ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղեկատվական քաոսի մեջ ենք բոլորս․ անտեսանելի՝ մեկի պոչը մյուսի տակ է, մեկը՝ մեկին պաս է տալիս 03/28/2022 22:22 | Վերլուծություններ
Հումանիտար աղետը դեռ չհաղթահարած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի պայմանավորվածությունը, այսինքն, շփման գիծը խախտելու, առաջանալու և առայսօր արցախյան Քարագլուխ բարձունքի նկատմամբ վերահսկողությամբ էլ ադրբեջանական կողմն իր առավել հեռահար նպատակներն է ցուցանում, այն է՝ արցախցիների պայքարի ոգին կոտրելը։ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի տոտալ անտարբերությունն ու անպատասխանատվությունը և կատարվողը ռուսներին վերագրելը նոր բան չէ, ինչպես նոր չէ Փաշինյանի հակառուսականությունը։ Բայց եկեք այլ կերպ հարցը դնենք՝ ինչու՞ պիտի հասնեինք էս օրին, որ Հայաստանի սահմանների պաշտպանությունը այլ երկրի Զինված Ուժերն իրականացներ։ Տհասների իշխանություն ունեցանք ու հասանք։
Խաղաղապահ՝ հրաշալի անուն է բայց այս անունը պետք է ճշգրտորեն և բոլոր դեպքերում համապատասխանի իր բովանդակությանը։ Մենք գիտենք, որ այս առաքելությունն իրականացնողները արդարամիտ արբիտրի դեր ստանձնելուց զատ՝ նաև զենքը ձեռքներին պաշտպան են, ընդ որում, ժողովուրդներին ինֆորմացիոն քաոսից պաշտպանելու համար են նաև։ Բայց եկեք՝ տեսեք, որ փաստը, իրականությունը չի համապատասխանում խաղաղապահների տեղեկատվությանը։ Այսինքն, արցախյան Քարագլուխ բարձունքը շարունակում է լինել Ադրբեջանի վերահսկողության տակ, մինչդեռ աշխարհով մեկ տեղեկատվությունը հոսում է, թե՝ ադրբեջանցիները իրենց ելման դիրք են վերադարձել։
Սա անթույլատրելի է։ Մանավանդ, երբ դեմ դիմաց կանգնած ուժերից մեկը երեսուն տարի առաջ թշնամուն միայնակ հաղթող Հայաստանն է և վերջերս հաղթանակը մեծ եղբորից նվեր ստացած Ադրբեջանը, որն, ըստ էության, դեռ անցած 30 տարիների՝ պարտվածի բեռան տակ գտնվողի հոգեբանական խնդիրներ ունի։ Այս օրերին ռուս-ուկրաինական պատերազմական քրոնիկոնին և ՌԴ ղեկավարի՝ անարդար և համաձայնագրերը համատարած խախտող արևմուտքին ուղղված տեքստերին մենք էլ ուշի-ուշով հետևում ենք։ Եվ համադրելով Արցախի նկատմամբ հենց այսօր կատարվող անարդարության հետ, հասկանում ենք, որ եռակողմ կոչվող ի սկզբանե անարդար և պարտադրված համաձայնագիրը բազմակի անգամ է խախտվում։ Այսինքն, երկակի ստանդարտներն այլևս ամբողջովին են երկակի։
Ցավալի է, բայց փաստ՝ այս եռակողմ փոխհամաձայնեցված, անհեթեթության հասնող քաոսը։ Ի դեպ, ՀՀ նախկին իշխանություններին պարտված ալիևի մոտիվներով իր ընտրազանգվածին կերակրելու համար այսօր էլ Փաշինյանն է ասում, թե՝ տեսեք՝Արցախի մասին մտածում եմ՝ ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության հարց եմ բարձրացնում։ Չգիտես՝ ի՞նչ ասես։
«Արցախն ինձ մանդատ չի տվել» ասողն ու «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը նույն մարդն է, ինչպես որ նույնն է՝ հայ ռազմագերիներից մինչև գազի խողովակի պայթեցում ռուսների կողմն ուղղորդողը և հիմա, ռուսներից հետաքննություն պահանջողը։ Այս քաոտիկ մտքերը պատահաբա՞ր են, թե՞ միտումնավոր․․․
Ընդհանրապես, Փաշինյանի ամբողջ տեքստերի միտք բանին տեղեկատվական և կառավարման քաոս ստեղծելն է եղել։ Նոր ժամանակների հիբրիդային պատերազմների տրամաբանությամբ։ Մի օր մի բան ասելու, հաջորդ օրը նախորդ օրվա ասածը կտրուկ հերքելու տոնայնությունը պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն է տալիս։ Նույն տրամաբանության մեջ է այսօր գործում նաև ՈՒկրաինայի նախագահ Զելենսկին։ Պատահական չէ, որ այսօր Երևանում գտնվող պարզ քաղաքացին չի կարողանում ստույգ տեղեկատվություն ստանալ, թե՝ Արցախում ի՞նչ է տեղի ունենում, ու՞մ մեղքով․․․
Հայաստանում այսօր քաոսային վիճակ է՝ ընդ որում, բոլոր ոլորտներում, թե՛կառավարման ոլորտում, թե՛ տեղեկատվական դաշտում։ Ինֆոպատերազմների այս ժամանակին բնորոշ տեղեկատվական քաոսի մեջ ենք բոլորս՝ անտեսանելի՝մեկի պոչը մյուսի տակ է, մեկը մեկին պաս է տալիս։
Այն, որ ներկա իշխանության գործունեության հիմնական մոտիվը ոչինչ չանելով փող գրպանելն է, շատերն են հասկացել։ Կոռուպցիան այնքան է մեծացել, որ անզեն աչքով էլ տեսանելի է։
Ինչ վերաբերվում է պետություն պահելուն ու մեր սահմանների պաշտպանությունը, ապա, նման խնդիր ներկա իշխանությունը չի էլ դնում։ Այրվող աշխարհում և աշխարհի մեր մասում «տարածաշրջանային խաղաղություն» բառակապակցությունը իրար փոխանցելով և բազմիմաստ արտաբերությամբ՝ թավշյա զույգը խաղաղություն ասում, պատերազմ է բերում։ Մինչ այդ՝ արդեն բանակը թուլացնելով, մեր սահմանը պահելն էլ մեկ՝ ռուսների, մեկ՝ պարսիկների, մեկ էլ՝ արևմտյան ուժերի, ՆԱՏՕ-ի հետ կապելով։ Պարտություն, դավաճանություն՝ այս հանգամանքներին դեռ չենք անդրադառնում։
Եթե իշխանությունը չի կարողանում կազմակերպել պետություն կառավարելու գործը, ուրեմն, պիտի հեռանա։
Մակաբույծի հոգեբանությամբ և թուրքադրբեջանական սպասարկուի տեսլականով իրենց վնասարար իշխանությունը երկարաձգող՝ փողոցից եկածները Հայոց պետությունից, պետական ինստիտուտներից մղոններով հեռու պիտի լինեն։
Ցավոք, հենց հիմա ամեն համայնքի համար, ամեն գյուղում միջոցների առջև կանգ չառնելով իրենց շոշափուկներն են տարածում։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարն էլ իր բուն գործը թողած՝ ընտրական, քաղաքական գործընթացների մեջ է խրված։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ