ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատկերացնո՞ւմ եք 33 մետր բարձրության խաչքարն ինչպես կարող է նայվել. Ռուբեն Հովհաննիսյանն արձագանքում է Եկեղեցու առաջարկին 03/26/2022 17:40 | ԼՐԱՀՈՍ
«Մեզ համար անհասկանալի է մնում Հայ Առաքելական եկեղեցու հայտնած երկրորդ դիրքորոշումը, որովհետև, երբ մենք առաջին անգամ հայտարարեցինք, որ պատրաստվում ենք Հայաստանում տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը, Հայ Առաքելական եկեղեցին դրական արձագանքեց դրան։ Հայր Ասողիկի ներկայությամբ, նույնիսկ, օրհնվեց մտահաղացումը, և հանկարծ, որոշ ժամանակ անց, եկեղեցին դեմ է հանդես գալիս այս նախաձեռնությանը՝ նշելով, որ արձանապաշտությունը Հայ Առաքելական եկեղեցու դավանապաշտական ավանդույթների մեջ չի մտնում», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ դեռևս տարեսկզբին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարեց հայ ժողովրդին վերածննդի ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագրի մեկնարկի, այն է՝ Հայաստանում
կանգնեցնել Հիսուս Քրիստոսի արձանը։ Մրցույթի առաջին փուլն արդեն ավարտվել է, որի արդյունքներն ամփոփվել են եւ 21 հեղինակի հնարավորություն է տրվել լրամշակել՝ ներկայացված նախագծերը։
Օրեր առաջ Հայ առաքելական եկեղեցին հայտարարեց, որ ընդունելի չի համարում Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Հոգևոր խորհուրդը հավելել էր՝ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում, սակայն, Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծում է՝ այն տարբերակը, որն առաջարկվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից, որևէ կերպ չի տեղավորվում նախագծի՝ իրենց պատկերացումների մեջ. «Տեսանելիության մակարդակում այդ առաջարկն, ուղղակի, հնարավոր չէ իրականացնել։ Պատկերացնո՞ւմ եք 33 մետր բարձրության խաչքարն ինչպես կարող է նայվել։ Եթե սրան էլ գումարենք պատվանդանի բարձրությունը, ապա դա, ուղղակի, անհնար կլինի պատկերացնել։ Բացի այդ, այդպիսի ծավալների մեծության խաչքարի վրա Քրիստոսի հարթաքանդակը, պարզապես, տեսանելի չի լինի։ Հույս ունեմ, մենք կգտնենք հուշարձանի պատրաստման՝ բոլոր համար ընդունելի լուծման տարբերակը»։
Ռուբեն Հովհաննիսյանը հավելում է ՝ այժմ արձանների մակետներ ներկայացրած քանդակագործներին մեկ ամիս ժամանակ է տրամադրվել՝ քանդակների վրա լրամշակումներ անելու համար.«Սա սովորական մահկանացուի արձան չէ, Աստծու որդու արձանն է, հետևաբար, այն պետք է թեթև և եթերային լինի՝ աստվածային էությանը համապատասխան։ Մյուս կողմից՝ այս ժամանակը պետք կգա բոլոր այն կառույցների և մարդկանց, ովքեր ինչ – ինչ պատճառներով դեմ են արտահայտվել գաղափարի իրականացմանը։ Գիտե՞ք, հատկապես պատերազմից հետո, մեր առջև դված առաջնայնություններն այլ ընթացք են ստացել, դրանց, այլևս, այլ տեսակի պատասխաններ են անհրաժեշտ։ Նայելով մեր հասարակության ներսում տիրող պառակտումերին և անհամաձայնություններին, կարծում ենք մեզ, հատկապես հիմա, նման նախաձեռնությունը շատ անհրաժեշտ կլինի։ Ուստի, մենք հույս ունենք, որ եկեղեցին կվերանայի իր դիրքորոշումը և մենք ընդհանուր եզրեր կգտնենք, քանի որ բոլորս՝ սկսած գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանից, հանձնախմբի բոլոր անդամներից և հասարակության այն հատվածից, ովքեր լինելով Հայ Առաքելական եկեղեցու խորը հավատավոՐ հոտի անդամ, ուզում ենք մեր իրականության մեջ տեսնել մեզ համախմբող մի նոր երևույթ, որը, ինչո՞ւ չէ, կարող է լինել նաև այս արձանը»։
Խոսելով արձանի տեղադրման վայրի ընտրության մասին, Ռուբեն Հովհաննիսյանը նկատում է՝ եթե Մշակույթի նախարարությունն ասում է, որ Պատմամշակութային հուշարձանների տարածքում արձանի տեղադրումը հնարավոր չէ, իսկ եկեղեցին թույլ չի տալիս այն տեղադրել եկեղեցապատկան տարածքներում, ապա մեր երկրում հոգևոր բացառիկ նշանակությամբ օժտված և արժանի տեղանքներ շատ կան, որտեղ էլ կարելի կլինի տեղադրել Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանը։
Ամփոփելով զրույցը՝ Ռուբեն Հովհաննիսյանը տեղեկացնում է՝ շուտով հանձնախմբի անդամների կողմից պաշտոնական հայտարարություն կտարածվի, որտեղ կհնչեն արձանի տեղադրման հետ կապված բոլոր անպատասխան և խնդրահարույց հարցերի պատասխանները, այդ թվում՝ անդրադարձ կկատարվի նաև եկեղեցու հայտնած վերջին դիրքորոշման առնչությամբ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ