ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն իր հայտարարությամբ խուճապ է առաջացնում Արցախում բնակվող մեր հայրենակիցների մոտ. թիրախավորում ռուս խաղաղապահներին Հայկ Նահապետյան 03/24/2022 22:19 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն այսօր «հուզվել էր», արցախահայության մասին սրտացավ հայտարարություններ էր անում, վտանգների մասին էր խոսում, բայց սա կանցնի, Փաշինյանի համար Արցախը կրկին անցյալի հուշ կմնա, չի էլ հիշի, որ արցախահայություն կա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցված հայտարարություններին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ վերջապես արձագանքել էր Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և նշել, որ «Ադրբեջանը խնդիր է դրել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»։
«Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունն ու խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Հայկ Նահապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մի շարք վտանգավոր թեզեր են պարունակում, նախ՝ այս հայտարարություններով նա խուճապ է առաջացնում արցախահայության շրջանում, ինչպես նաև թիրախավորում է ռուս խաղաղապահներին՝ կասկածի տակ դնելով նրանց գործառույթը.
«Էթնիկ զտում նշանակում է, որ Արցախում բնակվող հայ բնակչությունը ֆիզիկական բռնությունների, ջարդերի կամ ցեղասպանվելու վտանգի ներքո պետք է այդ տարածքը լքի, էթնիկ զտման դեպքում դու պարտադրում ես բնակչությանը՝ դուրս գալ իր բնակավայրից, Փաշինյանն այսպիսով խուճապ է առաջացնում Արցախում բնակվող մեր հայրենակիցների այն մասի մոտ, որոնք դեռևս հավատում են Նիկոլ Փաշինյանի ինչ-ինչ խոսքերին»,-ասաց փորձագետը։
Նրա արձանագրմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը՝ կարճ ժամանակահատվածում։ «Այդ հայաթափումը տեղի է ունենալու այն ժամանակ, երբ մարդիկ զգան, որ իրենց կյանքի անվտանգությունը երաշխավորված չէ, իսկ այնտեղ իրենց կյանքի անվտանգությունն առաջին հերթին երաշխավորում են ռուս խաղաղապահները, իսկ Փաշինյանն անուղղակիորեն ասում է, որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չեն իրականացնելու, մարդիկ էլ իրենց պաշտպանված չեն զգալու, իրենց ընտանիքի անդամների կյանքը վտանգված է լինելու, ստիպված լքելու են բնակավայրերը: Նա, ըստ էության, ասում է՝ Ադրբեջանն է այլևս որոշելու Արցախում, իսկ ռուս խաղաղապահներն առ ոչինչ են:Փաշինյանը կարող է ասել՝ ես դա նկատի չեմ ունեցել, դուք լավ չեք ընկալել, իմ խոսքերը օդի մեջ պտտվել են, ձեր լսողական օրգաններով սխալ եք ընկալել, բայց ինքն ուղղակիորեն թիրախավորել է ռուս խաղաղապահներին»,-ասաց Նահապետյանը:
Թեև Արցախում տևական ժամանակ է հումանիտար աղետ է, բայց Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ խուսափում էր որևէ գնահատական տալ դրան, այս ամենի ֆոնին՝ այսօր կառավարության նիստի ժամանակ նրա արված հայտարարությունները համեմատաբար կարելի է կոշտ համարել:
Թե ինչո՞վ է պայմանավորված հայտարարությունների այսպիսի կտրուկ փոփոխությունը, փորձագետը նկատեց՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների վրա արտաքին գործոններ են ազդել, ըստ զրուցակցի՝ «եթե ինքը բարձրաձայնում է, որ արցախահայության կյանքին վտանգ է սպառնում, սա նշանակում է, որ դրսում ինչ-որ գործոն փոխվել է».
«Օրերս ՌԴ ցամաքային զորքերի խաղաղապահ ստորաբաժանման փոխհրամանատարը հանդիպել է Ադրբեջանի ԶՈՒ բարձրագույն հրամկազմի հետ, ամենայն հավանականությամբ, այնտեղ քննարկվել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ռուսական կողմը կոշտ խոսակցություն է ունեցել ադրբեջանցիների հետ, հավանաբար, այդ հանդիպման մասին ինչ-որ բաներ Նիկոլ Փաշինյանն իմացել, ոգևորվել է, դրա համար է արցախահայության մասին սրտացավ հայտարարություններ արել, վտանգների մասին բարձրաձայնել , եթե Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականները Բաքվում չհանդիպեին իրենց կոլեգաների հետ, Փաշինյանը որևէ կերպ չէր արձագանքի, հիմա, երբ հանդիպում է եղել, ինքն էլ է «հուզվել», որ մեր հայրենակիցները Արցախում սառում են, սա կանցնի կգնա, Փաշինյանի համար Արցախը կրկին անցյալի հուշ կմնա, նա չի էլ հիշի, որ նման խնդիր կա, արցախահայություն կա»,-ասաց Նահապետյանը:
Նշենք, որ Փաշինյանն այսօր կրկին խոսել էր խաղաղության հաստատելու մեծ ցանկության մասին և ցիտել էր Սերժ Սարգսյանի խոսքերը.
«Մենք պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին, ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը` «մենք ֆաշիստ չենք»,-հայտարարել էր Փաշինյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ փորձագետն արձանագրեց.
«Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլոր կորուստները որևէ կերպ բարդել նախկինների վրա, ինչպես անում էր պատերազմի ժամանակ, երբ փորձում էր, այսօր էլ իր մունետիկները փորձում են ամեն կերպ մեր ժողովրդին համոզել, որ պարտության առյուծի բաժինը նախկինների վրա, ինքը փորձում է նախկինների հետ կապել այն գործընթացները, որ հիմա շուտով պատրասվում է անել՝ լինի դա դեմարկացիա, դելիմիտացիա, խաղաղության պայմանագրի կնքում, տարածքների զիջում այս ամենը կապելու է նախկինների հետ»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ