ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան. ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնություն 03/31/2022 17:03 | ԼՐԱՀՈՍ
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով` ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Մեծի Տանն Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված այլ ղեկավարներին։
Դեռեւս շատ ուշ չէ համախմբվելու եւ փրկելու մեր ապագան
Բաց նամակ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին,
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին,
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին,
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին,
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին,
Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված բոլոր ղեկավարներին
Հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուրամյակի իր պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկը։ Ամբողջ աշխարհն է ենթարկվում ցնցումների և խոշոր վերափոխումների։ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց տարածաշրջանային ու համաշխարհային աղետաբեր զարգացումները վերստին մեծացրել են մեր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները։
Ժամանակն է, որ համախմբվենք և հրատապ պաշտպանենք ներկան՝ փրկելու համար մեր ապագան։ Դա մեր՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների պարտքն է մեր նախնիներին։ Դա մեր պարտքն է մեր զավակներին, մեր թոռներին, մեր մշակույթին ու պատմությանը:
Մեր ազգի և հայրենիքի առջև ծառացած են բազմաբնույթ մարտահրավերներ.
· Արցախը վտանգված է, նրա բնակչությունը առերեսվում է ֆիզիկական ու սոցիալական անվտանգության ամենօրյա սպառնալիքների՝ առանց իր ապագայի որևէ որոշակիության։
· Թուրքիան ու Ադրբեջանը՝ դաշնակցաբար, շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը։ Նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների, որոնք էլ ավելի կվտանգեն մեր իսկ հայրենիքում հարատևող պետություն կառուցելու մեր կարողությունը:
· Տնտեսական զարգացումը Հայաստանում անբավարար է և ունակ չէ հոգալ մեր ազգային անվտանգության ապահովման կարիքները։ Ավելի վատ՝ այժմ կանգնած ենք աշխարհաքաղաքական լրջագույն սպառնալիքների, պատերազմների, համավարակի և պատժամիջոցների վտանգների առջև:
· Հայաստանն ու Սփյուռքը չեն կարողացել արդյունավետ գործընկերություն հաստատելու ուղիներ գտնել Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում։ Սփյուռքի ցանցային համակարգերը և կուտակված փորձառությունը հիմնականում կտրված են մնում մեր հայրենիքի հրատապ կարիքներից:
Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի ընտրված կառավարությունը։ Սակայն այն գործողությունները, որ կառավարությունն այժմ ձեռնարկում է և կամ չի ձեռնարկում, իրենց ներգործությունը կունենան ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական այս պահին, բոլոր ընտրված և նշանակված ղեկավարները, մեր ընթացքը դեպի բարեկեցիկ ապագա առաջնորդելիս, պետք է ավելի լայն պատասխանատվություն ստանձնեն, օգտագործեն ողջ ժողովրդի ներուժը և հաշվետու լինեն երկրի ու արտերկրի հայությանը։
Այսօր մենք պետք է Ո՛Չ ասենք քարացած մտածողությանը, Ո՛Չ՝ մեր գոյության իրական սպառնալիքների թերագնահատմանը, Ո՛Չ՝ անտարբերությանն ու անգործությանը։
Ներկայիս այս իրողությունների հանդիման մենք խիստ կարիքն ունենք այնպիսի առաջնորդության ու առաջնորդների, որոնք կհաղորդակցվեն, բայց նաև կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները և կգործեն միասին՝ հասկանալով, որ ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն ընդունում է պատմական այս պատասխանատվությունը և պատրաստ է իր ներդրումն ունենալ ցանկացած հնարավոր միջոցով:
Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու համար։ Մենք ոչ թե հանդիսատեսներ ենք, այլ վերապրողների ազգ: Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան։
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնություն
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որի նպատակն է աշխատել Հայաստանի և հայության ապագան հավաքական կերպով ապահովելու ուղղությամբ: Այն հիմնադրվել է վեց համանախաձեռնողների՝ Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի, Արամ Բեկչյանի, Դավիթ Թավադյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից: Նախաձեռնությունը հիմնադրվել է 2020 թվականի ապրիլին, նրան աջակցում են ավելի քան 109 հազար անձինք 108 երկրներից: Նախաձեռնությունը հռչակել է 15 նպատակներ, որոնք ծառայելու են Հայաստանի և հայության զարգացմանը՝ որպես հիմնասյուներ:
Ս․թ․ Փետրվարի 21-ին ստեղծվել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը՝ համակարգելու հանրային նախաձեռնությունը։ Հիմնադրամի գործադիր տնօրենն է Արտակ Ապիտոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ