ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսներն այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ ունեն միայն․ Մենք շատ քիչ ժամանակ ունենք, մեկ կամ երկու օր. Հրանտ Մելիք-Շահնազարյան 03/24/2022 23:32 | Քաղաքական
Եթե ադրբեջանցիները շատ արագ դուրս չշպրտվեն Փառուխից ու հարակից բարձունքներից, կնշանակի Մարիուպոլում ու Իզյումում ռուսական զորքերի այսօրվա հաջողություններն առոչինչ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Մենք պետք է լավ հասկանանք աշխարհաքաղաքական ժամանակակից իրողություններն ու մեր շուրջը տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը։ Արցախն ու Ուկրաինան Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության հիմնական նպատակաները չեն։ Նպատակներն այլ են՝ շատ ավելի գլոբալ։ Արցախն ու Ուկրաինան այդ հակամարտության երկու ճակատներն են միայն։ Եվ եթե Ռուսաստանում իսկապես կարծում են, որ երկիրն իր ազդեցության նախկին գոտիները վերականգնելու բավարար պոտենցիալ ունի, ուրեմն նրանք գործնականում պետք է ցույց տան, որ ի վիճակի են երկու, իսկ անհրաժեշտության պարագայում նաև երեք, չորս ճակատներ սպասարկել։
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն այսօր ձախողման եզրին է հայտնվել։ Նրանք պատասխանատվություն են ստանձնել մեր աշխարհաքաղաքական ճակատում կայունություն ապահովելու համար և տապալում են այդ գործը։ Խայտառակ ձևով են տապալում։
Ռուսներն այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ ունեն միայն։ Առաջինի մասին արդեն գրեցի՝ նրանք պետք է վռնդեն ադրբեջացիներին իրենց ելման դիրքեր։
Ավելին՝ պետք է պատժեն նրանց այս լկտի պահվածքի համար։ Սա այդ խնդրի լուծման հայանպաստ տարբերակն է։ Բայց կա նաև երկրորդ ուղին, որը պարզապես կործանարար կլինի մեզ համար։ Այն է՝ ռուսական կողմը լռեցնում է հայերի դժգոհությունը և տեսք ընդունում, իբրև Արցախում որևէ լուրջ բան տեղի չի ունեցել։ Դժվար այս շրջանի համար սա, իհարկե, ժամանակավոր լուծում է Ռուսաստանի համար։ Բայց այն կա և մեր՝ որպես ժողովուրդ, հիմնական խնդիրը պետք է մեկը լինի՝ թույլ չտալ, որ հանկարծ նման բան տեղի ունենա։
Ասեմ նաև, որ իշխանություններից որևէ հույս չկա։ Այդ հարցը մեր հանրությունը պետք է լուծի՝ գործի դնելով իր ողջ ռեսուրսը՝ լրատվամիջոցներ, փորձագիտական հանրություն, քաղաքական ուժեր, մտավորականություն և այլն, և այլն։ Ընդ որում, այդ ամենի համար մենք շատ քիչ ժամանակ ունենք՝ բառացիորեն մեկ-երկու օր»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ