Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանը փորձում է փոխել իր աշխարհաքաղաքական վեկտորը դեպի արեւմուտք. պատրաստ է շատ լուրջ զիջումների գնալ՝ Ռուսաստանի ազդեցությունը մեզ վրա թուլացնելու համար. Հայկ Խալաթյան 03/31/2022   20:10  |  Քաղաքական

Հայաստանը փորձում է փոխել իր աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, հայկական կողմն անգամ պատրաստ է շատ լուրջ զիջումների գնալ Արցախի հարցում, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Փաշինյանը և իր թիմակիցները կարծում են, որ դրանից հետո Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ազդելու հնարավորությունները կկրճատվեն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց հայտարարություններում մշտապես կարմիր թելի նման տանում են այն թեզը, որ իրավիճակի պատասխանատուն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն են: Այսօր էլ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, խոսելով հակառակորդի՝ Փառուխ գյուղ ներխուժման մասին, հայտարարել է, որ «Փառուխում ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները մուտք են գործել նրանց պատասխանատվության գոտի»:

Հատկանշական է, որ այս ամենի ֆոնին՝ ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Վերլուծելով փաստերը՝ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն արձանագրում է, որ Հայաստանը փորձ է անում փոխել իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք, ավելին՝ ըստ քաղաքագետի՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են անգամ լուրջ զիջումների՝ Ռուսաստանի ազդեցությունը Հաայստանի վրա թուլացնելու համար.

«Ռուսաստանը շատ ազդեցության միջոցներ ունի Հայաստանի վրա, բայց հիմնական միջոցը անվտանգայինն է: Մենք ինչո՞ւ ենք սերտ համագործակցում Ռուսաստանի հետ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են, բայց Հայաստանի ներկայիս վարչակարգը վստահ է, որ եթե մենք «բարիշենք» Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ապա Ռուսաստանի հետ սերտ անվտանգային համագործակցության կարիք չի լինի, բայց այստեղ շատ կարևոր հարց կա՝ իսկ Թուրքիայում և Ադրբեջանում պատրա՞ստ են հայերին դրանից հետո չընկալել որպես թշնամի, ստիպված եմ հիասթափեցնել՝ ոչ»,-ասաց Խալաթյանը:

Ըստ նրա ՝ աշխարհաքաղական ուղղվածության այս փոփոխությունը Հայաստանի համար շատ ծանր հետևանքներ է ունենալու. «Մինիմում՝ Արցախի կորուստ, մաքսիմում՝ չի բացառվում այլ կորուստներ, օրինակ՝ Սյունիքի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատական հայտարարություններին՝ փորձագետը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները փորձում են ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա, որովհետև հասարակությանը պետք են մեղավորներ ստեղծված իրավիճակում.

«Այդ մեղավորը լինելու է կա՛մ Փաշինյանը, որն իրական մեղավորն է, կա՛մ Ռուսաստանը, կա՛մ էլ որևէ այլ երկիր, քանի որ նախկինների թեման այլևս ակտուալ չէ հանրության համար: Սրա նպատակը Ռուսաստանի, ռուս խաղաղապահների և Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու նպատակով են արվում »,-ասաց զրուցակիցը՝ նկատելով, որ ռուս խաղաղապահների քննադատող հայտարարություններ են հնչում այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում՝ ո՛չ երկրի անվտանգությունը ապահովելու, ո՛չ բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, ո՛չ Արցախի անվտանգությունն ապահովելու համար։

«Այնպես չէ, որ ռուս խաղաղապահների գործողությունները իդեալական են, լավն են, այո՛, արժանի են քննադատության, բայց եթե դու ինքդ քո պարտականությունները նույնիսկ Հայաստանի, էլ չեմ ասում Արցախի անվտանգության հետ կապված չես իրականացնում, արդարացնում ես ադրբեջանցիների գործողությունները, իսկ հետո էլ փորձում ես էմոցիոնալ արձագանքել Արցախում տեղի ունեցողին, հարց է առաջանում, որքանով ես դու անկեղծ »,-ասաց Խալաթյանը:

Արձանագրելով, որ ռուս խաղաղապահները որոշ դեպքերում թերանում են իրենց գործառույթներում՝ զրուցակիցն ընդգծեց, որ նրանց գործառույթները սահամանփակ են և պետք չէ ակնկալել, որ ռուս խաղաղապահները կրակելու են ադրբեջանցիների վրա, քանի որ նրանք այդ մանդատը չունեն. «Ադրբեջանցիներն էլ են հասկանում, որ Հայաստանը ոչինչ չի անելու, Արցախի ռազմական կարողությունները շատ փոքր են, որպեսզի կարողանան պատշաճ դիմադրություն ցույց տալ, իսկ խաղաղապահները սահմանափակ են, դրա համար էլ ադրբեջանցիները ագրեսիվ քայլերի են գնում՝ հասկանալով, որ որքան էլ Ռուսաստանը դժգոհ լինի, չի կարող ինքն իր համար երկրորդ ճակատ բացել, որովհետև այս իրավիճակում Ադրբեջանի հետ բախումը լինելու է Թուրքիայի հետ բախում, դրա համար էլ սանձարձակ են պահում »,-ասաց Հայկ Խալաթյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:37 31/03/2022  |  ՔաղաքականՀայաստանի իշխանությունների վարած հակառուսական քարոզը Ադրբեջանի անմիջական հրահանգով է՝ սպասարկելու տարածաշրջանում թուրք – ադրբեջանական շահը».Անդրանիկ Թևանյան
19:09 31/03/2022  |  Միջազգային լրահոսԲեռլինում նախազգուշացրել են ռուսական գազից հրաժարվելու հետեւանքների մասին
18:58 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը երբեք չի նպաստի իր տարածքով օտարերկրյա ահաբեկիչ-մարտիկների տեղափոխմանը Ուկրաինա.Նիկոլ Փաշինյան
18:34 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԽժռում են յուրայիններին. Կոռուպցիայի մեջ մեղադրվող Փիլոյանը հերոսացվել էր Փաշինյանի կողմից՝ Արցախում կրած դաժան պարտության արդյունքում
15:41 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագրի ստորագրումը
14:52 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
13:32 31/03/2022  |  ՄեկնաբանությունԽաղաղ դարաշրջան բացելու խոստումով եկան իշխանության, եւ անգամ հիմա չեն հասկանում, որ քնած մարդուն կացնահարած թշնամին տեսանելի ապագայում չի պատրաստվում խաղաղության գնալ. Մանգասարյան
12:33 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Փիլոյանի գործով Փաշինյանը հիշեց անմեղության կանխավարկածը
12:12 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԳիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական նամազ են միացնում, մարդկանցից պահանջում են լքել իրենց տները. սա էթնիկ զտման ակնհայտ պահանջ է.Նիկոլ Փաշինյան
12:04 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը.Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]