ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանը չի տիրապետել որեւէ հստակ հետազոտության՝ Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորելու ՀՀ բնակչության ցանկության» մասին խոսելիս. ԱԳՆ-ն չի կարողացել տրամադրել սոցհարցման տվյալներ 03/30/2022 17:12 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որեւէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նման վիճարկելու հայտարարությամբ էր հանդես եկել «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ ասելով. «Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե այդ հայտարարությունը եղել է նախարարի կարծիքը, թե այն հիմնված է հետազոտության, սոցհարցման արդյունքների վրա։ Ու խնդրել հայտնել, թե ում կողմից եւ երբ է կատարվել այդ հետազոտությունը, ինչ հարցերի շրջանակ է ուսումնասիրվել ու ինչ արդյունքներ են արձանագրվել։ Միաժամանակ խնդրել էինք տրամադրել նաեւ արտգործնախարարի հայտարարության համար հիմք հանդիսացած սոցհարցման կրկնօրինակը։
Սակայն պարզվեց, որ նախարարն ընդամենը ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից նեկայացված այն կարծիքը, որ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում»,- նշված է ԱԳՆ-ի գրավոր պատասխանում։
Նկատենք, որ բաց աղբյուրներում առկա հարցման արդյունքները փաստում են հակառակի մասին, որ Հայաստանի հասարակությունն ամենևին էլ պատրաստ չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ավելին՝ այդ երկու երկրները համարում են սպառնալիք Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ ամերիկյան IRI կազմակերպությունը դեռևս 2021թ-ին հարցում էր իրականացրել՝ հայ հասարակության հանրային կարծիքը պարզելու համար: Ըստ ամերիկյան կազմակերպության հարցման արդյունքների՝ հարցվածների 90%-ը՝ Թուրքիան, և 77%-ը՝ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հարցվածների միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները։
Հարցվածների շուրջ կեսը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները։
Այսպիսով՝ արտգործնախարարությունն իր գրավոր պատասխանով ապացուցել է, որ Արարատ Միրզոյանը չի ունեցել որեւէ հիմք նման վիճարկելու հայտարարություն անելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ