Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՎԴ-ի կամ ՍԴ-ն որոշման արդյունքում անգամ չի կարող մեղադրանքը վերաորակվել. Հետադարձ ուժ ունենալ չի կարող. Միհրան Պողոսյան 04/01/2022   17:59  |  ԼՐԱՀՈՍ

Ինչ որոշում էլ կայացնի Վճռաբեկ դատարանը, հետագայում՝ ՍԴ-ն, օրենքը, դրա մեկնաբանությունը, օրենքի բացը, լրացված օրենքը չի կարող տարածվել Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա։ Վատթարացնող նորմը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ շուրջ մեկ տարի առաջ՝ 2021թ. մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։ Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, ինչը վիճարկվել է Վճռաբեկ դատարանում։ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, որով դատախազը պահանջում է բեկանել ստորադաս ատյանի դատարանների որոշումները և գործն ուղարկել նոր քննության, ինչպես նաև՝ դատախազը միջնորդել է դիմել ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների սահմանադրականության հարցով։

Փաստաբան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՍԴ հայտնի որոշման հրապարակումից հետո որևէ մեկը, այդ թվում՝ դատախազության ներկայացուցիչները չէին վիճարկում որոշման օրինականությունը, հիմնավորվածությունը և բոլորը, այդ թվում՝ դատախազությունն իր դիրքորոշումներում պնդում էին, որ նման օրենսդրական կարգավորումների պարագայում ՍԴ նման որոշման կայացումից հետո միակ օրինական գործողությունը քրեական գործով վարույթի կարճումը և մեղադրանքից հրաժարումն է։ Այդ պահից սկսած դատախազությունը վիճարկում էր այլ հնարավորությունների, այդ թվում՝ վերաորակման նախատեսված չլինելը օրենքում, ինչը, ըստ դատախազության՝ օրենսդրական բաց է։ Դատախազությունը, չվիճարկելով, որ իրենց պարտականությունն է քրեական հետապնդումից հրաժարվելը, պնդում էին, որ քրեական գործի վարույթը պետք է կասեցվի, քանի որ գտնում էին, որ միակ հնարավորության առկայությունը հակասահմանադրական է և, որ պետք է այլ հնարավորություններ ևս լինեն։ Առաջին ատյանի դատարանում ներկայացված միջնորդությամբ դատախազությունը պնդում էր այդ դիրքորոշումը, հետո՝ Վերաքննիչ դատարանում, իսկ այժմ՝ վճռաբեկ բողոքով են պահանջում նույնը։ Այլ խոսքով՝ դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջում է գործը բեկանել ոչ թե 300.1-րդ հոդվածով նոր քննության, այլ՝ այդ միջնորդությունը քննության առարկա դարձնելու համար։

Փաստաբան Միհրան Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչ որոշում էլ կայացնի Վճռաբեկ դատարանը, հետագայում՝ ՍԴ-ն, միեւնույն է, չի կարող տարածվել Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա,եթե անգամ արձանագրվի, որ կա օրենքի բաց։

«Ցանկացած լուծում, որը պետք է տրվի հետագայում, փաստացի ստացվում է, որ հետադարձ ուժի հիմքով է կիրառվելու Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ, որովհետև ՍԴ որոշումը կայացնելու պահին, երբ առկա չի եղել այլ կարգավորում, հետագայում հետադարձով գնալ և ստեղծել այդ կարգավորումը, նոր ստեղծված կարգավորումը փորձել կիրառել նախկինում եղած գործի վրա, դա վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառում է, որը չի կարող լինել։ Այսինքն՝ առարկայական առումով ես անիմաստ եմ համարում այս գործողությունների կատարումը»,- նշեց Պողոսյանը։


Հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազը չի՞ գիտակցում, որ հետադարձ ուժով դա կիրառել, միևնույն է, չի կարող, որն է այս դեպքում շարժառիթը նման գործողությունների կատարման՝ փաստաբանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ում մտքով ինչ է անցնում, ինչ են կռահում, բայց վատն էլ հենց դա է, որ մեր երկրում նպատակահարմարությունից ելնելով իրավական հարցեր են լուծվում, ինչը շատ վատ և վտանգավոր է, վերջին ժամանակներում դա հաճախ հանդիպող թեմա է։ Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնատար անձինք՝ դատավորները, քննիչները, դատախազները, պետք է միշտ կատարեն միայն այն գործողությունները, որոնց համար լիազորված են օրենքով, ոչ թե՝ նպատակահարմարությամբ։

«Կարող է գիտակցում են՝ կատարում են, չեն գիտակցում՝ կատարում են, ես դա ասել չեմ կարող, բայց, եթե դա իրականացվում է նպատակահարմարությունից ելնելով, որոշ տեղեր, որոշ հասարակության խմբերի ինչ-որ գործողություններ ցույց տալու մղումից ելնելով, դա իրավաբանություն դուրս չի գալիս, դա դատախազությանը վայել չէ։ Պետք է հասկանան, որ այդ մարտավարական, իրավական սխալը թույլ են տվել 2019թ ապրիլ ամսին, երբ քրեական գործի մեղադրական եզրակացությունը, այս հանգամանքներն ունենալով, այսինքն՝ ՍԴ դիմելու միջնորդություն կար, հաշվի չեն առել, իրավական առումով պարտություն են կրել»,- նշեց Միհրան Պողոսյանը՝ արձանագրելով, որ այդ պարտությունը պետք է ընդունել հմուտ իրավաբանի նման և հաջորդ գործերում առաջնորդվել միայն օրենքով։

Հակառակ դեպքում վաղը, ինչպես նշեց փաստաբանը, կարող են նաեւ վաղեմության, համաներման հիմքով կարճված քրեական գործերով ասել, թե սխալ է եղել համաներման կիրառումը, վաղեմության հիմքով գործի կարճումը, պետք է վերսկսել, նոր մեղադրանք առաջադրել։ «Այդ ամբողջը կբերի իրավական անորոշության և իրավական անվտանգային համակարգի հենասյուներից մեկի սասանմանը։ Մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, պետք է պատկերացնեն, որ սա կոնկրետ տվյալ գործով չէ, այլ՝ իրավական համակարգը սասանելու կամ չսասանելու հարց է քննարկվում»,- ընդգծեց Միհրան Պողոսյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:10 10/02/2022  |  ՄեկնաբանությունԿամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է. Միհրան Պողոսյան
18:23 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Արղամանյանին հիշեցնում ենք, թե ինչն է իր մոտ լավ ստացվում՝ թմբուկով հարվածելը. Միհրան Պողոսյանը թմբուկով էր գնացել դատարան
12:40 30/12/2021  |  ՄեկնաբանությունՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը
19:16 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՄինչ օրս պաշտպանական կողմին չի տրամադրվել Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը․ փաստաբան
13:11 15/11/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանը մի երկիր է, որտեղ ՊՆ նախարար է նշանակվում զինվորական հանցագործության համար դատապարտված, ռուսական ու հայկական բերդերում պատիժ կրած անձը.Պողոսյան
17:22 27/07/2021  |  ՄեկնաբանությունԴատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ. Պողոսյան
13:12 22/07/2021  |  ՄեկնաբանությունՀանցագործը պոզով-պոչով չի լինում. Միհրան Պողոսյան
11:03 16/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ԿԸՀ որոշումը
17:28 14/06/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևանյան փողոցներում ադրբեջանական տարբերանշանով գարեջուր է վաճառվում
18:41 11/06/2021  |  Մեկնաբանություն«Ո՞ւմ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, և ո՞վ է նրան ասել, թե՝ ձև չունես, ուզես-չուզես պիտի տաս»․ Միհրան Պողոսյան

Արխիվ

[]