ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պատմության ուսուցչի» գործով առանցքային վկան «զրկվել» է կարգավիճակից. Ոստիկանը վկա լինել չի կարող 03/25/2022 19:00 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման՝ վկաների հարցաքննության փուլում։ Մասնավորապես, այսօր պետք է հարցաքննվեին Գրիգորյանի աշակերտներից երկուսը, ինչպես նաև՝ դպրոցի տնօրենը և գործով առանցքային վկա համարվող ոստիկանը, որն անհայտ աղբյուրից ներբեռնել է ուսուցչի վերաբերյալ հայտնի ձայնագրությունը։ Երեխաների հարցաքննությունն ավարտվել է, իսկ դատակոչված վկաներից դպրոցի տնօրենը չէր ներկայացել դատական նիստին՝ վատառողջ լինելու պատճառով, սակայն առավել ուշագրավ էր ոստիկանի հարցաքննության դրվագը։ Մասնավորապես, վերջինս հայտարարել է, որ ինքը «հետաքննության մարմնի աշխատակից» է եղել, հետաքննություն իրականացրել, ինչից հետո դատարանն անմիջապես դադարեցրել է հարցաքննությունը, քանի որ «հետաքննության մարմնի աշխատակիցը չի կարող վկա լինել»։ Ընդ որում՝ նշված ոստիկանը եղել է դատախազության վկան և, ըստ էության, պետք է հաստատեր դատախազության վարկածը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ այս պայմաններում հարց է առաջանում, թե ինչու պետք է առհասարակ նա հարցաքննվեր նախաքննության ընթացքում։ Հատկանշական է, որ, ի սկզբանե, պաշտպանության կողմը հարց է բարձրացրել՝ որտեղից է հայտնի ձայնագրությունը հայտնվել քրեական գործում։ Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել՝ պահանջելով ձայնագրությունը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց, քանի որ այն ձեռք է բերվել չբացահայտված աղբյուրից։
Դատական նիստը հետաձգվել է մինչև ապրիլի 6-ը, ժամը՝ 10.00-ն։
Հիշեցնենք, որ Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 226,2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Ըստ նախաքննական մարմնի, պատմության ուսուցիչը համաձայն չի եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և 2021 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, աշակերտների ներկայությամբ, իբր, հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերով, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Նախաքննության ընթացքում Գրիգորյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և զղջացել կատարվածի համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ