ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանը լուրջ հույսեր է կապում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մի բարձունքի համար չի նեղացնի նրանց. փորձագետ 03/28/2022 19:50 | Քաղաքական
Իմ ունեցած վերջին տեղեկություններով՝ ադրբեջանցիները դեռ Փառուխ գյուղում են, ինձ չի թվում, որ իրենք այնտեղից դուրս գալու միտք ունեն։ Չեմ կարծում , որ հետ կգնան ելման դիրքեր, հատկապես, որ Ռուսաստանի գլուխը հիմա այնքան խառն է, որ դժվար թե կարողանա ճնշում գործադրել: Ադրբեջանն իր շահերն է առաջ տանում, որպեսզի մաքսիմալ տարածքներ պոկի, Թուրքիան էլ դրա հաշվին ընդլայնի իր ազդեցությունը մեր տարածաշրջանում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ բանակցություններից հետո Ադրբեջանը հետ է քաշել իր ստորաբաժանումները Ասկերանի Փառուխ գյուղից, սակայն ինչպես հետագայում պարզվեց՝ ադրբեջանցիները չեն վերադարձել ելման դիրքեր, այլ միայն բնակավայրից են տեղաշարժել իրենց զորքը։ Թշնամին շարունակում է մնալ բարձունքի վրա զբաղեցրած իր դիրքերում։
Մեզ հետ զրույցում փորձագետը նշեց, որ իր անհասկանալի է՝ ինչու՞ է ՌԴ ՊՆ-ն նման հայտարարություն արել.
«Միգուցե պրոցես է սկսվել, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Փառուխից, ՌԴ ՊՆ-ն էլ նախօրոք նման հայտարարություն է արել, բայց ինձ համար անհասկանալի է դա , թող դուրս գային ադրբեջանցիները, նոր նման հայտարարություն կանեին»,-ասաց Համբարձումյանը:
Մեր հարցին՝ Ռուսաստանն ի վիճակի չէ՞, թե չի՞ ցանկանում լուծում տալ Արցախում ստեղծված այս իրավիճակին, փորձագետը պատասխանեց, որ նախ՝ Ռուսաստանը հիմա ի վիճակի չէ վատացնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, քանի որ տնտեսապես շատ վատ վիճակում է: Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանը տնտեսական համագործակցության մեծ հույսեր է կապում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և եթե այս համագործակցությունը չեղարկվի, շատ վատ կլինի Ռուսաստանի համար, չհաշված, որ բազմամիլիոնանոց սպառազինություն է Ադրբեջանից և Թուրքիայից ձեռք բերում.
«Ռուսաստանը տնտեսապես ավելի խորը կապեր ունի Ադրբեջանի, քան՝ Հայաստանի հետ, և չի ուզենա նեղացնել Ադրբեջանին, իսկ ադրբեջանական կողմն էլ սրանից օգտվելով գնում է առաջ»,-ասաց Վան Համբարձումյանը:
Բացի սա՝ փորձագետը նկատեց, որ եթե Ռուսաստանը միջամտի տեղի ունեցած գործընթացներին, Թուրքիան ևս կմիջամտի և իրավիճակը ավելի կսրվի , մեծ աղմուկ կբարձրանա, ինչը ձեռք չի տալիս Ռուսաստանին.
«Նրանք չեն կարող խփել ադրբեջանական և թուրքական դիրքերին, դա չեն անելու, պատերազմ չեն հայտարարելու, հատկապես, որ ռուս խաղաղապահների վրա որևէ մեկը չի կրակել: Հիմա Ռուսաստանը հատկապես դողում է ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, նրա հետ հարաբերությունները ոչ մի դեպքում չեն փչացնի, Ռուսաստանի լուրջ հույսեր է կապում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մի բարձունքի համար չի նեղացնի նրանց »,-ասաց Վան Համբարձումյանը:
Նկատենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախում ստեղծված իրավիճակի համար մեղավորության սլաքները փորձում են ուղղել դեպի ռուս խաղաղապահները՝ իրավիճակի միակ պատասխանատու կարգելով ռուսներին: Ավելին՝ տարբեր միջոցներով ուղղորդում են բնակիչներին՝ հակառուսական ակցիաներ կազմակերպելու և ռուս խաղաղապահներին ՄԱԿ խաղաղապահներով փոխարինելու հարցը բարձրացնելու:
Ըստ Վան Համբարձումյանի՝ Ռուսաստանին «խայտառակ անելը, հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ դնելը իշխանությունների գործելաոճն է».
«Հայ հասարակությունն ամեն ինչ շատ ցավոտ է տանում, իրենք էլ օգտագործում են ցավոտ հարցերը, որպեսզի հակառուսական տրամադրություններ առաջ բերեն և հայ հասարակությանը տրամադրեն Ռուսաստանի դեմ, այս ամենն ավելի խորն է գնալու, վաղը ռուսական 102 ռազմաբազայի մոտ ցույցեր են կազմակերպելու քաղաքացիները ու այդպես շարունակ»,- ասաց զրուցակիցը:
Ինչ վերաբերվում է ՄԱԿ խաղաղապահների Արցախ գալուն՝ փորձագետը սա իրատեսական չհամարեց.
«Ծիծաղելի է ուղղակի, այս տարածաշրջանում ազդեցություն ունի միայն Ռուսաստանը, նա երբեք թույլ չի տա, որ ՄԱԿ-ը կամ այլ ուժեր գան այս տարածաշրջան, սա իր ազդեցության գոտին է, բացի սա՝ ՄԱԿ խաղաղապահների վրա մեծ ազդեցության ունի Թուրքիան, պատկերացնում ե՞ք՝ ինչ է կատարվելու, երբ Արցախում գտնվեն խաղաղապահներ, որոնք գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ, ոչ մի լավ բան սա չի տալու մեզ»,-ասաց նա:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ ադրբեջանցիները Փառուխում սադրանքների դիմելով փորձում են հաստատվել ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի վրա, թեև թշնամուն չի հաջողվել հաստատվել բարձունքի վրա, սակայն նրա զորքերը գտնվում են Քարագլխի լանջին՝ տարբեր հատվածներում։
Թե ինչու՞ է թշնամին ամեն գնով ցանկանում գրավել այս բարձունքը, փորձագետը պարզաբանեց.
«Քարագլուխ բարձունքի ներքևով անցնում են մեր բոլոր ռազմավարական ճանապարհները, որոնք սնուցում են Հայաստանի առաջնագծային դիրքերը: Զենք-զինամթերք, սնունդ, ջուր, դեղորայք է հասցվում առաջնագիծ դրանցով, շատ դիրքերի կենսունակություն ապահովում են բարձունքի տակ գտնվող ճանապարհները, եթե Ադրբեջանը վերցնի այդ բարձունքը, վերևից իր ուղիղ նշանառության տակ են հայտնվում ճանապարհները, հենց իրենք սկսեն կրակել, առաջնագծի սնուցումը կդադարի,զորքերին պատկանող բեռնատար մեքենաները չեն կարող անցնել կրակի տակով, մեքենաները չեն գնա, սնունցումը կաթվածահար կլինի, դիրքերի կենսունակությունը կխախտվի, ինչքա՞ն կարող է զինվորը առանց զենքի, առանց ջրի մնալ, ուզեն –չուզեն դիրքերը պետք է հանձնեն, սա էլ սողացող պատերազմի շարունակությունն է »,-եզրափակեց Վան Համբարձումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից