ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի համար 2021թ. քրեական հետապնդման է ենթարկվել 25%-ով ավելի մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք. ամփոփում 04/01/2022 15:51 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ: 2020թ. ընթացքում 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Այսինքն նախորդող տարվա ամեմատ 2021թ. վարույթում շուրջ 8.8%-ով ավելի քիչ քննված քրեական գործերի պարագայում քրեական հետապնդման է ենթարկվել 25.2%-ով ավելի շատ անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Նրանց թվում են, մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2 պատգամավոր, 4 նախարար, 1 փոխնախարար, 3 դատավոր,
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՀՀ ՊՆ տեղակալ` ՆՏԱԴ պետ, Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, 2 մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ, ինչպես նաև ԱԱԾ, ոստիկանության, քննչական կոմիտեի, քրեակատարողական հիմնարկների, ՊԵԿ-ի, հարկադիր ծառայության տարբեր աստիճանի պաշտոններ զբաղեցնող 51 աշխատակից:
Քրեական հետապնդման են ենթարկվել նաև՝
• առողջապահության ոլորտի 62 ներկայացուցիչ, այդ թվում պոլիկլինիկայի 2 տնօրեն, բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի 1 նախագահ, կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՊՈԱԿ տնօրեն, բուժամբուլատորիայի վարիչ, 26 բժիշկ և այլոք,
• կրթության ոլորտի 70 ներկայացուցիչ, այդ թվում՝ ԲՈՒՀ-ի 2 ռեկտոր, 1 պրոռեկտոր, դպրոցի, մանկապարտեզի, ուսումնարանների և այլ ուսումնական հաստատությունների 45 տնօրեն և այլոք,
• սոցիալական ապահովության ոլորտի 40 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարի նախկին խորհրդական, նախարարության փորձաքննության բաժնի ղեկավար, նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն, սոցիալական ծառայության նախկին պետ, տուն-ինտերնատի տնօրեն, փոխտնօրեն և այլոք,
• էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 5 ներկայացուցիչ, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական և այլն,
• տեղական ինքնակառավարման ոլորտի 172 ներկայացուցիչ, այդ թվում՝ համայնքի 134 ներկա և նախկին ղեկավար, համայնքի ղեկավարի 1 տեղակալ, վարչական շրջանի 2 ղեկավար, գերեզմանատան վարիչ և այլոք,
• զինված ուժերի 107 ներկայացուցիչ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ ԳՇ ՌԵՊ վարչության պետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, ՊԲ ԿՇ և ԶԲ գծով տեղակալ, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, ՀՀ ՊՆ-ում բարձրագույն սպայական խորհրդատվական խորհրդի անդամ, զինկոմի տեղակալ, հանձնաժողովի նախագահ և այլոք,
• այլ ոլորտների 45 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախկին դեսպան, «Հայաստան Համահայկական Հիմնադրամ» ՀԿ գործադիր տնօրեն, մշակույթի տան տնօրեն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն, մետրոպոլիտենի նախկին տնօրեն, Երևանի քաղաքապետի նախկին օգնական, թատրոնի տնօրեն, բանկի մասնաճյուղի կառավարիչ, անտառտնտեսության 2 տնօրեն, ՋՕԸ նախկին գործադիր տնօրեն, պատկերասրահի տնօրեն և այլն:
Կոռուպցիոն քրեական գործերով քննությունների որակի և արդյունավետության բարձրացման հրամայականով պայմանավորված՝ դատախազների կողմից վարույթ իրականացնող մարմիններին 2021թ. ընթացքում տրվել է 481 ցուցում, որը 2020թ. (406) համեմատ ավելի է 18.5%-ով: Գործերի քննության ընթացքում օրենքի խախտում թույլ տալու կապակցությամբ կայացվել է հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին քրեական գործով քրեական դատավարությանը մասնացկելուց հեռացնելու մասին 30 որոշում:
Տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրսևորումների, դրանց կատարման նոր՝ կատարելագործված եղանակների հայտնաբերման վերաբերյալ ուսումնասիրությունները և ստացված տեղեկատվության հիման վրա առավել արդյունավետ քննության պլանավորման և իրականցման հիմնական չափորոշիչների սահմանումը։
Շեշտադրումը է կատարվել կոռուպցիոն պարբերականություն ունեցող, տարբեր սխեմաների կիրառմամբ, կատարման բարդեցված եղանակով աչքի ընկնող տարբեր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման վրա: Նման դրսևորումներ են բացահայտվել, մասնավորապես քաղաքաշինական, ճարտարապետական և նախագծային աշխատանքների կատարման, հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմաններում հողահատկացումների, մաքսային և հարկային հսկողության ոլորտներում:
Կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը բացարձակ առաջնահերթություն է նաև 2022թ.-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ