Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Փառուխի և Քարագլխի դեպքերը բեմականացում են՝ ապահովելու փաշինյանական փրկչի կերպարը՝ վավերացնելու խաղաղության պայմանագիրը».քաղաքագետ 03/30/2022   12:55  |  ԼՐԱՀՈՍ

«Եթե վերլուծենք, թե ի՞նչ է տեղի ունենում Փառուխի և Քարագլխի պարագայում, ապա պետք է հետ գնանք՝ սրանից մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած դեպքերին, երբ Ադրբեջանը հանդես եկավ հինգը կետից բաղկացած խաղաղության հայտնի նախապայմանների թեմային,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսպես կոչված, Խաղաղության հինգը կետանոց հայտարարության արձագանքը Օվերտոնի պատուհանով, այստեղ՝ Հայաստանում, բացեց Արարատ Միրզոյանը. «Նա հնչեցրեց, թե այդ կետերում իրենց համար (իրենցը շեշտեմ, որովհետև հայկական պետական շահի հետ դա որևէ կապ չունի) որևէ անընդունելի բան չկա և Ադրբեջանի առաջարկած հինգը կետերը կարող են լինել բանակցային օրակարգում։ Այստեղ առնվազն պետք է հասկանալ, որ նախորդ մեկ տարում այդ հինգը կետերը մանրամասն քննարկվել են և սա, արդեն, գոյություն ունեցող պայմանագիր է՝ իր հավելվածներով, հինգը կետերն էլ՝ պայմանագրի հիմնադրույթներն են, որոնք, իրականում, մեծ և վտանգավոր բացվածքներ ունեն»։

Քաղաքագետն ընդգծում է՝ Ադրբեջանը, դեռևս 2018 թվականից է ի վեր, շատ խելացի քաղաքականություն է վարում.«Ինչ վերաբերում է Արցախում՝ Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ապա սա իր մեջ մի քանի մակարդակ է պարունակում։ Նախ, ակնհայտ է, որ հայկական և ադրբեջանական կողմերն իրենց քայլերը միմյանց հետ ճշգրտում են։ Ռուսերենում մի բառ կա, կոչվում է «сверка». Այս տերմինն այստեղ շատ տեղին է ասված, հատկապես՝ ռազմական և ռազմատեխնիկական, միգուցե նաև՝ միջնաժամկետ ռազմավարության առումով։ Փառուխ գյուղը գտնվում է Քարագլուխ գնացող ճանապարհի վրա։ Հետևաբար, ով վերահսկում է այդ գյուղը, վերահսկում է նաև դեպի Քարագլուխ գնացող ճանապարհը։ Քարագլուխ բարձունքը, ռեգիոնալ տեսանկյունից, բավական մեծ ազդեցություն և ռազմավարական նշանակություն ունի։ Հետևաբար, ով վերահսկում է բարձունքը, նա կարողանում է խոցելի դարձնել Ասկերանն՝ ամբողջությամբ, Նախիջևանիկը և կարողանում է բավական մեծ մասշտաբով վերահսկելիության պայմաններ ապահովել, նույնիսկ, Ստեփանակերտի վրա։ Ադրբեջանցիները սա բավական լավ են հասկանում և իրենց առջև, առնվազն, խնդիր ունեն՝ հասնել այդպիսի կարճաժամկետ, բայց շատ կարևոր նպատակի»։

Անդրադառնալով խնդրի առնչությամբ հայկական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ քաղաքագետը նկատում է՝ առաջին դեպքը չի, երբ վախի թեման վաճառելով հասարակության վրա, հայկական կողմը՝ ի դեմս անձամբ գործող վարչապետի, փորձում է զիջումների գնալ կամ այդ ճանապարհով լեգիտիմացնել իր նախապես պայմանավորված զիջումները.«Մենք, առնվազն, այդպիսի տարբեր դեպքեր ենք ունեցել, ընդ որում, ոչ միայն այս վարչապետի, այլև նրան ծառայող չինովնիկների կողմից։ Մենք ականատես ենք եղել մանիպուլյատիվ և լիովին կեղծ ձևակերպումների, ուղղված՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդարացման և լեգիտիմացման ուղղությամբ։ Մասնավորապես, գործող վարչապետի բերանով հնչել է, թե, իբր, դրանով ինքը 30 – 40 հազար մարդկանց կյանք է փրկել, մինչդեռ, կարծում եմ, իրականում, հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, երբ հայկական կողմը դավադիր ճանապարհով և կանխամտածված քայլերի միջոցով սեփական բանակի 5000-ից ավել զոհերի գնով՝ փորձել է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ մեր նահատակները եղել են լեգիտիմացման գործոնը, որպեսզի այդ թեզն այս վարչապետը կարողանա վաճառել հասարակության վրա։ Հասկանում եմ՝ ծանր է այս ամենի հետ հաշտվել, բայց սա է իրականությունը, որը, գուցե, ականջահաճո չէ»,- ասում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։


Վերջինս հավելում է՝ ճիշտ նույն մոտեցմամբ, հիմա, երբ պետք է լեգիտիմացնել պարտվողական և նվաստացուցիչ հաշտության պայմանագրի նկատմամբ սեփական մոտեցումը, անհրաժեշտ է փրկչի կարգավիճակի դիրքերից հանդես գալ և, ահա, բեմադրվում է Փառուխի և Քարագլխի միջոցառումը.«Հնչեցված թեզի տեսանկյունից շուտով կհայտարարվի, որ մենք չունենք մարտունակ բանակ, որն ի զորու կլինի պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Հետևաբար, համընդհանուր աղետից ազգը փրկելու համար, ըստ գործող վարչապետի, անհրաժեշտ կլինի վավերացնել հինգը կետից բաղկացած, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրը, որ մեզ է դեմ տվել Ադրբեջանը։ Ընդ որում, նկատենք, որ 2020 թվականից ի վեր, բանակի մարտունակության ավելացման ուղղությամբ որևէ քայլ չի արվել, եթե չասենք հակառակը։ Այս ամենն արվել է հենց այն նպատակով, որպեսզի հետագայում ապահովվի՝ մենք բանակ չունենք և ստիպված պետք է գնանք զիջումների տխրահռչակ թեզը»,- ասում է քաղաքագետը։

Փառուխի և Քարագլխի դրվագով հաջորդ մակարդակն, ըստ Ալեն Ղևոնդյանի, ռեգիոնալ է։ Այստեղ, ըստ վերջինիս դիտարկման, ռուսական խաղաղապահների դերակատարումն առանցքային նշանակություն ունի։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանի Հանրապետությունն, իրենց մեջքին զգալով Թուրքիայի և Արևմուտքի աջակցությունը, նպատակ ունեն հեղինակազրկել ռուս խաղաղապահներին. «Հայկական մեդիա և փորձագիտական իրականության մեջ խաղաղապահ ձևակերպումը միշտ չէ, որ ճիշտ է ընկալվում։ Միշտ չէ, որ հասկանում են թե իրականում խաղաղապահներն ի՞նչ մանդատով են օժտված, ի՞նչ լիազորություններ և պատասխանատվություն ունեն։ Հայկական իրականության մեջ մենք սովոր ենք մեր չարածի դիմաց մեղադրել անխտիր ում պատահի, բայց ոչ, երբեք, ինքներս մեզ։ Փաստորեն, մեր երկրի անվտանգությունը պատշաճ կերպով չպաշտպանելու հարցում, մենք արդեն տևական ժամանակ մեղադրում ենք ռուս խաղաղապահներին, գործընկերներին, դաշնակիցներին և այլն։ Եթե հետահայաց դիտարկում անենք, ապա կնկատենք, որ նախորդ մեկ տարվա մեջ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանը, երբեմն նաև հայկական պրովոկացիաների արդյունքում, այսինքն՝ հայկական կողմի հետ փոխհամաձայնեցված քաղաքականությամբ, սրել է իրավիճակը՝ հեղինակազրկելու համար ռուս խաղաղապահների իրականացրած ծառայությունը։ Ընդ որում, այս նպատակի համար շատ լավ աշխատող մի բանաձև կա՝ կողմերն իրար հետ փոխհամաձայնեցված պայմանավորվում են սրել իրավիճակը, որի արդյունքում, երբ խաղաղապահը կանգնում է այս կամ այն ուժի կողքին, և սկսում է սպասարկել նրա շահերը, հակառակ կողմը նույն այդ խաղաղապահներին սկսում է մեղադրել կողմնակալության մեջ։ Հետևաբար, բարձրաձայնվում են այնպիսի բովանդակության մեղադրանքներ, թե, իբր, խաղաղապահներն իրենց մանդատի առաքելությանը չեն ծառայում, այլ հանդես են գալիս որպես կոնֆլիկտի կողմ։ Այսքանից հետո, խաղաղապահը, որպես այդպիսին, վերանում է և նրա նշանակությունն ու դերակատարումը դառնում է առ ոչինչ»։

Այսօրինակ մանիպուլյացիաների նպատակը, ըստ քաղաքագետի, երկու կողմերի ցանկությունն է՝ դուրս բերել ռուս խաղաղապահներին այս տարածաշրջանից.«Որքան էլ անընդունելի լինի՝ այստեղ խոսքը Հայաստանում գործող պետական քաղաքականության մեջ գործող բարձրագույն էլիտայի մոտեցումների և շահերի մասին է։ Խաղաղապահները, իսկ մեծ իմաստով հենց Ռուսաստանի Դաշնությունը խանգարեց, որպեսզի Արցախը, իմիտացիոն պատերազմի արդյունքում, լիովին հանձնվի ադրբեջանական կողմին։ Հիշեցնեմ, որ պատերազմական գործողությունների դադարը ՌԴ-ի կողմից երկու կողմերին էլ պարտադրվել է։ Պարտադրվել բառը ենթադրում է, որ այդ թվում պարտվող և կորուստներ գրանցող կողմը (այս պարագայում՝ Հայաստանը) նպատակ չի ունեցել դադարեցնելու պատերազմը։ Այստեղ հարց է առաջանում ՝ իսկ այս պարագայում, ի՞նչ նպատակ էր հետապնդում հայկական կողմը՝ արյունալի պատերազմի ֆոնին։ Այստեղ չմոռանանք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պատերազմի ընթացքում շատ մեծ շտապողականությամբ մոբիլիզացնում էր Ստեփանակերտի բնակչությանը՝ պատրաստելով էվակուացիայի, որովհետև դատարկ քաղաք հանձնելը շատ ավելի դյուրն է, քան, երբ այնտեղ հազարավոր բնակիչներ կան։ Հետևաբար, գործ ենք ունեցել բացահայտ հանձնման գործողության հետ։ Երբ ռուսական կողմը հասկացավ, որ սա փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, հավանաբար, բավական կոշտ կերպով կողմերին հրադադար պարտադրեց՝ այսպիսով, պահպանելով Արցախից մնացած այն հատվածը, որ հիմա հայկական վերահսկողության տակ է։ Հակառակ պարագայում, Արցախն ամբողջությամբ, հանձնվելու էր ադրբեջանական կողմին և սա, նորից եմ կրկնում, փոխադարձ պայմանավորվածության արդյունքում։

Ամփոփելով զրույցը՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նկատում է՝ այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, նույն սցենարի շարունակությունն է. «Հայկական և ադրբեջանական կողմերը նախնական պայմանավորվածության են եկել՝ հանձնելու Արցախից մնացած հատվածը, այսպիսով՝ դուրս հանել այնտեղից ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորմանը։ Եթե Արցախի հանձնման համար առաջին անգամ բեմադրվեց պատերազմի իմիտացիան, ապա հիմա բեմադրվում է Փառուխի և Քարագլխի դեպքերը՝ վավերացնելու, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանի բացումը։ Եթե բեմականացումը չհաջողի, այսինքն՝ չծառայի նպատակին, ապա չի բացառվում, որ Արցախում և Հայաստանի սահմանային մի շարք վայրերում ռազմական բախումներ կսկսվեն՝ պատերազմական գործողությունների միջոցով հասնելու վերջանական նպատակին։ Ի՞նչ կանի Ռուսաստանի Դաշնությունը դժվար է ասել, որովհետև այդ գործողությունները միշտ չէ, որ ֆեյսբուքյան ստատուսային քննարկման մակարդակով կարող են լինել, սակայն, այն, որ ռուսական կողմը բավական կոշտ մեթոդներ կկիրառի, սրանում կասկած չկա»,- ասել է Ալեն Ղևոնդյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:51 28/03/2022  |  ԼՐԱՀՈՍՌուս ռազմական լրագրողները կադրեր են հրապարակել Փառուխ գյուղից՝ նկարահանված թռչող սարքերի միջոցով (տեսանյութ)
18:18 28/03/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը ռուսական կողմին խոստացել է հանել զինված ջոկատները Փարուխից, ապա հերթական անգամ դրժել խոստումը. Հոխիկյան
21:19 27/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիներն ամբողջությամբ հետ չեն քաշել զորքերը. հակասական տեղեկություններ Արցախից
18:46 26/03/2022  |  ԼՐԱՀՈՍԹշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են, իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ
15:24 25/03/2022  |  Քրեական խրոնիկոնԱրցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն
14:58 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը «Բայրաքթար» է կիրառել. հայկական կողմը 2 զոհ ունի
14:45 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶՈՒ-ն ճանապարհ է բացում դեպի Քարագլո՞ւխ (տեսանյութ)
12:55 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶՈւ-երի կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով հինգ պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊԲ
11:50 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ.ռուսները բանակցում են, բայց բանակցության բան չի, չգիտենք ինչ կլինի. Փառուխի համայնքապետ
11:00 25/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱկնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի ԶՈՒ-երի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումն ապահովելու համար. ԱԳՆ

Արխիվ

[]