ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում և Արցախում ռազմական հանցագործությունից զատ, պետական դավաճանություն է, որն իրականացնում են իշխանությունները». Նորատ Տեր - Գրիգորյանց 03/25/2022 18:44 | ԼՐԱՀՈՍ
«Ինչո՞ւ է ձեր վարչապետը գլխատել Պաշտպանության նախարարությունը՝ զրկելով նրան Գլխավոր շտաբից, չէ՞ որ, փաստացի, պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի Գլխավոր շտաբի պետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է արցախյան առաջին պատերազմի գործուն մասնակից, գեներալ – լեյտենանտ Նորատ – Տեր Գրիգորյանցը՝ նշելով, որ պատերազմական գործողություններն անմիջականորեն ղեկավարում է գլխավոր շտաբն՝ իր պետով։
Մինչդեռ հիմա, գլխատելով Պաշտպանության նախարարությունը, սկսված պատերազմական իրավիճակում միակ որոշում ընդունողը դառնում է երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ վարչապետը։
«Իսկ ի՞նչ է անում այդ վարչապետը…Իմ կարծիքով՝ նա անում է հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի թշնամին հարձակվի անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանների վրա։ Սա, փաստացի, ռազմական հանցագործությունից զատ, նաև՝ պետական դավաճանություն է, թշնամանք, որ իրակացնում են այդ իշխանությունները՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ իմ հոգին էլ ձեզ հետ միասին լաց է լինում։ Մենք մարտունակ բանակ էինք թողել իրենց…»,- ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Արձանագրելով, որ Արցախում չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած գեներալը հռետորական հարցադրում է հնչեցրել. «իսկ ինչո՞վ են զբաղված մեր զորքերը, ի՞նչ է անում Պաշտպանության Նախարարությունը, ի՞նչ քայլեր է նախաձեռնում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, երբ Արցախի երկնքում «Բայրաքթարներ» են պտտվում և արդեն զոհեր ունենք։
«Թուրքերը տեսնում են, որ առանց որևէ էական դիմադրության, հայաթափում և տեղահանում են մի ողջ գյուղ։ Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, այսինքն, եթե թշնամին տեսնի և հասկանա, որ իր վայրագ և հանցագործ գործողություններին համարժեք պատասխան տվող չկա, ապա, անպայման, նույն գործողությունները կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, չեմ խոսում արդեն Սյունիքի մասին, որն ամբողջությամբ կարող է հայաթափվել, ինչին էլ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը»,- հայտարարել է Նորատ Տեր-Գրիգորյանը ու ավելացրել. «Ի՞նչ է, ի վերջո, ուզում Հայաստանից այդ իշխանությունն՝ իր այսօրվա հանցավոր անգործությամբ … թողնել միայն Երևանի մա՞րզը։ Չէ՞ - որ Երասխից մինչև Երևան, արագ ընթացքով, ընդամենը, 20 րոպեի ճանապարհ է… Ի՞նչ են անում սրանք…Այս ամենն, ուղղակի, դեմ է ռազմական գիտության բոլոր օրենքներին, սա ռազմական հանցագործություն է։ Մյուս կողմից, եթե 44 օրյա ակնհայտ դավաճանական և դավադիր պատերազմից հետո, Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց ընտրությամբ նորից իշխանության բերեցին այս մարդկանց խմբին, գուցե հենց այս Հայաստանն են նրանք երազել….»։
Նորատ Տեր – Գրիգորյանցը զգուշացնում է՝ ադրբեջանական Զինված ուժերն, անկասկած, իրենց առաջ դրված ռազմական խնդիր ունեն՝ հարձակում իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ.«Նայեք Արցախում ադրբեջանական կողմի ցուցաբերած վարքին և արեք ձեր հետևությունները՝ նրանք, նույնիսկ, հաշվի չեն առնում, որ իրենց ու արցախցիների միջև խաղաղապահ ծառայություն իրականացնող զորք է կանգնած։ Ո՞ր դեպքում սա կարող էր տեղի ունենալ՝ միայն և բացառապես այն պարագայում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց հենց այսպես դրսևորեին՝ ստոր, դավաճանական վարքով։ Ադրբեջանը հենց սրան էլ սպասում էր։ Այս ամենը դեռ քիչ է, մի բան էլ Հայաստանի իշխանությունները մեջքից հարվածներ են հասցնում Ռուսաստանի Դաշնությանը։ Հասկանո՞ւմ եք՝ սա, պարզապես, բոլոր տեսակի բանական ընկալումներից դուրս է՝ հայկական Զինված ուժերի ուղեղը՝ Գլխավոր շտաբը գլխատված է, մի՞թե սա թուրքական երազանք չէ… Ո՞վ կարող է ինձ համոզել, որ սա հատուկ չի արվում։ Չէ՞ որ ես 44 օրյա պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես առաջարկեցի իմ մասնագիտական օգնությունը, բայց ինձ մերժեցին, որովհետև վախեցան, որ ես իրենց նախապես մշակված պլանները կխախտեմ… Ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա էլ արդեն երկրորդ օրն է՝ Երևանից ինձ անդադար զանգահարում են մարտական ընկերներս, ես տեղյակ եմ, թե ինչ է կատարվում այստեղ, սակայն, ցավոք, ոչինչ չեմ կարողանում անել, ոչինչ…Սա ցավալի ողբերգություն է»,- ասում է գեներալ – լեյտենանտը։
Ամփոփելով զրույցը, Նորատ Տեր - Գրիգորյանցը նկատում է՝ չէ՞ որ ինքն այս ամենի մասին արդեն իսկ զգուշացրել էր՝ դեռևս փետրվար ամսին լույս տեսած ընդարձակ և ծավալուն հոդվածով, չէ՞ որ ռուս – ուկրաինական պատերազմի մեկնարկից օրեր անց ասել էր՝ եթե Ադրբեջանը փորձ կատարի Հարավային Կովկասում պատերազմի երկրորդ ճակատ բացել, հարկավոր կլինի անմիջապես և անհապաղ համարժեք պատասխան տալ այդօրինակ ռազմական սադրանքներն, այնինչ՝ Արցախում տեղի ունեցող վերջին վայրագությունների ֆոնին՝ ականատես ենք լինում ճիշտ հակառակ պատկերին.«Խեղճ հայ ժողովուրդ, մի՞թե դու սրան էիր արժանի, չէ՞ որ անցած 30 տարիների ընթացքում մենք փառահեղ հաղթանակ նվիրեցինք քեզ, չէ՞ որ կայուն և մարտունակ բանակ կառուցեցինք քեզ համար, միթե՞ սրան էիր դու արժանի, այս նենգ, դավաճան ու ստոր իշխանություններին…»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/22/2024 12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ
- 12/22/2024 10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել
- 12/20/2024 15:22 Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ. անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները. Զոհրաբյան
- 12/20/2024 15:10 Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/22/2024 13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են
- 12/22/2024 11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 12/22/2024 10:09 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
- 12/21/2024 21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում