ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ կդիմի դատարան՝ Քարագլխի վերաբերյալ oragir.news-ի կեղծ հրապարակումը հերքելու պահանջով 03/28/2022 18:58 | ԼՐԱՀՈՍ
Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ կդիմի դատարան՝ Քարագլխի վերաբերյալ oragir.news-ի կեղծ հրապարակումը հերքելու պահանջով
Ներքին համերաշխությունն ու միասնությունն ապահովելու անհրաժեշտության մասին բազմաթիվ հորդորներն ու խնդրանքներն անգամ բավարար չեն ոմանց նեղ անձնական ու քաղաքական նկրտումները գոնե ժամանակավոր զսպելու համար, քանզի Արցախի Հանրապետության կյանքի այս լարված ու պատասխանատու փուլում շարունակվում են կեղծ տեղեկություններով Արցախի Հանրապետությանը վնասելու փորձերը: Այս մասին հատարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությանը։
«Մասնավորապես, 27.03.2022թ. «oragir.news» լրատվական կայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի և գազամատակարարումը վերականգնելու դիմաց համաձայնել են ադրբեջանական առաջարկին՝ Քարագլուխ բարձունքը հանձնել նրանց՝ մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։
Վերոգրյալը ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություն է. փոխզիջումային տարբերակով գազամատակարարումը վերականգնելու շուրջ Արցախի Հանրապետության անունից երբևէ որևէ մեկը ադրբեջանական կողմի հետ բանակցություն չի վարել, առավել ևս՝ ԱՀ նախագահը:
Ավելին, Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումը մեր կողմից մշտապես ներկայացվել է որպես հումանիտար խնդիր, որը պետք է լուծվի բացառապես այդ տիրույթում, իսկ ռուս խաղաղապահների հետ քննարկումներում մեր կողմից շեշտվել էր, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ հրաժարվել գազօգտագործումից, բայց երբեք թույլ չի տա Ադրբեջանին այն ծառայեցնել որպես Արցախի բնակչությանը ճնշելու և ահաբեկելու գործիք:
Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը գազամատակարարման հարցը նույնպես իրավացիորեն դիտարկել է հումանիտար խնդիրների շարքում՝ հորդորելով Ադրբեջանին զերծ մնալ նման վարքագծից ու վերացնել դիտավորյալ խոչընդոտները, ինչպիսի ճնշումներին ու հորդորներին Ադրբեջանը երկար դիմադրել չէր կարող: Դրանով են պայմանավորված նաև վերջին օրերին գազի հարցով ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները և մեր կողմից ճնշումներին դիմակայելու հանգամանքը:
Ինչ վերաբերում է «oragir.news»-ի կեղծ հրապարակմանը, ապա նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած ներկա պահին առկա ծանրաբեռնվածությանը, չի բացառում իր դեմ ակնհայտ զրպարտություն տարածելու հիմքով դատարան դիմելու հնարավորությունը:
Նախագահը մշտապես փորձել էր զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին արձագանքելու մոտեցումից՝ ձգտելով առավելապես իր վրա վերցնել համերաշխության պահպանման բեռը, սակայն իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելն այլևս անհրաժեշտություն է:
Հերթական անգամ խնդրում և պահանջում ենք բոլորին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելով հանրությունը պառակտելու և ներքին թշնամանք հրահրելու ցանկացած փորձից»,-ասված է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ