարարություններով հայցվոր Էդմոն Մարուքյանին, որ, իր կամքից անկախ, իր ապօրինի բողոքենրով նպաստեց Ավագանու գործունեության շարունակականությանը։ Հակառակ դեպքում իշխանությունը կկարողանար վերջին փոփոխությամբ նշանակեր Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև անցկացնել ապօրինի արտահերթ ընտրություններ։
Եթե իշխանությունը փորձի որևէ մեկին նշանակել Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա անհրաժեշտ եմ համարում դիմել դատարան և պաշտպանել Վանաձորի բնակիչների մեծամասնությանը, որոնք ընտրել են իրենց համայնքի ավագանուն, սակայն իշխանությունը փորձում է ժողովրդից խլել իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքը։
Որևէ մեկը, եթե համաձայնվի այս պայմաններում իշխանության կողմից ապօրինի նշանակվել Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, պետք է հռչակվի Վանաձորում ժողովրդավարության թշնամու լիազոր դեսպան»,-գրել է նա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ