ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանգիստ թողեք մեզ՝ որդեկորույս մայրերիս, մեր սրբագույն անունը ձեր քաղաքական ճղճիմ նպատակների հետ մի կապեք, գոնե հարգանքով վերաբերվեք մեր կորստին.զոհված զինվորի մայրը՝ Աննա Հակոբյանին 03/31/2022 10:55 | Մեկնաբանություն
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս նահատակ, գյումրեցի Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ դիմելով վարչապետի տիկին Աննա Հակոբյանին.
«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ։
Չգիտեմ՝ ինչքան է շարունակվելու այս ամենը. ինչ են ուզում վարչապետն ու իր տիկինը մեզանից, որ ամենաթանկն ենք տվել, կորցրել մեր զավակներին, մնացել ցավի ճիրաններում, չգիտենք՝ ինչպես դիմակայենք բացվող ամեն օրվան, ինչպես չխելագարվենք զարհուրելի հիշողություններից, որ դաջվել է մեր ուղեղում՝ մեր զավակների մասունքները փնտրելու դաժանագույն տեսարաններից…
Աննա Հակոբյան, դիմում եմ ձեզ, ավելի ճիշտ հիշեցնում, որ մենք մենակ էինք այն դաժան օրերին, երբ խելացնոր կերպով մեր զավակներին էինք փնտրում, չգիտեինք՝ ում դիմենք, ով կօգնի… վստահ եմ, չեք էլ կարող պատկերացնել՝ ինչ էինք զգում… Ու՞ր էիք այդ օրերին, ինչու՞ մեր կողքին չէիք, ինչու՞ օգնության ձեռք չէիք մեկնում ցավից ու անզորությունից խելագարվող մորը՝ իր որդու գոնե մասունքը գտնելու, լսու՞մ եք՝ ինչ եմ ասում, մասունքը, ոչ թե զավակի մարմինը անկենդան, ոչ թե զավակին…
Մենք անցանք կենդանի դժոխքի միջով, տեսանք ու զգացինք մարդկային կյանքի հետ անհամատեղելի տառապանքներ, որ կրում ենք մեր սրտում մինչ օրս… Ու՞ր էր երկրի ղեկավարի տիկինը մեզ համար այդ ծանրագույն օրերին… Դուք մեզ հետ չէիք…
Այսօր էլ հանգիստ թողեք մեզ՝ որդեկորույս մայրերիս, մեր սրբագույն անունը ձեր քաղաքական ճղճիմ նպատակների հետ մի կապեք, գոնե հարգանքով վերաբերվեք մեր կորստին, ռեստորանային համալիրներում կեղծ ու բարձրագոչ բառեր մի հնչեցրեք՝ իբրև թե մեզ գոտեպնդելու մասին: «Խաչիկ-վաչիկի»-ի պարային ռիթմերը մեզ համար չեն, դրանով միայն աղ եք լցնում մեր վշտին, անլուրջ դարձնում մեր՝ հերոսներ ծնած մայրերիս համեստագույն կերպարը, աղավաղում իրականությունը…
Հեռու՛ մնացեք մեզանից, մեր կյանքից, մենք՝ որդեկորույս մայրերով միմյանց մխիթարել գիտենք և շարունակելու ենք ապրել մեր ձևով՝ ապրեցնելով մեր հերոս զավակների հիշատակը…»,-գրել է զոհված զինվորի մայրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ