ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կտրուկ գործողություններն անխուսափելի են. Ռուսաստանը Արցախի ՊԲ-ի հետ համատեղ հատուկ պատասխան է տալու Ադրբեջանին, և այս իրավիճակից շահող ենք դուրս գալու. փորձագետ 03/29/2022 16:47 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական կողմը մեծ հավանականության կգնա ռազմական լայն էսկալացիայի Արցախի և Հայաստանի սահմաններին, չի բացառվում՝ հենց Նախիջևանի ուղղությամբ:
Միակ զսպող գործոնը ռուսական և իրանական ուժերն են, այս պահի դրությամբ այդ երկու գործոնն է, որ դեռևս հետ է պահում Ադրբեջանին, Ռուսաստանը և Իրանն այս պահին իրենց վրա են վերցրել Հայոց պետականության շահերի պաշտպանումը, քանի որ այստեղ կա կապիտուլյանտական ռեժիմ, որը անգլոսաքսոնական, հայկականից էապես տարբերվող օրակարգ է սպասարկում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Ինչ վերաբերում է Արցախում հակառակորդի շարունակական սադրանքներին ՝ փորձագետն արձանագրեց՝ Ադրբեջանի նպատակն է անգլոսաքսոնական ուղղորդմամբ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի բեկումնային փուլում, միաժամանակ օգտվելով առիթից Ադրբեջանն անում է հնարավոր ամեն բան՝ Արցախը հայաթափելու և հնարավորինս մեծ տարածք պոկելու համար.
«Ըստ էության՝ ադրբեջանական կողմի այս քայլերը համահունչ են Հայաստանի կապիտուլյանտական ռեժիմի նպատակներին, որովհետև Ադրբեջանի ագրեսիվ քայլերի վրա հիմնվելով է, որ նրանք պետք է գնան ազգադավ զիջումների և հիմնավորեն, թե Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիան կանխելու միակ ելքը բանակցել, զիջել, ամեն ինչ հանձնելն է, այսինքն՝ ադրբեջանական ագրեսիան որպես ապացույց մատուցեն հասարակությանը, ահաբեկեն նոր պատերազմով և այս ֆոնին գնան նոր զիջումների՝ վստահ լինելով, որ իրենց որևէ մեկը չի ընդդիման »,-ասաց փորձագետը
Զրուցակիցը մեզ հետ զրույցում բարձ գնահատեց ռուսական կողմի քայլերը՝ Արցախում ստեղծված իրավիճակը լուծելու ուղղությամբ:
Ըստ Ջամալյանի՝ ռուսական կողմն այս օրերին լուրջ քայլեր է ձեռնարկել, որի արդյունքում հնարավոր է եղել կանխել Ադրբեջանի առաջխաղացումը Փառուխում, ավելին, փորձագետը պնդեց՝ այն, որ Քարագլուխը ամբողջովին չի անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, այստեղ ևս առկա է ռուսական «անտեսանելի աջակցությունը».
«Ամենայն հարգանքով ՀՀ զինված ուժերի և Արցախի ՊԲ-ի հանդեպ՝ նրանց մարտունակությունն անգամ այս պահին բավարար է լոկալ մարտական գործողություններում հաջողության հասնելու համար, բարոյակամային որակների մասին խոսք չկա, մեր բանակը կոտրված չէ, ունակ է իր խոսքն ասելու, մենք Արցախում ունենք մարտունակ ստորաբաժանումներ, Արցախն իր ողնաշարը շտկում է, բայց պետք է ընդունենք, որ մեր բանակը վիրավոր է և ապաքինված չէ, այնպես որ ռուսական կողմի աջակցությունն անհրաժեշտ է: Ռուսաստանը նախ շատ հատու պատասխան տվեց դիվանագիտական հարթությունում, փոխհամաձայնեցված աշխատեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Արցախի նախագահի և Անվտանգության խորհրդի դիմումը Ռուսաստանի նախագահին տեղին էր, փաստորեն, Արայիկ Հարությունյանը և Արցախի ազգային անվտանգության խորհուրդն արեցին այն, ինչ չարեց Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ: Ռուսական կողմն անմիջապես քայլի դիմեց, մենք համացանցում տարածված տեսանյութերից անգամ տեսանք, որ ռուսական լրացուցիչ ուժեր մտնում են Արցախ, ես վստահ եմ՝ Քարագլխի մյուս հատվածից ադրբեջանական ուժերի դուրս բերումն ընդամենը ժամանակի հարց է » ,-ասաց Ջամալյանը:
Զրուցակցի արձանագրմամբ՝ Ռուսաստանին այս պահին ձեռնտու չէ Արցախում էսկալացիան, բայց Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ
Ադրբեջանը, անգլոսաքսոնական ուղղորդմամբ, դիմելու է ինչ-որ քայլերի.
«Իրենք սկզբում դիվանագիտական ուղիներով կփորձեն լուծել հարցը, բայց եթե տեսնեն, որ բանը բանից անցնում է, առավել քան վստահ եմ, որ Արցախի ՊԲ-ի հետ համատեղ հատուկ պատասխան են տալու, և մենք այս իրավիճակից շահող ենք դուրս գալու, այդ կտրուկ գործողություններն անխուսափելի կլինեն, եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան »,-ասաց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ