ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի «Խաղաղության պայմանագրի» հիմնական վտանգը ոչ միայն հավերժ պատերազմն է, այլեւ հավերժ ստրկությունը՝ թշնամի երկու երկրից. ռազմական փորձագետ 03/30/2022 20:50 | Քաղաքական
«Տխրահռչակ Խաղաղության պայմանագրով մենք պարտավորված ենք լինելու ճանաչել հարևան պետության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, նաև Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանը հավակնություններ ունի նաև Հայաստանի որոշ մարզերից իրեն տարածքներ միացնելու հարցում, այդ թվում՝ Սյունիքից, Արարատից, Տավուշից, Գեղարքունիքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ, մասնավորապես, Տավուշից և Արարատից հնարավոր հանձնվող տարածքները) միջպետական կարևորագույն մայրուղիների վրա են լինելու։ Հետևաբար, սա ոչ թե հավերժ պատերազմի, այլ հավերժ ստրկության հեռանկար է բացելու Հայաստանի համար»,
Նրա փոխանցմամբ՝ այսպիսով, Հայաստանն ընկնում է մի ծուղակի մեջ, որտեղ թուրք -ադրբեջանական տանդեմը դառնում է թելադրող, մի կողմից՝ ռազմական, մյուս կողմից՝ տնտեսական. «Այս իրավիճակում, Ադրբեջանից ցանկացած պահին տարատեսակ ռազմական սպառնալիքներ կարող են ուղղվել Հայաստանի ուղղությամբ, մյուս կողմից՝ առկա է լինելու թուրքական կապիտալի էքսպանսիան։ Սա մեզ խոստանում է, մոտավորապես, Աջարիայի ճակատագրով մի հեռանկար, որից, եթե անգամ, փորձես դուրս գալ, համապատասխան լծակներ չես ունենալու։ Թուրքիան հոգ կտանի, որպեսզի տեղի պետական հաստատությունները, որոնց ղեկավարները ձևավորվում են ընտրությունների արդյունքով, ՔՈ-ների և նմանօրինակ այլ կազմակերպությունների տեսքով, թուրքական լոբինգ իրականացնեն, իսկ դրանց պատգամավորներն ակտիվորեն սպասարկեն թուրք – ադրբեջանական տանդեմի շահերը մեր երկրում։ Այլ կերպ ասած՝ իշխանություններն, ուղղակիորեն, հանձնվելու է այդ երկու պետություններին։ Ես դժվարանում եմ ասել, թե ո՞վ կազատագրի Հայաստանն այդ լծից և ե՞րբ կազատագրեն, եթե դա, առհասարակ, հնարավոր լինի։ Հետևաբար, այդ պայմանագրի հիմնական վտանգը ոչ թե հավերժ պատերազմն է, այլ հավերժ ստրկությունը՝ թշնամի երկու երկրից»։
Վերոհիշյալ տխուր հեռանկարի միակ խոչընդոտները, ստեղծված իրավիճակում, ըստ Հայկ Նահապետյանի, մի կողմից՝ Ռուսաստանի Դաշնությունն է, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը. «Եթե թուրք- ադրբեջանական այս դավադիր պլանին, որ կոչվում է «Խաղաղության դարաշրջանի բացում», որևէ հակազդեցություն լինի, ապա, առաջին հերթին, դա պետք է սպասել ռուսական կողմից։ Այդ հակազդեցության դրսևորմանն, արդեն այսօր, մենք ականատես եղանք՝ Ադրբեջանում ՌԴ-ի դեսպանի արած հայտարարությամբ։ Խնդրում եմ, ծանոթացեք այդ հայտարարության բովանդակությանը և հրապարակեք այն ձեր լրատվամիջոցի էջերում», - ամփոփելով զրույցն, ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Տեղեկացնենք, որ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այսօր բարձրաձայնել է իր դժգոհությունը՝ ադրբեջանական մամուլում հակառուսական տրամադրությունների գեներեցման կապակցությամբ. «Բազմիցս ստիպված ենք եղել ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել տեղական զանգվածային լրատվամիջոցներով լայնորեն տարածվող հակառուսական հիստերիայի վրա։ Ակնկալում ենք նաեւ, որ այն կդադարեցվի»,- ասել է դեսպան Բոչարնիկովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ