Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանի իշխանությունների վարած հակառուսական քարոզը Ադրբեջանի անմիջական հրահանգով է՝ սպասարկելու տարածաշրջանում թուրք – ադրբեջանական շահը».Անդրանիկ Թևանյան 03/31/2022   19:37  |  Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության նիստում ռուսական զորամիավորման դեմ տարվող թիրախավորված հակաքարոզչությունն այլ բան չէ, քան թուրք – ադրբեջանական տանդեմի շահերի բացահայտ սպասարկում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ նկատենք, որ համանման գնահատականներ չեն տրվել այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը վաղուց արդեն գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում և, անգամ, չի հրապարակվում մեղավորների ցանկը, թե ովքե՞ր են թույլ տվել, որպեսզի դա տեղի ունենա։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ բնակավայրերի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները Փառուխ են մտել ռուս խաղաղապահների ներկայությամբ, որ ադրբեջանցիները օրեր շարունակ բարձրախոսներով ահաբեկում են Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչներին, ինչը նույնպես արվում է ռուս խաղաղապահների աչքի առաջ։ Միաժամանակ, Փաշինյանը կոչ էր արել միջազգային հանրությանը հասցեական գնահատականներով հանդես գալ։

Անդրանիկ Թևանյանը նկատում է՝ ինչ խոսք, Փառուխում, Քարագլխում և Խրամորթում տեղի ունեցածը մտահոգիչ է, որը հարցեր է առաջացնում թե՛ ՀՀ Կառավարությանը, թե՛ Արցախի իշխանություններին, և թե՛ տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահ զորամիավորմանը, սակայն, ստեղծված իրավիճակում, Ռուսաստանի Դաշնության և Արցախում ռուսական զորամիավորման դեմ տարվող թիրախավորված հակաքարոզչությունն այլ բան չէ, քան թուրք – ադրբեջանական տանդեմի շահերի բացահայտ սպասարկում, որն իրականացնում են հայկական իշխանությունները, նրանց կից շրջանակներն ու ՀՀ-ում գործող, այսպես կոչված, արևմտամետ կառույցները, որոնք, իրականում, թուրքական օրակարգ են սպասարկում։

«Փաստացի, Արցախի ամբողջական հայաթափումը կանխվել է Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ։ Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ ՌԴ-ն դարձել է Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ Սյունիքի պարագայում այդ գործառույթն, ըստ էության, կատարում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եթե այս իշխանությունների հայեցողությամբ լիներ, ապա նրանք, անկասկած, Ադրբեջանին կհանձնեին ողջ Արցախը ու մենք դրա ականատեսն էինք։ Եվ, հիմա, երբ հայաստանյան իշխանություններն ու նրանց արբանյակ կառույցներն այսօրինակ հակառուսական քարոզ են իրականացնում, ապա այստեղ կասկածներ չկան, որ դա արվում է Ադրբեջանի անմիջական հրահանգով՝ սպասարկելու տարածաշրջանում թուրք – ադրբեջանական շահը։ Որևէ մեկի համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ այս իշխանություններն առաջնորդվում են հենց այդ օրակարգով։ Ըստ այդմ, ռուսական գործոնն, ամեն կերպ, պետք է հեռացվի Հարավային Կովկասից, ինչի իրականացմանն էլ լծվել է այս իշխանությունը, մոռանալով, որ անվտանգային տեսակետից մենք այստեղ այլընտրանք, ուղղակի չունենք»,- ասում է ԱԺ պատգամավորը։

Հարցին՝ արդյո՞ք Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, չկա՞ անհրաժեշտություն ընդլայնելու տեղում ծառայություն իրականացնող ռուսական զորամիավորման մանդատի շրջանակը, Անդրանիկ Թևանյանը պատասխանում է՝ գուցե դրա անհրաժեշտությունը կա և խաղաղապահ գործառույթ իրականացնող զորամիավորման պարտավորությունների ընդլայնումը պետք է առաջիկա բանակցության առարկա դարձնել, սակայն, օրվա իշխանությունների կողմից այդ հարցը օրակարգ մտցնող չկա և չի լինելու. «Արդեն խոսվեց, որ այս պահին՝ սպասարկելով թուրք - ադրբեջանական տանդեմի շահերը, օրվա իշխանությունների գործուն մասնակցությամբ փորձ է արվում իրականացնել ճիշտ հակառակը՝ հեռացնել ռուսական զորամիավորմանը տարածաշրջանից։ Այս պահին ռուս խաղաղապահների դեմ է աշխատում նաև ողջ ադրբեջանական մեդիա դաշտը և պատահական չէ, որ ՌԴ-ում արգելափակվել են ադրբեջանական առաջատար մի շարք ԶԼՄ-ների հեռարձակումը՝ գնահատելով դա որպես թշնամական քարոզչություն, որ տարվում է ՌԴ-ի դեմ։ Ի՞նչն է այստեղ զարմանալիորեն անընդունելին՝ նույն թեզերը, որ լրատվական դաշտ է նետել ադրբեջանական քարոզչամեքենան՝ վարկաբեկելու համար ռուս խաղաղապահներին, նույն այդ թեզերը փորձում են ակտիվորեն կիառել նաև հայաստանյան որոշ լրատվամիջոցներ։ Սա ուղղակի անթույլատրելի է»,- ասում է Անդրանիկ Թևանյանը։

Խոսելով, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի», որն ավելի ճիշտ է բնորոշել Հայաստանին ստրկության դատապարտող փաստաթղթի մասին՝ պատգամավորը նկատում է՝ վերոհիշյալ պայմանագրի անխոչընդոտ վավերացման նպատակով է, որ այս օրերին Հայաստանում և Արցախում պատերազմական դրության վերաբերյալ ուռճացված վտանգներ են բեմադրվում.«Ակնհայտ է, որ գործ ունենք բացառապես նույն սցենարի հետ, ինչին ականատես եղանք պատերազմի օրերին, երբ Փաշինյանը հայտարարեց, թե, իբր, հազարավոր կյանքեր փրկելու համար, ինքը ստիպված է եղել գնալ ստորացուցիչ փաստաթղթի ստորագրմանը՝ կապիտուլյացիային։ Եթե նկատել եք, այս իշխանությունները համառորեն չեն օգտագործում այն ձևակերպումը, որ իրենք համաձայն չեն լինելու Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի հետ։ Նրանք ամեն կերպ խուսափում են այս հարցի վերաբերյալ հստակ պատասխանից, սրանով իսկ ցույց տալով, թե իրականում ինչ խնդիր է լուծվելու ապրիլի 6-ին՝ Բրյուսելում կայանալիք Ալիև - Փաշինյան հանդիպման ժամանակ։ Հավանավար Բրյուսելում կքննարկվի հերթական հակահայկական փաստաթղթի ճակատագիրը, որով կամրագրվի՝ Արցախի ամբողջական հանձնումն Ադրբեջանին»։ 

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, նմանօրինակ անթույլատրելի գործարքը բացառելու համար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո, հստակ քարոզչական քաղաքականություն է որդեգրել, որով արձանագրում է՝ Արցախը չի կարող չլինել Ադրբեջաննի կազմում։ Իհարկե, նա այս մոտեցումն արդարացնում է իր ստացած, այսպես կոչված, ծանր ժառանգությամբ, որով իրեն, իբր, այլընտրանք չի մնացել, սակայն, սա իրականում մանիպուլյացիաներ են, որը խիստ բնորոշ է այդ մարդուն։ Ըստ էության, մենք գործ ունենք ոչ միայն, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի վավերացման, այլ բոլորովին նոր իրողությունների թելադրման հետ, որի մոդերատորն, իրականում, բացահայտ կերպով Թուրքիան է։ Ինչ վերաբերում է առաջիկա անթույլատրելի փաստաթղթի վավերացման դեմ ուղղված քայլերին, ապա այստեղ պետք է ընդգծեմ հետևյալը՝ ընդդիմադիր դաշտը պարտավոր է հակազդեցության գործուն մեխանիզմներ առաջ բերել։ Այս առումով, իհարկե, նկատելի պասիվություն կա, որն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր է ունեցել, սակայն, այլևս, սուբյեկտիվ բոլոր հիմքերը վերացնելու օրակարգային անհրաժեշտություն կա՝ հանրությանն այլընտրանքային տարբերակներ ներկայացնելու համար։ Այս հարցը մենք մեր ներսում պետք է քննարկենք և անհապաղ լուծումներ գտնենք, քանի դեռ Հայաստանն այդ ռեսուրսներն ունի դիմադրելու, որովհետև, հակառակ դեպքում, այդ ռեսուսները գնալով նվազում են, իսկ դրա հետևանքներն անդառնալի կարող են լինել Հայաստանի և Արցախի լինելիության համար»,- ամփոփելով զրույցն, ասում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը երբեք չի նպաստի իր տարածքով օտարերկրյա ահաբեկիչ-մարտիկների տեղափոխմանը Ուկրաինա.Նիկոլ Փաշինյան
18:34 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԽժռում են յուրայիններին. Կոռուպցիայի մեջ մեղադրվող Փիլոյանը հերոսացվել էր Փաշինյանի կողմից՝ Արցախում կրած դաժան պարտության արդյունքում
15:41 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագրի ստորագրումը
15:40 31/03/2022  |  Միջազգային լրահոսԱլիեւը հայտարարել է, թե հնարավորինս շուտ պետք է ստորագրվի Խաղաղության պայմանագիրը
14:52 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
13:32 31/03/2022  |  ՄեկնաբանությունԽաղաղ դարաշրջան բացելու խոստումով եկան իշխանության, եւ անգամ հիմա չեն հասկանում, որ քնած մարդուն կացնահարած թշնամին տեսանելի ապագայում չի պատրաստվում խաղաղության գնալ. Մանգասարյան
12:33 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Փիլոյանի գործով Փաշինյանը հիշեց անմեղության կանխավարկածը
12:12 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԳիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական նամազ են միացնում, մարդկանցից պահանջում են լքել իրենց տները. սա էթնիկ զտման ակնհայտ պահանջ է.Նիկոլ Փաշինյան
12:04 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը.Նիկոլ Փաշինյան
12:01 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից ՊԲ-ի դուրս բերումը կնշանակի ԼՂՀ-ից հայերին դուրս հանել. Փաշինյան

Արխիվ

[]