ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրդավարության ու մարդու իրավունքների «հերն անիծում են», զոռբայությամբ իշխանություն են պահում. Վահե Դոխոյանը՝ ՔՊ-ականների նախագծի մասին 04/01/2022 18:15 | ԼՐԱՀՈՍ
Համայնքներում փորձում են իշխանությունը զավթել, բռնագրավել: Իրենք արհեստական խնդիրներ են ստեղծում, հետո այդ արհեստական խնդրի լուծման համար կուրիոզ, աբսուրդ օրենքներ են ստեղծում, ժողովրդավարության ու մարդու իրավունքների «հերն անիծում են»: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման գնահատականով է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը՝ խոսելով ՔՊ-ական պատգամավորների հեղինակած ՏԻՄ-երի վերաբերյալ նոր նախագծի մասին:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել:
Նախագծի հեղինակները ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք պնդում են, որ օրենքի նախագիծը նպատակ ունի լուծել մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Վանաձորում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը, որտեղ տևական ժամանակ է համայնքապետ չեն կարողանում ընտրել, քանի որ դատարանը արգելք է դրել համայնքապետի ընտրության օրակարգով նիստ անցկացնելու վրա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հակադարձեց՝ Վանաձորում իրավիճակը լուծելու օրինական ճանապարհ կա՝ թույլ տան ավագանու նիստ անցկացնել և քաղաքապետ ընտրել.
«Իրենք խնդիրը ստեղծում են, հետո խնդիրը լուծելու համար մի հատ հիմար լուծում են ստեղծում, որը վաղ չէ մյուս օրը իրենց համար նոր խնդիր է լինելու, բա լավ, չե՞ն մտածում, որ այդ օրենքը մի քանի տարի հետո իրենց ի վնաս է աշխատելու, կարելի՞ է ժողովրդավարության գնացող երկրում նման հիմար օրենքներ ստեղծել: Փաստացի ընտրված ավագանի կա, բայց մարդիկ օրինագիծ են ընդունում համայնքապետի ԺՊ նշանակելու մասին, բայց ոչինչ չի խանգարում, որ ավագանու նիստ նշանակեն ու համայնքապետ ընտրեն»,-ասաց զրուցակիցը:
Վահե Դոխոյանի պնդմամբ՝ համայնքներում իշխանությունը զավթելու հերթական փորձն է արվում սրանով.
«Պարզ է չէ, որ եթե ժողովուրդը իրենց վստահեր, ընտրեր իրենց, իրենք նման օրենք ընդունելու կարիք չէին ունենա, այստեղ ավելի մեծ խնդիր կա, պետք է գիտակցեն, որ վաղուց կորցրել են ժողովրդի վստահությունը և զոռբայությամբ չի կարելի իշխանություն պահել, կարող են մի օր էլ օրենք բերել, որ քաղաքապետերը նշանակովի են,սահմանադրական կարգ փոխեն, բայց իրենք պետք է գիտակցեն, որ ժողովրդի վստահությունը, պուլսը կորցրել են վաղուց ու խիստ ժամանակավոր է՝ ինչ նախագիծ ուզում են ընդունեն, եթե չկա ժողովրդի աջակցությունը, այդ իշխանությունը երկար կյանք չի կարող ունենալ»,-ասաց Դոխոյանը:
Բացի դա զրուցակիցը նկատեց, որ շատ անհասկանալի դրույթներ կան նախագծում, օրինակ՝ օրենքով ասվում է եթե ԺՊ նշանակելուց 14 օրվա ընթացքում ավագանին նիստ չի գումարում, ավագանին կարող է ցրվել.
« Սա վերաբերվում է այն դեպքին, երբ ավագանին տարբեր պատճառներով նիստ չի ուզում գումարել, բոյկոտում է, բայց այստեղ խնդիրն այն է, որ մեզ թույլ չեն տալիս նիստ գումարել»,-ասաց Վահե Դոխոյանը:
Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։
«Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններն՝ 2-ական մանդատ։
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի գլխավորած դաշինքը դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին ամենամեծ թվով քվեն է ստացել, կալանավորվել էր դեկտեմբերի 16-ին:
Բացի այդ՝ ԼՀԿ-ն, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, աջակցելով ՔՊ-ին, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։
Արդյունքում՝ Վանաձորում քաոսային վիճակ է, իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոնդ Մարուքյանն էլ խրախուսվեց ու դիվանագետ նշանակվեց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից