ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փառուխի մերձակա դիրքերից հայկական զինուժի դուրսբերումը կատարվել է Արցախում դադարեցված գազամատակարարումը վերագործարկելու դիմաց պայմանավորվածության արդյունքում.«5165 շարժում» 03/28/2022 10:58 | ԼՐԱՀՈՍ
«5165 շարժման» անդամները մարտի 26-ին այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտում, Ասկերանում և Խրամորթում, տեղում ծանոթացել իրավիճակին։ Այցի նպատակն էր տեղում հասկանալ Ադրբեջանի զինուժի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժելու, հայկական զինուժի դիրքերն զբաղեցնելու և Քարագլուխ ռազմավարական բարձունքի մի մասին տիրելու հանգամանքները, ինչպես նաև քաջալերել ադրբեջանական հերթական ագրեսիայից տուժած մեր հայրենակիցներին։
Մեր խնդիրն էր, մասնավորապես, հասկանալ, թե որքանով է իրականությանը համապատասխանում հայկական մեդիադաշտում տարածված տեղեկությանն առ այն, որ հայկական և ադրբեջանական կողմերը ռուս խաղաղապահների հետ միասին ի սկզբանե ձեռք էին բերել պայմանավորվածություն դիրքերից հայելային ետքաշվելու և դիրքերը ռուս խաղաղապահների կողմից զբաղեցնելու մասին, մինչդեռ ադրբեջանցիները, հերթական անգամ դիմելով նենգության, խաբել են ռուսական կողմին և, հայերի կողմից պայմանավորվածությունը կատարելուց հետո, զբաղեցրել են դիրքերը և ներխուժել Փառուխ գյուղ։
Մարտի 26-ին և 27-ին մեր հանդիպումների ու զրույցների ընթացքում տարբեր շրջանակների կողմից ներկայացվեցին ռացիոնալ ենթադրություններ, ըստ որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մերձակա դիրքերից հայկական զինուժի դուրսբերումը կատարվել է Արցախում մարտի 8-ից դադարեցված գազամատակարարումը վերագործարկելու դիմաց պայմանավորվածության արդյունքում, սակայն թե ո՞վ է այս գործարքի նախաձեռնող կողմը, ու՞մ միջև է տեղի ունեցել պայմանավորվածությունը, ռուսական կողմը ի սկզբանե՞ է մասնակցել պայմանավորվածության ձեռքբերմանը, թե՞ դրա ձեռքբերման կամ իրականացման որոշակի փուլում, հարցեր են, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։ Դա շատ կարևոր է, քանի որ մեր ստացած տպավորություններով միանշանակ չէ, որ ռուսական կողմը հենց ի սկզբանե է մաս կազմել այս պայմանավորվածության։ Անկախ այս ամենից, առնվազն տարակուսելու տեղիք է տալիս հետևյալը․ եթե Արցախի գազամատակարարումը Ադրբեջանը այս անգամ օգտագործել է որպես գործիք՝ ամրանալու ռազմավարական նշանակության բարձունքի վրա, տիրանալու հայկական գյուղի, ապա ի՞նչ երաշխիք ունենք, որ թշնամին պարբերաբար չի գործադրելու այս կարգի լծակներ և հերթով չի գրավելու Արցախի բնակավայրերն ու բարձունքները։
Ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հայտնում ենք, որ Քարագլուխ բարձունքը, որտեղից անմիջաբար վերահսկվում են Ասկերանի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես նաև դեպի Ստեփանակերտ տանող ռազմավարական ճանապարհը, ադրբեջանական մասնակի հսկողության տակ է․ ցանկանում ենք ընդգծել, որ բարձունքը միայն թշնամու վերահսկողության տակ չէ․ այնտեղ տեղակայված են ինչպես ադրբեջանական ուժերը, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։
Ցանկանում ենք շեշտել նաև, որ ի հեճուկս թշնամու սադրանքների ու ահաբեկման, արցախցիների մարտական ոգին բարձր է։ Շարժման անդամները զրուցել են Խրամորթ համայնքի ղեկավարի ու գյուղացիների հետ։ Խրամորթում, որտեղ հաստատվել են նաև Փառուխի տղամարդիկ, վճռական են տրամադրված թշնամու հետագա առաջխաղացումը կասեցնելու և նրան ելման դիրքեր շպրտելու հարցում։
Մեր տպավորությամբ 44-օրյա պատերազմի շոկն Արցախում այլևս հաղթահարված է և առկա է պայքարի վճռականություն։ Չնայած ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության զգացում է ստեղծում, այդուհանդերձ Արցախում հասկանում են, որ թշնամու դավադիր ներխուժումների ու սադրանքների դեմն առնելը հնարավոր է միայն հայ ազգաբնակչության համառ ու խրոխտ պայքարով։ Այս տեսանկյունից խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունից տարբեր մակարդակներով ու ձևերով Արցախին աջակցելը։ Արցախի մեր հայրենակիցներն առաջին հերթին մեր բարոյահոգեբանական աջակցության կարիքն ունեն։ Արցախ այցելելու, արցախցիների կողքին լինելու հանգամանքը մեծ նշանակություն ունի ժողովրդի ոգին բարձր պահելու առումով։ Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Արցախ տանող ճանապարհն անվտանգ է։
«5165 շարժման» անդամների Արցախ այցը և բնակչության հետ շփումները ցույց են տալիս, որ Արցախի անվտանգության ու նրա հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ