ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մինչև Ադրբեջանը չտեսնի, որ դեպի Արցախ մտնող գազատարը փակելուց, իր մոտ մի 20 տեղ գազը պայթում է, խելքը գլուխը չի հավաքելու».Թևան Պողոսյան 03/23/2022 20:58 | Քաղաքական
«Իսկ ի՞նչ էինք ակնկալում թշնամուց, որ ասելո՞ւ էր՝ վա՜յ, կներեք, մի բողոքեք, հենց հիմա վազելու եմ գազի փականը բացե՞մ… Թշնամին իր նախաձեռնությունների օրակարգն ունի, որոնք հերթով, կարգով կյանքի է կոչում։ Այստեղ հարցն այլ կերպ պետք է հնչեցնել՝ իսկ ի՞նչ են անում Արցախի և Հայաստանի իշխանությունները՝ բացառելու նմանօրինակ զարգացումները կամ՝ ի՞նչ պետք է անել, որ թշնամին չկարողանա իրականացնել իր մշակած այսօրինակ ռազմավարությունը, թե չէ պարզ է՝ պարտվող կողմի հետ ինչպես կուզենաս, կվարվես,», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք՝ Արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հերքել, որ դադարեցրել են Արցախի գազամատակարարումը, ինչը քննադատող ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը գնահատել են որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ։
Թևան Պողոսյանը նկատում է՝ եկեք ինքներս մեզ հարց տանք՝ վերջին 30 տարիների ընթացքում ե՞րբ էր, որ թշնամին չի կարողացել ո՛չ հոխորտալ, ո՛չ խելքին փչածն անել, ո՛չ էլ Արցախ մտնող գազը սեփական հայեցողությամբ բացել – փակել. «Դա եղել է միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը նրա սադրանքներին համարժեք, մի բան էլ ՝ ավելի լուրջ պատասխան է տվել։ Մինչև նա այս գործողությունները չտեսնի, մինչև ռեալ իրականության մեջ չհասկանա, որ, եթե դեպի Արցախ մտնող գազատարը փակեց, իր մոտ մի 20 տեղ գազը կպայթի, նա խելքը գլուխը չի հավաքելու, իսկ ինչո՞ւ սա չի արվում՝ հարցրեք Արցախի և Հայաստանի իշխանություններին։ Մի թշնամի, որ միայն ուժի լեզուն է հասկանում, նրա հետ միայն և բացառապես ուժի լեզվով պետք է խոսել, այն էլ՝ բիրտ ուժի, ընդ որում՝ ազգային միասնության և միասնականության դիրքերից»։
Հարցին՝ ինչպե՞ս կամ ո՞վ պետք է համարժեք պատասխան տա նմանօրինակ թշնամուն, երբ, նույնիսկ, 44 օրյա ակտիվ պատերազմական գործողությունների օրերին, անգամ, չխոցվեցին թշնամու գազամուղները, Թևան Պողոսյանը պատասխանում է՝ պատերազմի մեկնարկի հենց առաջին օրերին Արցախից մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նման կոչով՝ խոցել թշնամու ռազմավարական նշանակության օբյեկտներն, այդ թվում՝ նաև գազամուղները. «Արցախում մեր հայտնի շուշաբանդից տեղական և միջազգային լրատվամիջոցների եթերներից տասնյակ անգամներ հայտարարել եմ՝ պետք է թիրախավորել թշնամու ռազմավարական նշանակության օբյեկտները, անհրաժեշտ է շարքից հանել Ադրբեջանի տարածքով անցնող գլխավոր գազատարները, մանավանդ, որ Ստեփանակերտին հարվածելուց հետո, մենք ունեինք դրա բոլոր լեգիտիմ հիմքերը։ Լսողն ո՞վ էր…»։
Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ նույնիսկ ավելորդ է ասել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի իշխանությունները պետք է առաջնորդվեն սեփական պետությունների կենսական նշանակության շահերով։
«Արդեն, նույնիսկ ուշացած է հիշեցնել՝ պարոնայք, եթե դուք դա չեք կարողանում անել, ապա գիտակցված և կամավոր կերպով հեռացեք, փոխանցեք իշխանությունը նրանց, ովքեր ի զորու են պաշտպանել մեր պետության սահմաններն ու շահերը, ձևավորելու Ազգային միասնության հնարավորություն՝ դուրս գալու համար ստեղծված իրավիճակից։ 10 միլիոնանոց հայության մեջ կգտնվեն այնպիսիք, ովքեր կկարողանան ճգնաժամերի հաղթահարման պատասխանատվություն ստանձնել, նախաձեռնել այնպիսի գործողություների կուռ համակարգ, որտեղ միասնական դարձած հայ ժողովուրդը՝ մի բռունցք դարձած, կտա – կկոտրի թշնամու ատամները։ Իսկ, եթե օրվա իշխանություններն, այնուամենայնիվ, համառորեն հեռանալու նախաձեռնություն չեն ստանձնում՝ ինքնակամ անելու այդ քայլը, ապա դրան հասնելու համար տարատեսակ և բազմաթիվ միջոցներ կան։ Ուզո՞ւմ եք պետություն, պետականություն և Հայրենիք ունենալ՝ պետք է գործել, դուրս գալ կոմֆորտի զոնայից, քայլեր անել՝ համատարած գործադուլներ, սկսել փողոցային պայքար, մի այլ ուժ, օրինակ, ստորագրահավաք է նախաձեռնել և այլն։ Պայքարի յուրաքանչյուր տարբերակ ընդունելի է, եթե այս իշխանությունները չեն գիտակցում կամ չեն ուզում հասկանալ, որ մեր պետության գլխին կախված ահռելի վտանգների աղբյուրը հենց իրենք են»,- արձանագրել է գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից