ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն 04/01/2022 11:36 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ՀՀ հողային օրենսդրության պահանջների խախտման, իրավախախտումներ կատարելու վերաբերյալ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ ստուգումներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը տասնյակ խախտումներ է թույլ տվել՝ հողամասեր վարձակալության տալով, օտարելով, մրցույթների հաղթող ճանաչելով իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի աշխատակցի:
Այսպես՝
1. Համայնքի ղեկավարը 2010 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ 25 տարի ժամկետով իր կնոջը՝ Լիդա Խաչատրյանին է վարձակալության տրամադրել 359 թաղամասում գտնվող 1.0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս՝ տարեկան վարձավճարի չափ նախատեսելով 1200 ՀՀ դրամը։ Իսկ հուլիսի 30-ին համայնքի ղեկավարը ստորագրել է համաձայնագիր առ այն, որ չի առարկում նույն հողամասից 150 քմ մակերեսի չափով «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին 10 տարի ժամկետով ենթավարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ։ Դրա հիմքով 2010թ. օգոստոսի 5-ին Լ․ Խաչատրյանի և «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել է հողամասի ենթավարձակալության պայմանագիր՝ ընդամենը 150 քմ հողամասի վարձակալության վճարը նախատեսելով ամսական 50 հազար ՀՀ դրամ։
2.Ռ.Անդրեասյանը 2007թ. մայիսի 5-ին ձևականորեն կազմակերպել է հրապարակային սակարկություն՝ 2 անձանց մասնակցության պարագայում ընդամենը 1 աճուրդային քայլով Ուրցաձորի գյուղխորհրդի նախկին շենքը՝ 329 քմ և դրա զբաղեցրած հողամասը՝ 1820 քմ, օտարել է որդուն՝ Դավիթ Անդրեասյանին։ 2016թ. օգոստոսի 5-ին կազմակերպված 2 աճուրդներում ևս հաղթող է ճանաչել իր որդուն: Ընդ որում՝ մի դեպքում պետական գրանցում ստանալու նպատակով իբրև սահմանված մեկնարկային գինը վրիպակ որակելու համար՝ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Արարատի մարզային ստորաբաժանման ղեկավարին 26.08.2016թ. գրություն է հասցեագրել այդ մասին։
3. 2006թ. նոյեմբերի 3-ին կազմակերպվել է հրապարակային սակարկություն, ընդամենը աճուրդային 2-րդ քայլով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել Ա. Կիրակոսյանին, որն էլ իր հերթին 2011թ. դեկտեմբերի 28-ին առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է համայնքի ղեկավարի որդուն՝ Դ․ Անդրեասյանին։ Վերջինս 2015թ. օգոստոսի 7-ի նվիրատվության պայմանագրով հողամասն օտարել է քրոջը՝ Ալվարդ Անդրեասյանին և Վյաչեսլավ Լալայանին։ Նույն ամսի 20-ին նվիրառուների կողմից գույքը ներդրվել է «Դեյվ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում։ Նույն տարվա սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ գազալցակայան կառուցելու նպատակով։ Գազալցակայանի կառուցումն ավարտվել է 2016թ.նոյեմբերի 7-ին։ 2018-2020 թթ. ընթացքում վերոնշյալ հողամասում և դրա սահմաններից դուրս ինքնակամ շինություններ են կառուցվել, ինչը համայնքի ղեկավար Ռ. Անդրեասյանի կողմից չի կանխվել, իսկ կառույցներին մինչև ստուգման պահը չի տրվել կարգավիճակ՝ դրանով վնաս պատճառելով համայնքային շահերին:
Համայնքի ղեկավարի կողմից ձևական հրապարակային սակարկություններ ու աճուրդներ են կազմակերպվել նաև 2017թ. սեպտեմբերի 29-ին և 2020թ. նոյեմբերի 30-ին: Առաջինում աճուրդի հաղթող է ճանաչվել համայնքապետարանի համայնքային ծառայող Պ.Վարդանյանի որդին՝ Ս. Վարդանյանը, իսկ երկրորդում ծանրաբեռնված է շինությունով հողամասն օտարվել է:
4. Պարզեցված կարգով փոխել է սեփականության իրավունքով քաղաքացի Գ.Գյուրջյանին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ այն սահմանելով գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության։ Այնուհետ այդ հողամասի վրա իբր նոր կառուցվող գյուղատնտեսական մթերք վերամշակող չրանոցի կառուցման նպատակով տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, այնինչ շինությունն իրականում ոչ թե գյուղատնտեսական, այլ հասարակական նպատակային նշանակության է։ Այդպիսով՝ էական վնաս է պատճառվել համայնքային շահերին։
5. Համայնքի ղեկավարը սահմանված կարգով չի ապահովել տեղի ունենալիք հրապարակային սակարկության վերաբերյալ ծանուցումը և միջոցներ չի ձեռնարկել 2021թ. հոկտեմբերի 27-ին նախատեսված 13 լոտերի հրապարակային սակարկությունների վերաբերյալ հայտարարությունը ՀՀ Արարատի մարզպետարանի կայքէջում տեղադրելու ուղղությամբ։Դրա հետևանքով չի ապահովվել մեկից ավելի անձանց մասնակցությունը, և բոլոր աճուրդներին մասնակցել է ընդամենը մեկ անձ՝ չձևավորելով մեկնարկային գնից բարձր գին։
6. Համայնքի ղեկավար Ռ․Անդրեասյանը 2020-2021թթ. ընթացքում չի կասեցրել և կանխել ինքնակամ շինարարությունն ու հողամասերի զավթումները: Առաջին դեպքում համայնքի ավագանու անդամ Ա.Կիրակոսյանի կողմից կառուցվող առևտրի սրահի, ավտոտնակի և պարսպի կառուցման ավարտից հետո 2021թ. հոկտեմբերին կառույցները համայնքի ղեկավարի կողմից օրինականացվել են։ Երկրորդ դեպքում զավթված հողամասը որպես ջրային տարածք ինքնակամ օգտագործվում է Ուրցաձոր համայնքի բնակիչ Ա. Սարգսյանի կողմից։
7. Համայնքի ղեկավարը, էական վնաս պատճառելով համայնքային շահերին և անտեսելով հողամասի՝ շինությունով ծանրաբեռնված լինելը (հաստատել է որակավորված անձի չափագրումը և տեղյակ է եղել հատակագծում նշված ինքնակամ կառույցի մասին)՝ 2020թ. նոյեմբերի 30-ին աճուրդով օտարել է գյուղատնտեսական նպատակային նշանակության 400 քմ հողամասը, մինչդեռ այն կադաստրային արժեքով (մեկնարկային գին) օտարելու փոխարեն պարտավոր էր օտարումն իրականացնել ինքնակամ կառույցի օրինականացման վարույթի շրջանակներում՝ փոխելով հողամասի նպատակային նշանակությունը՝ պահպանելով նախատեսված ընթացակարգը։
Այսպես՝ ինքնակամ կառուցված հասարակական նպատակային նշանակության շինությունների օրինականացման հաշվարկը պետք է կատարվեր ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջով՝ առ այն, որ ինքնակամ կառույցներն օրինական ճանաչվելու դեպքում` հողամասի սեփականատերը համապատասխան բյուջե պետք է մուծի վճարներ հաuարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով»։ Իսկ օրինականացման վճարներն էլ պետք է հաշվարկվեին ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցներով։
Վերոգրյալից բացի, Ռ. Անդրեասյանը անտեսել է նաև ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի պահանջը և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող և ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասը օտարելիս օտարման կադաստրային արժեքը եռապատիկի փոխարեն հաշվարկել է կրկնապատիկով:
8. Համայքնի ղեկավար Ռ․Անդրեասյանը, անտեսելով ՀՀ կառավարության կողմից հաստատած կարգը և առանց մարզպետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնություններն ու եզրակացությունները ստանալու, միանձնյա վարձակալության իրավունքով 2021թ. հունիսի 10-ի պայմանագրով քաղաքացի Գ. Կարապետյանին է տրամադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության 20.1 հա ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը:
9. Համայքնի ղեկավարը չի կանխել «Շեն-Կոնցեռն» ՓԲ ընկերության (հետագայում՝ «Գոլդ Լայմ» ՓԲ ընկերություն) կողմից վարձակալությամբ ստացած հողամասի սահմաններից դուրս հատվածում, կադաստրային քարտեզով և 2014թ. օրթոֆոտոհատակագծով հաշվարկված մոտ 5480 քմ մակերեսով հողամասի՝ հանքարդյունահանման միջոցով հողազավթումը։
10. Համայնքի ղեկավարի կողմից 2018թ. հուլիսի 6-ին կազմվել և ստորագրվել է կեղծ իրավունք վերապահող փաստաթուղթ նկուղային հարկով բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքում «հողամասի առկա վիճակը» մասում ներառվել է «չկառուցապատված» բառը, մինչդեռ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տալուն նախորդող ամսում շինությունն արդեն կառուցված է եղել։
ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով հանգամանքը, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների հատկանիշներ, հայտնաբերված հանրորեն վտանգավոր արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից