ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով արդարացված մեղադրյալը պահանջում է 333 մլն դրամի չափով փոխհատուցում 03/23/2022 17:59 | Դատական ռեպորտաժներ
Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով արդարացված Զավեն Գրիգորյանը, որը Վայոց ձորի նախկին քպական մարզպետի օգնականի եղբայրն է, պահանջում է քրեական հետապնդում իրականացնել իր դեմ ցուցմունք տված զինվորականների նկատմամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախաքննական մարմնի որոշմամբ՝ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի նկատմամբ 2021թ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման՝ հանցակազմի բացակայության հիմքով, թեեւ դեպքի վայրում Արա Մխիթարյանի հետ գտնված ընկերները, պատմել էին, որ Գրիգորյանը եղել է դեպքի վայրում։
Փաստաբան Լևոն Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացվելու հետ միաժամանակ որոշել են նաև քրեական հետապնդում չիրականացնել զինվորականների նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով, ինչը բողոքարկվել է դատախազին, ապա՝ դատարան։ Այժմ բողոքը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։ Լևոն Սահակյանն ընդգծում է՝ սուտ մատնություն կատարած անձինք պետք է պատասխանատվություն կրեն։
Նշենք, որ Զավեն Գրիգորյանը պահանջում է նաեւ բարոյական վնասի փոխհատուցում։ Մասնավորապես, քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո Զավեն Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ պահանջելով պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցվորը պահանջում է բռնագանձել 333.000.000 ՀՀ դրամի չափով գումար, որից 2.262.630 ՀՀ դրամը՝ որպես նյութական վնաս, 330.737.370 ՀՀ դրամը՝ որպես ոչ նյութական վնասի՝ կիրառված խափանման միջոցների և որպես մեղադրյալ ներգրավված լինելու արդյունքում կրած բարոյական վնասի փոխհատուցում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցադիմումը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 2.5 տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկը՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ դրվագն անջատվել և ուղարկվել դատարան։ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից