ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իշխանությունների ստորության, ընդդիմության կասկածելի լռության պայմաններում Քարագլուխը կորսված է.Արցախը կարող է բաժանվել երկու մասի` փակվելով Մարտակերտի ճանապարհը».Խաչիկյան 03/30/2022 21:29 | ԼՐԱՀՈՍ
Արար հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է Ասկերանի Փառուխ և Քարագլուխ բնակավայրերի շուրջ ստեղծված իրավիճակին։
Գրառման մեջ ասվում է.«Ադրբեջանական ուժերը գտնվում են Քարագլուխ բարձունքում և զգալիորեն ամրացել են։ Ռուսական խաղաղապահ ուժերը վերահսկում են Փառուխ գյուղը, սակայն գյուղը շրջապատված է ադրբեջանական ստորաբաժանումներով, իսկ հայկական ստորաբաժանումներ Փառուխում չկան ու բնակիչները չեն կարող վերադառնալ գյուղ։
Թշնամին շարունակում է ոչ միայն վերահսկել Արցախի տարածքում գտնվող Քարագլուխ բարձունքի այդ ուղղությունը, այլ նաև բարձունքում առաջխաղացել է դեպի Խրամորթ, Սարդարաշեն ու Խնաբադ ուղղություններով` փորձելով ուղիղ տեսանելիություն ապահովել նշված գյուղերի նկատմամբ, ինչպես բարելավում և ամրացնում է Քարագլխի իր դիրքերը։ Մինչև այժմ արդեն իսկ տրակտորների միջոցով կածաններով բացել են ճանապարհը, ապահովում են տեխնիկայի տեղաշարժը և մատակարարման գործընթացը։
Այստեղ նաև լուրջ վտանգ կա հակառակորդի Նոր Սեյսուլանի ուղղությամբ դեպի Խաչենի կամուրջ առաջխաղացման դեպքում, որի հետևանքով կարող է Արցախը բաժանվել երկու մասի` փակվելով Մարտակերտի ճանապարհը։
Խրամորթ-Փառուխ-Քարագլուխ ուղղությամբ լարվածության մեկնարկից Արցախում եմ, չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել, բայց այս օրերին ամբողջապես տիրապետել և վերլուծել եմ օպերատիվ տեղեկատվությունը և փաստում եմ հետևյալը.
1. Ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանությունները։ Սա պայմանավորվածության հետևանք էր և տարածքի գրավման հրավեր։
2. Իշխանությունից բացի նաև ընդդիմությունը ոչ մի ողջամիտ քայլ չի ձեռնարկել, խիստ անդեմ, համակերպված լուռ վիճակում են։ Այս ընթացքում ՀՀ ԱԺ ընդամենը 2 պատգավորի եմ տեսել Արցախում։
3. Լուսաբանման գործընթացում որոշ ԶԼՄ-ներ և գործիչներ մանիպուլյատիվ կոնտեքստում են ներկայացնում տեղեկատվությունը։
Արդյունքում.
Իշխանությունների ստորության, ընդդիմության կասկածելի լռության և որոշ ԶԼՄ-ների մանիպուլյացիայի պայմաններում Քարագլուխը կորսված է։
Գլխավոր մեղավորն ու պատասխանատուն նախևառաջ գործող կառավարող ուժն է։
Իրենց քթերից է գալու Քարագլուխն ու Փառուխը, իրենց խղճին է զոհված հիանալի սպա Միրզոյան Դավիթն ու մյուս տղերքը։
Քարագլխի շուրջ 1200 հեկտարը պարզապես հող չէ, դա ռազմավարական նշանակության բարձունք է և մեր հայրենիքի անբաժանելի հատված` ինչպես օրինակ Երևանի Կասկադը, Գյումրու հրապարակն ու Ծաղկաձորի ճոպանուղին։
Ի վերջո, քանի դեռ մենք հանդուրժում ենք այս իշխանություններին, իսկ իրենք հանդուրժում են այսպիսի կորուստները, ապա Արցախի սահմաններին նորանոր սադրանքներ են լինելու, շատ ռիսկային հատվածներ կան, որոնց տեղը թշնամին շատ լավ գիտի և այս ճակատագրին արժանանալու են նաև այլ բնակավայրեր ու բարձունքներ։
Աստված պահապան մեր հայրենիքին»,- գրում է «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ