ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պարոն Սերժ Սարգսյան, ասեք, խնդրեմ, ովքե՞ր են այդ շատ ավելի լուրջ ուժերը, որոնց դուք պարտվել եք 2018 թվականին, դուք կապիտուլացվել եք արտաքին ուժերի թուրքական գործակալների՞ն». Արթուր Համբարձումյան 03/30/2022 21:44 | Քաղաքական
Դեռևս 1,5 տարի առաջ, կոմպետենտ մարդիկ բաց տեքստով հայտարարում էին, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն իրենցից թուրքական գործակալներ են ներկայացնում։ Այդ մասին ահազանգեց և՛ Ազգային Անվտանգության Ծառայության նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանն՝ իր հայտնի հարցազրույցի ընթացքում, և՛ Միքայել Մինասյանն՝ իր հեղինակային վիդեոշարքում։ Ի՞նչ արեց այս հասարակությունը, ինչպե՞ս արձագանքեց կամ հակազդեց այդ լուրերին։ Ոչ մի կերպ, բացի, թերևս, զարմանալուց, իսկ հետո՝ նաև շրջանցելուց այդ լուրը»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը։
Վերջնս հիշեցրեց նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աղմկահարույց հայտարարությունն առ այն, թե ինքը 2018 թվականին այս իշխանություններին չի պարտվել, այլ՝ շատ ավելի լուրջ ուժերի. «Թեպետ, ես համաձայն չեմ իր այս ձևակերպման հետ, այնուամենայնիվ, հիմա հարց եմ տալիս, պարոն Սարգսյանին, ասեք, խնդրեմ, ովքե՞ր են այդ շատ ավելի լուրջ ուժերը, որոնց դուք պարտվել եք 2018 թվականին։ Կներեք, պարոն Սերժ Սարգսյան, պատասխանեք հարցիս՝ դուք կապիտուլացվեք եք արտաքին ուժերի թուրքական գործակալների՞ն, որովհետև Նիկոլ Փաշինյանը կապիտուլացվել է Ադրբեջանին, հիմա էլ պատրաստվում է կապիտուլացվել նաև Թուրքիային։ Պարոն Սարգսյան, պատասխանեք ինձ, խնդրում եմ՝ ո՞րն է ձեր և կապիտուլյանտ Փաշինյանի տարբերությունը։ Ո՞ւմ եք պարտվել, պարոն Սարգսյան, գոնե խայտառակ պատերազմից հետո կոնկրետ անուններ տվեք, որովհետև դուք շատ լուրջ հայտարարություն եք արել, որ մեզ նույնքան լուրջ մտորումների տեղիք է տվել…»,- ասել է Արթուր Համբարձումյանը և հավելել՝ երբ մենք կստանանք հնչեցված վերոհիշյալ հարցերի պատասխանները, կհասկանանք նաև, թե ինչո՞ւ ենք այսօր այս իրավիճակում հայտնվել։
Այսօր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել է Բաքու, արդյոք վտանգ չկա, որ փորձելու են Ադրբեջանի միջոցով լարել իրավիճակը տարածաշրջանում, հրահրել պատերազմ՝ լրագրողի դիտարկմանն ի պատասխան Արթուր Համբարձումյանն արձագանքել է՝ հավաքական Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն և Անգլիան, Ադրբեջանին փորձում են օգտագործել որպես պլատֆորմ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ ճակատ բացելու համար.«Այսօրինակ բոլոր գործողությունները միտված են միայն մեկ նպատակի՝ Ռուսաստանի Դաշնության ուժերը թուլացնելուն։ Այս իմաստով, բոլորովին չեմ բացառում, որ առաջիկայում այս տարածաշրջանում, Ադրբեջանի գործուն մասնակցությամբ, ռազմական գործողություններ կսկսվեն։ Ամեն ինչ մեծապես կախված է նաև այն հանգամանքից՝ ինչպե՞ս կդասավորվեն առաջիկա զարգացումները ռուս ուկրաինական ճակատում։ Չմոռանանք նաև, որ բոլորովին վերջերս Ուկրաինայից իշխանությունների բարձրագույն մակարդակով հորդորներ էին հնչում՝ ՌԴ-ի դեմ նոր ճակատներ բացել՝ օգտագործելով Վրաստանը, Աբխազիան, Օսեթիան, Արցախը։ Այս համատեքստում դիտարկումներ անելով, չենք կարող բացառել, որ մեր սահմաններին նույնպես առաջիկա մոտ ապագայում ռազմական գործողություններ կծավալվեն»,- ասել է Արթուր Համբարձումյանը։
Նկատառմանը, թե, ըստ «Flightradar24»-ի փոխանցած տեղեկությունների, այսօր Թուրքիայից դեպի Ադրբեջան ուղևորվող «Բայրաքթար»-ն անցել է Հայաստանի տարածքով՝ Արթուր Համբարձումյանն արձագանքում է՝ սա լիովին կարող է տեղի ունենալ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը թրքական շահը անշեղորեն պաշտպանող իշխանությունների շնորհիվ թափած ջանքերի, «проходной двор» է դարձել. «Եվ, քանի որ Երևանի կենտրոնում նստում են մարդիկ, ովքեր աֆիլացված են թուրքական իշխանություններին, ապա, չի բացառվում, որ մեր սահմաններին ծագած ռազմական գործողությունների ընթացքում, այդ «Բայրաքթար»-ները կարող են նույն հաջողությամբ և անարգելք սավառնեն նաև Երևանի և ողջ Հայաստանի Հանրապետության երկնքով»,- ամփոփելով զրույցն ասել է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ